Posted in Հայոց լեզու 7

Ածականի տեսակները

1.Կազմիր կապակցություններ՝ փակագծերի մեջ առնված գոյականներից կազմելով հարաբերական ածականներ:
Երկաթե (Երկաթ) դարպաս, մետաքսյա (մետաքս) թաշկինակ, լեռնային (լեռ) գոտի, ծովային (ծով) կենդանի, որդիական (որդի) սեր, աշակերտական (աշակերտ) պայուսակ, դպրոցական (դպրոց) հասակ, զինվորական (զինվոր) ջոկատ, գյուղական (գյուղ) կյանք, օդային (օդ) ուղիներ, մարմարե (մարմար) սյուն, բյուրեղյա (բյուրեղ) արցունք, հերոսական (հերոս) արարք, ջրային (ջուր) կենդանի:

2.Ընդգծված սեռական հոլովով գոյականները փոխարինիր այդ գոյականներից կազմված հարաբերական ածականներով:
Ցանկապատի երկաթե ճաղերը ներկված էին սև գույնով: Լուսիկը լեռնային ծաղիկների մի փունջ էր բերել իր հետ: Օտար երկրներում թափառելով՝ Արմենակը միշտ հորական տան կարոտն էր քաշում: Գյուղական համայնքը իր միջոցներով վերանորոգում է դաշտային ճանապարհները: Փչում էր գիշերային զով քամին: Հեռվից լսվում էր հովվային սրնգի ձայնը: Այստեղից սկսվում է անտառային գոտին: Գյուղի կենտրոնում բարձրանում են կառուցվող դպրոցական շենքի քարե պատերը:

3.Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները:
Զորեղ, բաղձալի, դժկամ, բյուրավոր, նազելի, երևանյան, համեղ, անձև, անմերժելի, գարնանային, խորին, վախկոտ, հրե, լռին, բուրավետ, կեղտոտ, կարմրավուն, հնարովի, եռանդուն, ոսկյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապարդյուն, չխոսկան, փոքրիկ, դժբախտ, մայրենի, կատաղի, անկենդան, ողբալի, հակադիր, շահավետ, ժայռեղեն, անկոչ, հուզիչ, ահագին, մեծագույն, ապերախտ:

4.Տրված ածականները ըստ հոմանիշության բաժանի՛ր չորս խմբի: 
Խոշոր, երկերեսանի, առատ, մեծահռչակ, կեղծավոր, պտղաբեր, երեսպաշտ, վիթխարի, արգավանդ, նշանավոր, շողոքորթ, հանրածանոթ, ահռելի, մեծ, բեղուն, երևելի, ականավոր, բերրի, աժդահա, բարեբեր, հանրաճանաչ, հսկա, անվանի: 
Խոշոր, վիթխարի, ահռելի, աժդահա, մեծ, հսկա։
Երկերեսանի, կեղծավոր, շողոքորթ, երեսպաշտ։
Առատ, պտղաբեր, բերրի, բարեբեր, բեղուն, արգավանդ։
Մեծահռչակ, նշանավոր, հանրածանոթ, ականավոր, հանրաճանաչ, անվանի, երևելի։

Leave a comment