Posted in Պատմություն 7

Հին Ռուսիան

Հին Ռուսիան,/ Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 37-41/

Տանը

  • Պատմիր ռուսական պետության առաջացման մասին:
    Եվրոպայում դեռ հին ժամանակներից ապրում էին սլավոնական ցեղերը։ V-VIII-րդ դարերում նրանք սկսեցին միավորվել և ստեղծեցին երկու պետություն։ Այդ երկու պետությունների մայրաքաղաքներն էին Նովգորոդը և Կիևը։ Նովոգրոդի իշխան Օլեգը 882 թվականին գրավեց Կիևը և այդ երկու երկրները միավորեց։ Այդ երկու երկրների միավորումից ստեղծվեց Հին Ռուսիան, որի մայրաքաղաքն էր Կիևը։
  • Հիմնավորիր քրիստոնության ընդունման կարևորությունըԿիևյան Ռուսիայի համար:
    Քրիստոնեության ընդունումը անհրաժեշտ էր Հին Ռուսսիայի պետության ու ժողովրդի միավորման համար։ Դա շատ լավ էր հասկանում Յարոսլավը, դրա համար էլ 988 թվականին քրիստոնեությունը Հին Ռուսիայում ընդհունվեց որպես պետական կրոն։
  • Համեմատիր Յարոսլավ Իմաստունի գործունեությունը Հուստինիանոս Առաջինի գործունեության հետ:
    Նրանք երկուսն էլ շատ կարևոր բաներ են արել։ Օրինակ՝ Յարոսլավը շատ լավ էր հասկանում որ քրիստոնեության ընդունումը անհրաժեշտ էր Հին Ռուսսիայի պետության ու ժողովրդի միավորման համար, դրա համար էլ 988 թվականին քրիստոնեությունը Հին Ռուսիայում ընդհունվեց որպես պետական կրոն։ Իսկ հուստիանոսն աշխատում էր կայսրությունը կառավարել միասնական օրենքներով։ Նա հրամայեց հավաքել և կարգավորել հռոմեական կայսրերի հրապարակած օրենքները։ Այդպես 534 թվականին կազմվեց «Քաղաքացիական իրավունքի ժողովածուն»:
Posted in Հայոց լեզու 7

Ածական անուն

Գրիր տրված բառերի նույնարմատ հականիշ ածականները
Անխռով – խռավկան
գեղեցիկ- տգեղ
բարձրակարգ – ցածրակարգ
խոտոր-
երերուն – աներեր
տարակուսելի – անտարակույս
արտաքուստ – ներքուստ
անզարդ – զարդարուն
ամոթխած – անամոթ
աղմկոտ – անաղմուկ
արատավոր – անարատ
քաղցրահամ – դառնահամ
ընչատեր – անտեր
թեթևաբարո – ծանրաբարո
ժպտադեմ – թթվադեմ
բարեգութ – անգութ
արդարացի – անարդար
վսեմաշուք – անշուք
լավագույն – վատագույն
նորագույն – հնագույն

Բառաշարքերում ընդգծիր 5 ածական:
1.Անգղ, ցածր, վատ, ավարտ, ծանր, ավազան, մանուշակագույն, գրտնակ, գոտի, ագահ:
2.Առասպել, կաղ, ամայի, գորգ, ամբոխ, աշխույժ, անիվ, մեծագույն, աղմկոտ, գետին:
3.Երգեցիկ,  ամփոփում, արդարադատ, ազգանուն, հպարտ, բազմություն, անկախ, հոգնակի, վազք, ընկերություն:

Posted in Աշխարհագրություն 7

Գործնական-թեստային աշխատանք. 7-րդ դասարան

1. Աշխարհի մեծաքանակ ժողովուրդներից չեն.
1) չինացիները և բրազիլացիները
2) հինդուստանցիները և բենգալացիները
3) հայերը և վրացիները
4) ճապոնացիները և մեքսիկացիները

2. Աշխարհի առավել խիտ բնակեցված տարածաշրջաններից չէ.
1) Արևելյան Աֆրիկան
2) Արևելյան Ասիան
3) Հարավային Ասիան
4) Արևմտյան Եվրոպա

3. Բնակչության առավել համաչափ տեղաբաշխում է նկատվում.
1) Ավստրալիայում և Չինաստանում
2) Մոլդովայում և Դանիայում
3) Ռուսաստանում և Կանադայում
4) Բրազիլիայում և Եգիպտոսում

4. Ո՞ր պնդումն է սխալ.
1) Լեռնահանքային արդյունաբերության և էքստենսիվ գյուղատնտեսության տարածման շրջաններում բնակչության խտությունը փոքր է:
2) Քաղաքակրթության հնագույն օջախներն ավելի խիտ են բնակեցված:
3) Որոշ տարածքներում բնակչության մեծ խտությունը կարող է պայմանավորված լինել բնակչության բարձր բնական աճով և ներգաղթով:
4) Լեռնային շրջաններն աչքի են ընկնում բնակչության խտության բարձր ցուցանիշով:

5. Ո՞րն է ճիշտ բնութագրում «ժողովրդագրական ճգնաժամը».
1) բնակչության թվի աճը մահացության կրճատման հետևանքով
2) բնակչության թվի կայուն նվազումը նեղացված վերարտադրության պայմաններում:
3) բնակչության թվի կայուն աճը ընդլայնված վերարտադրության պայմաններում
4) բնակչության թվի կայունացումը պարզ վերարտադրության պայմաններում

6. Բնակչության տարիքային կառուցվածքում երեխաների բաժինն ամենամեծն է.
1) Եվրոպայում
2) Ավստրալիայում
3) Հյուսիսային Ամերիկայում
4) Աֆրիկայում

7. Բնակչության աշխատունակ մասը, աշխատող մեծահասակներն ու երեխաները, որոնք իրենց ֆիզիկական կարողություններով, գիտելիքներով և փորձով կարող են աշխատել տնտեսության որևէ բնագավառում, կոչվում է.
1) ժողովուրդ
2) ռասա
3) աշխատանքային ռեսուրս
4) տնտեսապես ակտիվ բնակչություն

8. Զարգացած երկրներում ոչ արտադրական ոլորտում աշխատողների մեծ բաժինը պայմանավորված չէ.
1) արտադրական ոլորտում աշխատանքի բարձր արտադրողականությամբ
2) բնակչության բարձր կենսամակարդակով
3) արտադրական ոլորտի ճյուղերի ավտոմատացմամբ և մեքենայացմամբ
4) արտադրական ոլորտում աշխատատեղերի պակասով

9. «Ժողովուրդ — ռասա» զույգերից ընտրել սխալը.
1) պարսիկներ — եվրոպեոիդ
2) արաբներ նեգրոիդ
3) շվեդներ — եվրոպեոիդ
4) սենեգալցիներ — նեգրոիդ

10. Աշխարհի բոլոր երկրների ազգային տնտեսությունների և դրանց տնտեսական փոխադարձ կապերի ամբողջությունը կոչվում է.
1) տնտեսության ճյուղ
2) աշխատանքի հասարակական բաժանում
3) համաշխարհային տնտեսություն
4) աշխատանքի միջազգային բաժանում

11. Համաշխարհային տնտեսության ձևավորման նախադրյալ է.
1) ջերմային տրանսպորտը
2) աշխատուժը
3) բնական ռեսուրսները
4) աշխարհագրական դիրքը


12. Տնտեսության զարգացման հետարդյունաբերական փուլ թևակոխած երկրներ են.
1) Թուրքիան և Իրանը
2) Ալժիրը և ՀԱՀ–ը
3) Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան
4) Հնդկաստանը և Չինաստանը

13. Ո՞ր երկրները զարգացման ագրարային փուլում չեն.
1) Աֆղանստանը և Բանգլադեշը 3) Սոմալին և Եթովպիան
2) Բրազիլիան և Իրանը 4) Չադը և Եմենը