Posted in Հայոց լեզու 7

Վերաբերականներ, 24.05

1.Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։

Դժբախտաբար,  անկասկած, արդարև, անշուշտ, միայն, ահավասիկ, ի դեպ,
անպատճառ, ահա,անպայման, իսկապես, իրոք, հիրավի, ո՛չ, չէ՛, գուցե, երևի,
իմիջիայլոց, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, այնուամենայնիվ, մի՞թե, արդյոք,
երանի, ցավոք, նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ, գեթ, լոկ, գոնե, կարծես թե,
սոսկ, միայն թե, հապա, մի, համենայն դեպս, այսուհանդերձ։

Հաստատական – անկասկած, արդարև, անշուշտ, անպատճառ, անպայման, իսկապես, իրոք, հիրավի, անկասկած։
Գնահատողական – դժբախտաբար, ցավոք
Ժխտական – ո՛չ, չէ՛
Սաստկական – նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ
Երկբայական – գուցե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, արդյոք, կարծես թե
Սահմանափակման – միայն, մի՞թե, գեթ, լոկ, գոնե, սոսկ, միայն թե
Կամային – հապա, մի
Ջիջական – ի դեպ, իմիջիայլոց, այնուամենայնիվ, համենայն դեպս, այսուհանդերձ
Ցուցական – ահավասիկ, ահա

2. Կազմել նախադասություններ` գործածելով անպատճառ, գոնե, այնուամենայնիվ, կարծես թե, ցավոք, իրոք, հենց, միմիայն վերաբերականները:

ս անպատճառ կանեմ քո ասածը։
Գոնե եղբորդ ասա։
Այնուամենայնիվ ես գնացի դասի։
Կարծես նա իրեն վատ է զգում
Քիչ հաց կեր թե չե կչաղանաս։
Ցավոք պատերազմը սկսվեց։
Իրոք որ այդպես է։
Հենց դուրս եկանք քամի սկսվեց։
Միմիայն դու ես ողջ մնացել։

3.Բառաշարքում գտնել իմաստով իրար մոտ վերաբերականները:

Իհարկե, անկասկած, ասես, լոկ, դժբախտաբար, իրավամբ, հիրավի, միայն, գեթ, տարաբախտաբար, անշուշտ, ցավոք, անտարակույս, կարծես:

Իկարկե-հիրավի-իրավմամբ
Անկասկած-անշուշտ-անտարակույս
Միայն-գեթ-լոկ
Դժբախտաբար-տարաբախտաբար-ցավոք
Ասես-կարծես

Posted in Հայոց լեզու 7

Հոմանիշներ, գործնական աշխատանք

Գոյական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ գոյականների հինգ զույգ:
1. Ահ, ծուղակ, թախանձանք, ընչազրկություն, թովչանք, աղքատություն, թակարդ, երկյուղ, հրապուրանք, աղերսանք:

Ահ-երկյուղ, ծուղակ-թակարդ, թախանձանք-աղերսանք, ընչազրկություն-աղքատություն, թովչան-հրապուրանք
2. Հռչակ, առաջաբան, ավար, հարգանք, համբավ, կողոպուտ, բաղձանք, ներածություն, ավար, տենչանք:

Հռչակ-համբավ, առաջաբան-ներածություն, ավար-կողոպուտ, հարգանք-ավար, բաղձանք-տենչալ

Ածական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ ածականների հինգ զույգ:
1. Զգոն, առաքինի, առույգ, աչալուրջ, տրտում, թանձր, թախծոտ, պարկեշտ, եռանդուն, խիտ:

Զգոն- աչալուրջ,առաքինի-պարկեշտ, առույգ-եռանդուն, տրտում-թախծոտ, թանձր-խիտ
2. Բանիմաց, թույլ, թերահավատ, հնազանդ, շողոքորթ, հեզ, լավատեղյակ, կեղծավոր, տկար, կասկածամիտ:

Բանիմաց-լավատեղյակ, թույլ-տկար, թերահավատ-կասկածամիտ, հնազանդ-հեզ, շողոքորթ-կեղծավոր

Բայական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ բայերի հինգ զույգ:
1.Ապականել, ըմբոստանալ, գովել, ընդվզել, վատաբանել, պղծել, խաղաղվել, դրվատել, հանդարտվել, փնովել:

Ապականել-պղծել, ըմբոստանալ-ընդվզել, գովել-դրվատել, վատաբանել-փնովել, խաղաղվել-հանդարտվել,
2. Թմրել, հավաքել, շահագործել, դժգոհել, ընդարմանալ, ժողովել, ճնշել, տրտնջալ, վառել, հրկիզել:

Թմրել-ընդարմանալ, հավաքել-ժողովել, շահագործել-ճնշել, դժգոհել-տրտնջալ,վառել-հրկիզել
Գոյական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ գոյականների հինգ զույգ:
Խաղաղություն, կորուստ, բերկրանք, վերնահարկ, պատերազմ, ըմբոստություն, ձեռքբերում, թախիծ, ներքնահարկ, հնազանդություն:

Խաղաղություն-պատերազմ, կորուստ-ձեռքբերում, բերկրանք-թախիծ, վերնահարկ-ներքնահարկ, ըմբոստություն-հնազանդություն

Ածական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ ածականների հինգ զույգ:
Ծանրախոհ, անագի, զուսպ, կայուն, լի, պոչավոր, սանձարձակ, թեթևամիտ, անհաստատ, դատարկ:

Ծանրախոհ-թեթևամիտ, անագի-պոչավոր, զուսպ-սանձարձակ, կայուն-անհաստատ, լի-դատարկ

Բայական հականիշներԲառաշարքում առանձնացնել հականիշ բայերի հինգ զույգ:
Մեկնել, հօդս ցնդել, ատել, ժամանել, փրփրել, երկրպագել, մերժել, հայտնվել, հաստատել, հանդարտվել:

Մեկնել-ժամանել, հոդս ցնդել-հայտնվել, ատել-երկրպագել, փրփրել-հանդարտվել, մերժել, հաստատել

Գրել տրված բառերի նույնարմատ հականիշները:
Կուշտ-անկուշտ
անխռով-խռովկան
երերուն-աներեր
երջանիկ-աներջանիկ
ուժեղ-անուժ
տարակուսելի-անտարակույս
կախյալ-անկախ
աղմկոտ-անաղմուկ
արատավոր-անարատ
զարդարուն-անզարդար
բարձրաձայն-ցածրաձայն
քաղցրահամ-դառնահամ
ընչատեր-ընչազուրկ
շնորհալի-անշնորք
երախտագետ-աներախտ
գիտուն-անգետ

Posted in Հայոց լեզու 7

Ձայնարկություն

1. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեք ձայնարկություն:

Մի՞թե, օխա՜յ, հա՜յ, ե՞րբ, տը՜զզ, չէ՛

է՛հ, որքա՜ն, ծո՛, ո՛չ, խը՜շշ, չէ՞ որ

այնպե՜ս, պահո՜, այո, չու՛, չլինի՞ թե, բը՜ռռ

2.Գրիր այն ձայնարկությունները, որոնցից կազմվել են հետևյալ բառերը:

Չրխկալ – չրըխկ, ծվծվալ – ծիվ-ծիվ, կռկռոց – կըռկըռ, վայել – վայ, թշթշոց – թըշթըշ, ծլնգոց – ծըլնգ, թրխկոց – թըրխկ, տզզոց – տըզ-տըզ, թխկոց –թըխկ , բզզալ – բըզ, շրխկան – շրըխկ:

3. Բառաշարքում առանձնացրու զգացական, կոչական և նմանաձայնական կոչականները:

Ղա՜-ղա՜, հե՜յ, ու՜հ, կը՜ռ, փը՜խկ, ջու՜-ջու՜, հարա՜յ, օ՜հ, վու՜յ, ու՜ֆ, ա՜խ, բը՜զզ, ըհը՜, ուռա՜, օ՜յ, հո՛պ, տո՛,խը՜շշ, հա՜յ, տը՜զզ, յա՜, ա՛յ:

զգացական – ու՜հ, վու՜յ, ու՜ֆ, ա՜խ, ըհը՜, ուռա՜
կոչական – հե՜յ, հարա՜յ, օ՜հ, օ՜յ, հո՛պ, տո՛, հա՜յ, փը՜խկ,  յա՜, ա՛յ
նմանաձայնական – Ղա՜-ղա, կը՜ռ, փը՜խկ, ջու՜-ջու՜, բը՜զզ, խը՜շշ, տը՜զզ,

4. Դարձվածաբանական բառարանից վայ, ախ, հարայ ձայնարկություններով դուրս գրիր դարձվածքներ և նշիր նրանց արտահայտած նշանակությունները:

Վայ քո գլխին
Վայ քեզ
Վայ տալ գլխին

Ախ անել
Ախ քաշել

Հարայ կանչել
Հարայ գցել

Posted in Հայոց լեզու 7

Շաղկապ, գործնական աշխատանքներ

1.Կետերի փոխարեն դիր բառեր, որոնք կկապվեն կրկնադիր շաղկապներով:
Թանձր մառախուղի մեջ չէին երևում ո ՝չ մարդիկ ո՝չ շենքերը։
Ու միանգամից լռեցին թե ՝մեծերը թե՜ երեխաները
Նրան մերժում էին ամենքը՝ և՜ ծնողներին և՝ երեխաներին

2.Տրված առածներում գծերի փոխարեն տեղադրիր համապատասխան շաղկապը. թե, ո ՛չ…ո ՛չ, որ, մինչև, որպեսզի, կամ…կամ:
Մինչև առուն ջուր գա, գորտի աչքը դուրս կգա:
Ամռան արևից ինչ հասկացա, որ ձմռան արևից ինչ հասկանամ:
Թե՝ խաչն իմն է, զորությունը ես գիտեմ:
Հարևանիս սիրում եմ, մինչև մատիս դարման անի:
ո՝չ կտամ կով, ՝՜չ կհագնեմ մով:
Մին մի տա,որ երկու չուզի:

3.Կարծում եմ, որ մայրաքաղաքի այս սյունազարդ դահլիճների մեջ, գեղեցկության, արվեստի ու տվայտանքների այս քաղաքում ես կխամրեմ:
Կարծում եմ`մայրաքաղաքի այս սյունազարդ դահլիճների մեջ, գեղեցկության, արվեստի ու տվայտանքների այս քաղաքում ես կխամրեմ:
Երևում էր, որ ծածկած շուկայի վերակացուն ազնիվ մարդ է:
Երևում էր` ծածկած շուկայի վերակացուն ազնիվ մարդ է:
Նրան թվում էր, թե գյուղացիք չեն ըմբոստանալու:
Նրան թվում էր` գյուղացիք չեն ըմբոստանալու:
Նրա խոնարհ, հեզ բնավորության շնորհիվ ինը տարի էր, ինչ ընտանիքում  խաղաղություն էր տիրում:
Նրա խոնարհ, հեզ բնավորության շնորհիվ ինը տարի էր` ընտանիքում  խաղաղություն էր տիրում:
   4. Զեղչեք հետևյալ նախադասությունների շաղկապները:
Տեսնես՝  ինչ պատահեց հորս:
Նա գիտե՝ ինչ է պատերազմը:
Նա մտածում էր՝ այնքան էլ ապահով չէ Զեյթունը:
Ասում են՝ նրա ջուրն ինքնահոս է:
Նա հեռադիտակով տեսել էր՝  թուրքական ձախ թևը մոտենում էր իրենց թաքստոցներին:
Այս էլ քանի օր է՝ գրասենյակից դուրս չի եկել:
Չգիտեմ՝ ինչպես հայտնվեցի որսորդական տնակի մոտ:
Արդեն երրորդ օրն է՝ քայլում է անապատով:
5. Ուղղեք կետադրական սխալները:
Նրան թվում էր՝ մահը վրա է հասնում:
Անտառի անհամար ծառերը մրցման մեջ են՝ով կարող է ավելի շատ ջերմություն կլանել:
Թվում էր, թե դժգոհ են մեկմեկուց:
Նա մտածում է՝ այնքան էլ պաշտպանված չէ իրենց թաքստոցը:

Posted in Հայոց լեզու 7

Շաղկապ

1. Ընդգծել շաղկապները։
Եթե, իսկույն, այնտեղ, բայցև, մյուս, բոլոր, թեևսակայն, որովհետև,
ինչպես, այս, որպեսզի, պատճառով, դեպի, քանզի, նաև, բացի, քանի որ։

 2։.Կազմել նախադասություններ՝ գործածելով եթե,
որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։

Ոչինչ չի ստացվի ,եթե նա մեզ խանգարի։

Ես վազում եմ, որովհետև ուշանում եմ։

Դասատուն նրան գովեց, սակայն նա չեր կատարել դասը։

Եղբայրս ֆիլմ էր դիտում, իսկ ես ոչ։

Ես աշխատանքս վերջացրեցի, և որոշեցի գնամ դուրս։

3.Կետադրել նախադասությունները և ընդգծել շաղկապները:

Երբ (ստորադասական) պորտուգալացիները հայտնագործեցին Սուրբ Հեղինե կղզին նա պատված էր համատարած անտառով:
Կղզյակում խոզեր ու այծեր թողեցին, որ (ստորադասական) նավաբեկությունից տուժած մարդիկ կարողանան որոշ ժամանակ այնտեղ ապրել:
Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային, և (համադասական) մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:
Որսորդությունը դարձավ նաև սպորտ, իսկ (համադասական) սպորտին հատուկ է ռեկորդներ սահմանելու ձգտումը:
Արևելյան մի տիրակալ տիրակալ հռչակվեց նրանով, որ (ստորադասական) անձամբ հազար առյուծ խփեց:
Մի ժամանակ առյուծների մռնչյունը լսվում էր Հունաստանից մինչև Հիմալայան լեռների ստորոտը, բայց (համադասական) այսօր այդ վայրերում առյուծներ չկան:

Posted in Հայոց լեզու 7

Գործնական աշխատանք, 12.05

1. Ընդգծիր այն բառերը, որոնցում կա   առ- նախածանցը:
Առընթերառկախ, առվույտ, առօրյաառէջ, առնետ, առողջ, առույգ, առաջին, առավոտ:

Ապ- նախածանցը:
Ապավեն, ապերախտ, ապրանք, ապարդյուն, ապուխտ, ապուշ, ապակի, ապերջանիկ, ապրուստ:

2. Բառերը բաժանի՛ր երկու խմբի:
Այգ, իրիկուն, լուսաբաց, երեկո, արշալույս, իրիկնաժամ, վաղորդայն, մթնշաղ, լուսադեմ, լուսածագ, արևածագ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ, առավոտ:

Առավոտ-այգ,լուսաբաց,արշալույս,վաղորդյան,լուսադեմ, լուսածագ,արևածագ,առավոտ։

Գիշեր-իրիկուն,երեկո,իրիկնաժամ,մթնշաղ,իրիկնամուտ,վերջալույս,արևամուտ։

3. Նշված բառերից երեքում «ուկ» մասնիկը փոքրացնող-փաղաքշական իմաստ չի արտահայտում: Նշի՛ր այդ բառերը:
Ձագուկ, արդուկ, մտրուկ, մարդուկ, աղմուկ, հորինուկ, մանչուկ, մժղուկ, շիկամուկ, հորթուկ:

4. Բառաշարքերում ընդգծիր 5 ածական:
Ցածր,ոլորապտույտ, վերջ, ծանր, ավազան, վերջին, գրտնակ, գոտի, ագահ:
2.Հեքիաթ, կաղավելորդ, գորգ, ամբոխ, աշխույժ, անիվ, նորագույնաղմկոտ, գետին:

5. Բառաշարքում առանձնացրու իրանիշ և անձնանիշ գոյականները:
Գիտնական, թռչուն, բժիշկ, աղախին, արշավ, չմշկորդ, քամի, դյուցազն, ականջ, կայսր, աքաղաղ, դաստակ, ժառանգորդ, երջանկություն, մարտիկ:

Իրանիշ-թռչուն,արշավ,քամի,ականջ,աքաղաղ,դաստակ,երջանկություն։

Անձնանիշ-Գիտնական,բժիշկ,աղախին,չմշկորդ,դյուցազն,կայսր,ժառանգորդ,մարտիկ։

Posted in Հայոց լեզու 7

Էռնեստ Հեմինգուեյ,«Կատուն անձրևի տակ»

Հյուրանոցում միայն երկու ամերիկացի կար: Սենյակ բարձրանալիս կամ իջնելիս նրանք չէին ճանաչում աստիճաններին իրենց հանդիպող ոչ մի կենվորի: Ամերիկացիների սենյակը երկրորդ հարկում էր, որի պատուհանները դիմահայաց էին ծովին: Պատուհաններից երևում էին նաև զբոսայգին և պատերազմի զոհերի հուշարձանը: Զբոսայգում բարձր արմավենիներ ու կանաչ նստարաններ կային: Արևոտ եղանակին այնտեղ միշտ ինչ-որ նկարիչ էր լինում՝ իր նկարակալով: Նկարիչներին դուր էին գալիս սաղարթախիտ արմավենիները, ծովին ու այգիներին դիմահայաց հյուրանոցների փայլուն գույները: Իտալացիները, երկար ճանապարհ կտրելով, գալիս էին պատերազմի զոհերի հուշարձանը դիտելու, որ բրոնզաձույլ էր և փայլփլում էր անձրևի տակ: Անձրևում էր: Կաթիլները մեկիկ- մեկիկ պոկվում էին արմավենիների սաղարթներից: Խճապատ ծառուղիներում փոքրիկ լճակներ էին գոյոցել: Անձրևի տակ փրփրածուփ ծովի ալիքները երկար շերտերով փշրվում էին ափին, հետո ավազը լափլիզելով նահանջում ետ, նորից ետ էին գալիս ու փշրվում՝ երկար շերտով, անձրևի տակ: Հրապարակում, հուշարձանի մոտ ավտոմեքենաներ էին մնացել: Դիմացի սրճարանի դռան շեմին մատուցողը կանգնել, նայում էր դատարկ հրապարակին:

Ամերիկուհին կանգնել էր պատուհանի մոտ և նայում էր դուրս: Հենց նրանց պատուհանի ներքևում, կանաչ սեղաններից մեկի տակ, որից անձրևաջուր էր կաթկթում, մի կատու էր կուչ եկել: Կատուն փորձում էր գունդուկծիկ լինել այնպես, որ կաթիլները չընկնեին վրան:
-Իջնեմ, այդ կատվի ձագին բերեմ,- ասաց ամերիկուհին:
— Ես կգնամ,- առաջարկեց մահճակալին պառկած նրա ամուսինը:
-Ոչ, ինքս կբերեմ: Խեղճ փիսիկը սեղանի տակ չարչարվում է, որ չթրջվի:
Ամուսինը շարունակեց կարդալ՝ երկու բարձերը հարմարեցնելով գլխի տակ:
-Տես՝ չթրջվես,- ասաց նա:
Կինը իջավ աստիճաններով ու երբ անցնում էր նախասրահով, հյուրանոցի տերը տեղից ելավ, խոնարհվելով ողջունեց նրան: Հյուրանոցի տիրոջ գրասեղանը նախասրահի հեռավոր անկյունում էր: Նա ծեր, բավականին բարձրահասակ մարդ էր:
— Անձրևում է,- ասաց կինը:
— Այսօր շատ վատ եղանակ է:
Ծերունին կանգնել էր գրասեղանի ետևում, կիսամութ սենյակի հեռավոր անկյունում: Նա դուր էր գալիս կնոջը: Ամերիկուհուն դուր էր գալիս հյուրանոցի տիրոջ չափազանց լուրջ խոժոռ տեսքը՝ որևէ գանգատ լսելիս: Նրան դուր էր գալիս այդ մարդու արժանապատվությունը: Նրան դուր էր գալիս, թե ինչպես էր այդ ծերունին ուզում ծառայություն մատուցել իրեն: Դուր էր գալիս հյուրանոցի տիրոջ պահվածքը: Դուր էին գալիս խոժոռ դեմքն ու խոշոր ձեռքերը:
Ծերունու հանդեպ խանդաղատանքով լցված՝ ամերիկուհին բացեց դուռն ու նայեց դուրս: Տեղատարափ անձրև էր: Անջրանցիկ թիկնոցով մի տղամարդ դատարկ հրապարակով դեպի սրճարան էր գնում: Կատուն պետք է որ հյուրանոցի աջ կողմում լիներ: Գուցե քիվի տակով անցնի: Երբ կինը կանգնեց դռան շեմին, նրա գլխավերևում մի անձրևանոց բացվեց: Նրանց սենյակը հավաքող աղախինն էր:
— Այսպես չեք թրջվի,- ժպտալով ասաց աղախինը իտալերեն: Անշուշտ, նրան հյուրանոցի տերն էր ուղարկել:
Աղախնու հետ, որ անձրևանոցը պահած գնում էր նրա ետևից, կինը խճապատ ծառուղիով քայլեց դեպի իրենց սենյակի պատուհանի տակ: Սեղանն այնտեղ էր: Անձրևով ողողված՝ այն վառ կանաչավուն էր դարձել, բայց կատուն չկար: Հանկարծ հուսախաբություն համակեց կնոջը: Աղախինը ակնածանքով նայեց նրան:
— Դուք որևէ բա՞ն եք կորցրել, սինյորա:
— Այստեղ կատու կար:
— Կատո՞ւ:
— Այո, կատու:
-Կատո՞ւ,- ծիծաղեց աղախինը:- Կատուն՝ անձրևի տա՞կ:
— Այո,- ասաց կինը,- սեղանի տակ էր: Ահ, ես այնքան շատ էի ուզում փոքրիկ կատու ունենալ:
Երբ ամերիկուհին անգլերեն խոսեց, աղախնի դեմքը ձգվեց:
— Եկեք, սենյորա,- ասաց նա:- Եկեք ներս գնանք, թե չէ կթրջվեք:
— Գնանք, իհարկե,- ասաց մանկամարդ ամերիկուհին:
Նրանք խճապատ ծառուղիով նորից ետ եկան ու ներս մտան: Աղախինը մնաց դրսում, որ անձրևանոցը փակի: Երբ ամերիկուհին անցավ նախասրահով, հյուրանոցի տերը խոնարհվեց նախասրահում: Կնոջ մեջ ինչ-որ բան ջղաձգորեն գունդուկծիկ դարձավ: Հյուրանոցի տերը ստիպում էր նրան շատ փոքր ու միաժամանակ կարևոր զգալ: Մի պահ կինը իրեն չափազանց կարևոր զգաց: Նա բարձրացավ աստիճաններով: Բացեց սենյակի դուռը: Ջորջը մահճակալին պառկած կարդում էր:
— Կատվին բերի՞ր,- հարցրեց նա՝ գիրքը ցած դնելով:
— Այնտեղ չէր:
-Հետաքրքիր է, ո՞ւր է կորել,- ասաց Ջորջը՝ աչքերը մի պահ կտրելով գրքից:
Կինը նստեց մահճակալին:
— Ես այնքան էի ուզում փոքրիկ կատու ունենալ,- ասաց նա:- Չգիտեմ, թե ինչու եմ այդքան ուզում: Ես այդ խեղճ փիսիկին եմ ուզում: Կատակ բան չի, խեղճ փիսիկը դրսում, անձրևի տակ է:
Ջորջը նորից սկսել էր կարդալ:
Կինը մոտեցավ հարդարանքի սեղանին, նայեց հայելու դիմաց և ձեռքի հայելիով սկսեց զննել իրեն: Նախ՝ զննեց մեկ, հետո մյուս կիսադեմը: Ապա՝ ծոծրակն ու պարանոցը:
-Ի՞նչ ես կարծում, լավ չէ՞ր լինի, եթե մազերս թողնեի երկարեր,- հարցրեց ամերիկուհին՝ նորից նայելով իր կիսադեմին:
Ջորջը աչքերը բարձրացրեց ու տեսավ կնոջ՝ տղայի պես կարճ խուզված ծոծրակը:
— Այդպես էլ է ինձ դուր գալիս:
— Ես ձանձրացել եմ,- ասաց կինը:- Այնպես եմ ձանձրացել տղայի այս սանրվածքից:
Ջորջը փոխեց դիրքը: Այն պահից, ինչ կինը սկսել էր խոսել, ամուսինը աչքը չէր կտրել նրանից:
— Այսօր դու շատ ես սիրունացել,- ասաց Ջորջը:
Կինը ձեռքի հայելին դրեց հարդասեղանին, մոտեցավ պատուհանին ու նայեց դուրս: Մթնում էր:
— Ուզում եմ մազերս ետ սանրել ու ձիգ կապել այնպես, որ հարթ լինեն, հետո ծոծրակիս մեծ հանգույց անել ու մատներով շոշափել,- ասաց կինը:- Ուզում եմ գոգիս փոքրիկ կատու լինի, որ շոյեմ, իսկ նա մռռա:
-Ի՞նչ…
— Հետո ուզում եմ սեփական սպասքով ճաշել, իսկ սեղանին մոմեր վառվեն: Ուզում եմ գարուն լինի, ուզում եմ մազերս փռած սանրել հայելու առաջ, ես կատու եմ ուզում, նոր զգեստներ եմ ուզում…
— Դե լավ, վերջացրու: Մի գիրք վերցրու կարդա,- ասաց Ջորջը: Նա նորից կարդում էր:
Կինը պատուհանից նայում էր դուրս: Արդեն բոլորովին մթնել էր, իսկ անձրևը դեռ մաղվում էր արմավենիներին:
-Այնուամենայնիվ, ես կատու եմ ուզում,- ասաց ամերիկուհին:- Հենց հիմա կատու եմ ուզում: Եթե երկար մազեր կամ ուրիշ ուրախություն չի կարելի, գոնե կատու կարելի՞ է ունենալ:
Ջորջը չէր լսում: Նա կարդում էր: Կինը պատուհանից նայեց դուրս: Հրապարակի լույսերն արդեն վառվել էին:
Ինչ-որ մեկը թակեց դուռը:
-Մտեք ,- ասաց Ջորջը: Նա գլուխը բարձրացրեց գրքից:
Աղախինը կանգնեց դռան շեմին: Նրա գրկին մի մեծ, բծավոր կատու կար, որ ծանրորեն կախվել էր ձեռքերից:
— Ներեցեք,- ասաց աղախինը,- հյուրանոցի տերը խնդրեց, որ սա տամ սինյորային:

Կարդացեք պատմվածքը, կատարեք հետևյալ լեզվական աշխատանքը

1. Դուրս գրեք 5-ական բարդ և ածանցավոր բառ:
Բարդ- զբոսայգի, անձրևաջուր, հարդասեղան, գունդուկծիկ, կիսադեմ։
Ածանցավոր – փոքրիկ, լճակ, արևոտ, ամերիկուհի, անձրևանոց։

2.Ձեր կարդացած ո՞ր պատմվածքն է հիշեցնում:
Ես այս պատմվացքիուրիշ ոչ մի պատմվածքի չեմ նմանեցնում։
3.Պատմեք` հաճա՞խ են ձեր ցանկությունները կատարվում:
Երբեմն կատարվում են, բայց ոչ շատ հաճախ

Posted in Հայոց լեզու 7

08,05

1. Յուրաքանչյուր շարքից քամի բառին երկուական հոմանիշ առանձնացնել:

ա) Մեգ, հողմ, թխկի, թավալգլոր, զեփյուռ, լաջվարդբ) Հովիկ, որթատունկ, ոսկեզօծ, պղտոր, շոգ, մրրիկգ) Գողտրիկ, բարկ, խորշակ, փոթորիկ, տարերք, ժխոր:2.Առանձնացրու և կողք կողք գրիր հոմանիշ բառերի 6 զույգ երկու բառ ավելորդ է:ա) Ալեզարդ, գագաթ, վիթխարի, ազդ, կռնատ, անվախ, ճերմակահեր, գեր, հայտարարություն, թևատ, մեծ, բազուկ, քաջ, կատար:բ) Արեգակ, կապույտ, հսկա, թագուհի, բացատ, տարաժամ, արփի, բացատ, ժամանց, դշխուհի, լուրթ, ուշ, վերջալույս, ահագինԱԳագաթ-կատարԿռնատ-թևատՄեծ-վիտխարիԱնվախ-քաջԱզդ-հայտարարությունԱլեչարդ-ճերմակահերԲԱրեգակ-արփիԿապույտ-լուրթՈւշ-վերջալոյսԴշխուհի-թագուհիՀսկա-ահագինԲացատ-բաց3 Տեքստի ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշներով:Արդար վճիռԲաբելացի մի հայտնի-ճանաչվաձ վաճառական-արևտրական մահացել էր Հնդկաստանում: Աղջկան-դստերը  ամուսնացնելուց-կարգելուց հետո նա, իր կարողությունը -հարստությունը բաժանելով երկու հավասար մասերի, ժառանգություն էր թողել երկու որդիներին: Բացի դրանից, նա երեսուն հազար ոսկի նվեր-պարգև էր թողել այն որդուն, որին կհաջողվեր ապացուցել, որ ինքն ավելի-շատ է սիրում հորը: Ավագ-մեծ որդին հոր պատվին մի հուշարձան կառուցեց, իսկ երկրորդ որդին իր ստացած ժառանգության մի մասն քրոջ օժիտին ավելացրեց: Բոլորն այն կարծիքին էին, որ ավագ որդին է հորը ավելի շատ սիրում, մինչդեռ կրտսերը-փոոքրը քրոջն է սիրում: Ուստի միաբերան-միասին պնդում էին, որ այդ երեսուն հազարը պիտի ավագ որդուն հատկացվի:Անաչառ-արդար մի դատավոր երկուսին էլ իր մոտ կանչեց և առանձին-առանձին զրուցեց նրանց հետ: Ավագ եղբորը նա ասաց.-Ձեր հայրը ամենևին-բոլորովին էլ չի մեռել-մահացել. նա իր վերջին հիվանդությունից բուժվել է և վերադառնում է Բաբելոն:— Օրհնյալ լինի Աստված, — պատասխանեց երիտասարդը,- բայց այդ հուշարձանը ինձ վրա շատ թանկ նստեց:Դատավորը նույն բանը նաև կրտսեր եղբորն ասաց.-Օրհնյալ լինի Աստված,- ասաց կրտսերը,- ես իմ ողջ ունեցվածքը -իմ հարստությունը հորս կվերադարձնեմ, բայց ես կուզենայի-ցանկանում եմ, որ իմ տվածը թողներ քրոջս:— Դուք ոչինչ չեք վերադարձնի,- ասաց դատավորը,- ավելին, դուք ևս երեսուն հազար ոսկի կստանաք, որովհետև ձեր հորը բոլորից շատ եք սիրում:

Posted in Հայոց լեզու 7

05.05

1.Խմբավորիր բառերն ըստ հոմանիշների։ Քանի՞ բառ հոմանիշ չունի այսշարքում։
Նիրհել, վախենալ, տխմար, փոս, ննջել, երկյուղել, սրդողել, քնել, տգետ, վիրապ, մրափել, զարհուրել, բթամիտ, վեմ, ողորմելիխրամատ։

նիրհել, ննջել, քնել, մրափել
վախենալ, երկյուղել, սրդողալ, զարհուրել
տխմար, տգետ, բթամիտ

2. Գտիր դաժան բառի հոմանիշները:

Սինլքոր, անագորույն, ամբարտավան, ժանտ, դժնի, դժկամ, դժխեմ, բիրտանողորմ, դժոխալուր։

3.Տրված բառացանկից առանձնացրու հոմանիշային զույգերը.
անթաքույց, ճոխ, վեհանձն, շքեղ, բացահայտ, տարօրինակ, մեծահոգի, արտասովոր։

անթաքույց, բացահայտ
ճոխ, քեղ
վեհանձն, մեծահոգի
տարօրինակ,արտասովոր

4.Տրված շարքից առանձնացրու պերճ բառի հականիշները.
շքեղ, անշուք, շլացուցիչ, հասարակ, ճոխ, հիասքանչ, պարզ, զգլխիչ, փառահեղ, անզարդ, պերճաշուք։

5.Առաջին շարքի բառերի դիմաց 2-րդ շարքից ընտրիր և գրիր բացատրությունները.
հածել, հեծել, հեծկլտալ, հեծնել
դեգերել, ձի նստել, տառապել, հեկեկալ
հածել-դեգերել
հեծել-տառապել
հեծնել-ձի նստել
հեծկլտալ-հեկեկալ

6.Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
բերանը ջուր առնել – չխոսել
կյանքի ընկեր- ազնիվ, լավ ընկեր
դանակը ոսկորին հասնել-    համբերությունը հատնել
հոգու հետ խաղալ – ձեռ առնել

7.Ընդգծիր պարզ բառերը.
արագիլ
հրավերարձանգոմեշգեղարդբարակ, ամրակ, բողոք, զարմիկ,դադարգալարհովարհանդարտկաղամբհարուստ, կորուստ, պատում։

8. Ընդգծիր բարդ բառերը.
առաջնեկ, քննադատհախճապակիփոխըմբռնում, ախորժալուր, տանտիկին,ձեռնարկ,  հոգեթով, ամենուր, քառասուն, ձեռնասունշքամուտքինչքանմշտապես, որտեղ, այսօր։

9.Ընդգծիր մեկից ավելի ածանց ունեցող բառերը.
անմնացորդ, համաստեղություն, երկնային, փախստական, ընդունելի, պարունակ, թարգմանչություն, հայրենիք, հարգանք, խորհրդական, ենթաշրջան, ձեռնարկությունթերագնահատումհակոտնյա, նախանձելի,բանտարկյալ։

10.Ընդգծիր բարդածանցավոր բառերը.
ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչգործարանատերվիրակապարան,աչքաբաց, ավտոկայան, անհուսություն, տարրալուծումլեզվաբանություն,հայազգիթռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղիհեռուստացույց։

Posted in Հայոց լեզու 7, Գրականություն 7

Ապրիլ ամսվա հաշվետվություն – Գրականություն – Հայոց լեզու

Հայոց լեզու
Գործնական աշխատանք, 03.04
236, 237, 239
Գործնական աշխատանք 07,04
Հայոց լեզու
19.04
21.04
Մակբայ, 26.04
Մակբայ, գործնական աշխատանք, 28.04

Գրականություն
Զատկական տոնի ժողովրդական ընկալումները
Վիլյամ Սարոյան, Դավադրությունը
Զատիկ
Համո Սահյան «Նեղվում եմ»
Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները
Վահան Թոթովենց. Մարանը
Վահան Թոթովենց, Ներման աղոթքը