Posted in English 7-th

If

If I were a billionaire. I would do a lot of charity work. For example, I would build schools, kindergartens or hospitals. Or I would help the insecure people of the world. Also, I would give money to many programs (that would help people develop and learn).

Charity work – բարեգործական աշխատանք
Insecure – անապահով

Posted in Աշխարհագրություն 7

Տրանսպորտ և կապ

Դասի հղումը։

Պրեզենտացիա

1,Ի՞նչ դեր ունի տրանսպորտը ժամանակակից տնտեսության համար:
Տրանսպորտի միջոցով իրականացվում է արտադրության ճյուղերի ու ձեռնարկությունների միջև ռեսուրսների փոխադրումը, ինչպես նաև պատրաստի արտադրանքը վերցնողին հասցնելը:

2,Բացատրել հետևյալ հասկացությունները. բեռնաշրջանառություն, ուղևորաշրջանառություն
Բեռնաշրջանառություն — բեռների կշիռը բազմապատկած փոխադրման միջին հեռավորությունով՝ տոննա/կմ։

Ուղևորաշրջանառություն — ուղևորների թիվը բազմապատկած փոխադրման հեռավորությունով՝ ուղևոր/կմ։

3,ՀՀ համար տրանսպորտի որ տեսակներն են ավելի կարևոր, և ինչու։
Օդային և ջրային տրանսպորտի տեսակները այդքան մեծ նշանակություն չունեն ՀՀ-ում։ Բայց օդային տրանսպորտը կարելի է օգտագործել ծայրահեղ դեպքերի համար(օրինակ՝ երբ որ ճանապարհները փակել են իսկ պետք է մարդկանց տեղափոխել)։ Ջրային տեսակը այդքան չի օգտագործվում ՀՀ-ում, բայց օրինակ՝ որպես գործիք ձկնորսության համար։

Posted in Հայոց լեզու 7

Մակբայ, գործնական աշխատանք, 28.04

Տրված գոյականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։
Հայր-հայրաբար
վարպետ-վարպետորեն
վերջ-վերջապես
հոգի-հոգեպես
խումբ-խմբովին
ազգ-ազգովին
նյութ-նյութապես
գլուխ-գլխովին
բարեկամ-բարեկամորեն
ընկեր-ընկերավարի
դիվանագետ- դիվանագիտորեն
աստիճան-աստիճանապես
գաղափար- գաղափարապես

Հետևյալ մակբայները գործածել բայերի հետ։
Հանկարծակի-ընկնել
գյուղեգյուղ-գնալ
դեսուդեն-ընկնել
լրջորեն-մտածել
մեն-մենակ-մնալ
միաձայն-գոռալ
ամբողջովին-ուտել
տարեցտարի-մեծանալ
անմիջապես-հայտնվել
ագահաբար-ուտել
հաճախակի-քնել
խումբ-խումբ-վազել
արագ-արագ-քայլել
վերջիվերջո-փռշտալ
հոտնկայս-ծափահարել
ներքուստ-նախանձել
նյութապես-աղքատանալ

Տրված ածականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։
ծանր-ծանրորեն
քնքուշ-քնքշորեն
չար-չարորեն
համեստ-համեստորեն
շքեղ-շքեղաբար
դաժան-դաժանավարի
վայրագ-վայրագաբար
մեղմ-մեղմորեն
խիզախ-խիզախաբար
քաջ-քաջաբար
կատաղի- կատաղաբար
վեհ-վեհորեն
անշեղ-անշեղորեն
խոնարհ-խոնարհապես
մարդկային-մարդավարի
լուրջ-լրջորեն
ագահ-ագահաբար

Posted in Կենսաբանություն 7

Փափկամարմիններ

Փափկամարմինները, անողնաշարավորների առանձին տիպ են։ Թվաքանակով երկրորդն են հոդվածոտանիներից հետո։ Փափկամարմինների ընդհանուր քանակը տարբեր երկրներում տատանվում է 100 հազարից մինչև 200 հազար: ՀՀ-ում ամենուրեք տարածված է 155 տեսակ։ Ռուսաստանում հանդիպում է մոտ 2900 տեսակ։ Այս տիպը սովորաբար բաժանում են 9 կամ 10 դասի, որոնցից երկուսը ամբողջությամբ վերացել են։ Փափկամարմինները յուրացրել են համարյա բոլոր միջավայրերում գոյատևելու (ծովային և քաղցրահամ ջրեր, հող, ցամաքա-օդային տարածք) ձևերը։ Որոշ փափկամարմիններ դարձել են ժամանակավոր կամ հիմնական մակաբույծներ՝ այլ կենդանիների համար։

Փափկամարմինների ամենափոքր ներկայացուցիչները համարվում են երկփեղկանիները։ Նրանց հասուն ներկայացուցիչները՝ Condylonucula maya ունեն 0,5 մմ երկարություն։ Փափկամարմինների տիպին է պատկանում գլխոտանիների դասը, որի ներկայացուցիչները անողնաշարավորների ամենախոշոր տեսակներն են։ Գլխոտանիներին է պատկանում Mesonychoteuthis-ը (կաղամար), որի քաշը հասնում է 495 կիլոգրամի։

Փափկամարմինները բազմազան են ոչ միայն չափերով, այլ նաև անատոմիական կազմով և պահվածքով։ Գլխոտանի փափկամարմինները, ինչպիսին են կաղամարները, սիպելները և ութոտնուկները, անողնաշարավորների մեջ զբաղեցնում են առաջին տեղերից մեկը՝ նյարդային համակարգի զարգացվածությամբ։ Փափկամարմինների մոտ 80%-ը պատկանում է փորոտանիների դասին, 19%-ը՝ երկփեղկանիների և միայն 1%-ն է ժամանակակից ներկայացուցիչների այլ դասին պատկանում։

Փափկամարմինների մեծամասնությունը կարող են տեղաշարժվել ոտքի միջոցով։ Գլխոտանիների ոտքը ձևափոխվել է շոշափուկի։ Փափկամարմինների բնորոշ առանձնահատկություններից է հանքայնացված խեցին, որի ձևն ու կառուցվածքը փոխվում է դասից դաս։ Գլխոտանիների մեծամասնության մոտ խեցին բացակայում է։ Փափկամարմինների համար բնորոշ գիծ է համարվում բերանային հատուկ ապարատը՝ քերիչը։ Երկփեղկանիների մոտ ինչպես քերիչը, այնպես էլ՝ ամբողջ գլուխը հետ է զարգացել։

Posted in Հայոց լեզու 7

Մակբայ, 26.04

1. Դուրս գրել մակբայները և որոշել տեսակը:

Մարդկությունը վերջերս ամեն ինչ չէ, որ իմանում է իր մոլորակի մասին:Վերջերս-ժամանակիՄինչև հիմա հայտնաբերում են դամբարաններ ու քաղաքներ:Մինչև հիմա-ժամանակՄոտ ժամանակներս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ նորածին երեխաները չեն սիրում ջազը և սիրով լսում են քնքուշ երաժշտություն:մոտ ժամանակներս-ժամանակիՃապոնական մի ընկերություն ուր որ է սկսելու է գրպանի հեռուստացույցների արտադրություն:ուր որ է-ժամանակիՍարքերն ասում էին, որ այսօր պիտի ուժեղ երկրաշարժ լիներ:այսօր-ժամանակիԶարմացած թագավորը դանդաղ նստեց գահին:Դանդաժ-ձևիՍոված առյուծները զույգ-զույգ կանգնեցին նրա գահավորակի մոտ:զույգ-զույգ-ձևիՕդը կամաց-կամաց սկսեց սառչել, անձրևը հորդացավ:կամաց-կամաց-ձևիՆրանք ընկերներ էին և միասին շատ դժվար ճանապարհ էին անցել:շատ դժվար-ձևիԶինվորները հրամանատարի կենացը հոտնկայս էին խմում:հոտնկայս-ձևիՄի ուլիկ ժայռից ցած ընկավ:Ցած ընկավ-տեղիՓահլևանները գյուղեգյուղ ընկած՝ ելույթներ էին ունենում:գյուղեգյուղ-տեղիԿամակոր տղան դեսուդեն շպրտեց խաղալիքները:դեսուդեն-տեղիՀանրապետությունում տեղ-տեղ սպասվում են տեղումներ:տեղ-տեղ-տեղիԳզիրն ընկավ դռնեդուռ, էլ չթողեց տուն-կտուր:դռնեդուռ-տեղիԹափառաշրջիկը ամբողջովին թրջվել էր անձրևից:ամբողջովին-չափիՆա հաճախ է դասից բացակայում:հաճախ-չափիԱշակերտները իսպառ մոռացել են գիրք կարդալը:իսպառ-չափիՆրա ձայնը գրեթե չէր լսվում:գրեթե-չափիԼևոնին ամենևին չէր հետաքրքրում ուրիշի ասածը:ամենևին-չափի2.Հետևյալ մակբայները գործածեք բայի հետ։Քաջաբար-կռվելաստիճանաբար-բարձրանալօրեցօր-մեծացնելխորապես-մտահոգվելշարունակ-պայքարելկուզեկուզ-այլելհավիտյան-հիշելսրտանց-խոստովանելգյուղեգյուղ-պտտվելլռելյայն-մարդբերնեբերան-ասելարագ-արագ-քայլելվերջնականապես-բաժանվելհոտնկայս-դիմավորելներքուստ-ապրելշատ-շատ-խոսալՄակբայ կազմող ածանցները կոչվում են մակբայակերտ ածանցներ:Մակբայակերտ են հետևյալ ածանցները։-(ա)բար -աստիճանաբար, հայրաբար, ընտրողաբար(ա)պես -նմանապես, հոգեպես, կանխապես-(ա)վարի -մարդավարի, քաղաքավարի, տնավարի-իվ- խստիվ,  մեղմիվ, ճշտիվ-ովին -գլխովին,  լիովին, հիմնովին-որեն -մեղմորեն, եղորեն, գործնականորեն-ուստ -վերուստ, ներքուստ, արտաքուստ

Posted in Պատմություն 7

Առաջադրանք , 7-րդ դասարան, ապրիլի 17-23-ը

Առաջադրանք 1

Հայ ժողովրդի պայքարն հայ նվաճողների դեմ: Զաքարյաններ:Պատմեք քոչվորների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի մասին:XI դարի կեսերին՝Անիի Բագրատունյաց թագավորության անկումից երկու տարի անց, սելջուկները ներխուժեցին Հայաստան: Վասպուրականում բյուզանդացիները փաստորեն որևէ փորձ չկատարեցին թյուրքերին կանգնեցնելու համար: Սելջուկները մոտավորապես հասան Հայաստանի կենտրոնական գավառներ և զորքը մասերի բաժանելով, սկսեցին ավիրել երկիրը: Նրանք հայ բնակչության սոսկալի կոտորած կազմակերպեցին Բարձր Հայքում՝Մանանիղի գավառում: 1048թվականին նրանք նույն դաժանությամբ վարվեցին Կարինի հարևանությամբ, Արծն քաղաքի բնակչության հետ: Այդ քաղաքը հռչակված էր իր աշխույժ շուկաներով: Պաշտպանական պարիսպներ չունենալով՝քաղաքի բնակիչները որևէ դիմադրություն չցուցաբերեցին քոչվոր սելջուկներին, սակայն դա նրանց չփրկեց: Արծնը հիմնահատակ ավերեց ամբողջ բնակչությունը:

Թվարկեք հայկական պետության վերականգնման փորձերի ձախողման պատճառները:Սելջուկ թյուրքերը արշավում էին գերեվարում էին գյուղացիներին, Հայաստանը զորքը չուներ, Սելջուկ թյուրքերը ավերում էին և կողոպտում գյուղերը, քաղաքները և այլն։

Համեմատեք Բագրատունյաց Հայաստանը և Զաքարյանների իշխանապետությունը:Զաքարե ամիրսպասալարին և նրա ժառանգներին էր պատկանում Անիի նախկին թագավորությունը՝ շրջակա գավառներով։ Այս ընդարձակ իշխանության կենտրոնը Անի քաղաքն էր։ Զաքարյանների երկրորդ ճյուղն ի դեմս Իվանե աթաբեկի ու նրա ժառանգների տիրում էր հյուսիսարևելյան Հայաստանի կենտրոնական շրջաններին։ Նրանց նստավայրն էր Դվին քաղաքը։ Զաքարյանների երրորդ ճյուղի հիմնադիրը Սարգիս Զաքարյանի եղբայր Վահրամն էր։ Նրա ժառանգները՝  Վահրամյանները, հաստատվել էին Հայաստանի հյուսիս-արևելքում։ Նրանց գլխավոր հենակետն ու աթոռանիստը Գագ ամրոցն էր։Այստեղ հաստատվեց Շադդադյան Մանուչե ամիրան և շուտով բարեկամական փոխհարաբերությունների մեջ մտավ քաղաքի հայ բնակչության հետ։ Նրա օրոք նորոգվեցին Անիի վնասված պարիսպները , քաղաք հրավիրվեցին որոշ հայկական իշխանական տոհմեր։ Անեցիների և Շադդադյանների փոխհարաբերությունները թշնամական բնույթ ձեռք բերեցին Մանուչեի մահից հետո, 12-րդ դարում, երբ կրոնական հալածանքներ սկսվեցին հայ բնակչության նկատմամբ։

Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Բագարանը, որը գտնվում էր Բագրատունիների տնտեսական կենտրոն Շիրակում: Վարչաքաղաքական կենտրոնի դեր են ստանձնել նաև Շիրակավան և Կարս քաղաքները։ Բագրատունիների թագավորությունը քրիստոնյա Արևելքի հզորագույն թագավորություններից էր, որը հանդիսանում էր հայոց պետականության վերջին դրսևորումը պատմական հայրենիքում։ Այն իր շուրջ էր համախմբել ոչ միայն Հայաստանը, այլև իր գոյությամբ նպաստել էր հյուսիսում մեկ այլ քրիստոնյա պետության՝ Վրաց թագավորության առաջացմանը։ Քրիստոնեության ընդունումից հետո՝ մինչև Արշակունիների թագավորության անկումը (301-428), Բագրատունիներին է պատկանել թագադիր ասպետի արքունի գործակալությունը։ Նրանց ժառանգական տիրույթը Բարձր Հայք նահանգի Սպեր գավառն էր։ Հայկական մարզպանության օրոք (428-642) Բագրատունիները աստիճանաբար ընդարձակել են իրենց տիրույթները, Տայք նահանգի սահմաններից անցնելով Այրարատ։

Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ հայկական կիսաանկախ իշխանությունները ժողովրդի գոյատևման խնդիր էին լուծում:՛

Աղբյուրները՝ Հայոց պատմություն , 7-րդ դասարան դասագիրք, էջ 111-117, համացանցԼրացուցիչ -«Քոչվորական կայսրությունների առանձնահատկությունները»/ Պարտադիր նշել աղբյուները/:«Քոչվորական կայսրությունների առանձնահատկությունները»Քոչվորների կայսրապաշտությունը Առաջադրանք 2Հայաստանը և մոնղոլները Պատմիր մոնղոլների, նրանց նվաճումների մասին:

Դեռևս 10-րդ դարից սկսած որոշ շրջաններ Մոնղոլիայում, Մանջուրիայում և Հյուսիսային Չինաստանում եղել են Լյաո դինաստիայի տիրապետության տակ։ 1125 թվականին ջունչենները ստեղծել են Քին դինաստիան, որը գահընկեց է արել Լյաո դինաստիային և փորձել է իր տիրապետության տակ առնել Մոնղոլիայում Լյաոների բոլոր տիրույթները։ 1130-ական թվականներին Քին դինաստիայի թագավորները, ովքեր հայտնի էին Ոսկե թագավորներ անունով, հաջողությամբ դիմադրել են Մոնղոլական ցեղերի միությանը (Խամագ մոնղոլների միություն)։ Այս միության ղեկավարը Խաբուլ խանն էր՝ Չինգիզ խանի մեծ պապը։ Մոնղոլական բարձրավանդակը գտնվել է ցեղային հինգ միությունների (khanlig) ձեռքում՝ քերայիդներ, խամագ մոնղոլներ, նայմաններ, մերքիթներ և թաթարներ։ Քին դինաստիայի ղեկավարները, հետևելով «բաժանի՛ր, որ տիրես» սկզբունքին, խրախուսում էին հակամարտությունները ցեղերի միջև, մասնավորապես թաթարների և մոնղոլների։ Նպատակն էր ներքին խնդիրներով շեղել քոչվոր ցեղերի ուշադրությունը Քին դինաստիայից։ Խաբուլին հաջորդել է Ամբաղայ խանը, ում թաթարները դավաճանել են՝ նրան հանձնելով ջուրչեններին, ովքեր գլխատել են խանին։ Մոնղոլները ի պատասխան փորձել են ասպատակել առաջնագիծը, սակայն այս ամենն ավարտվել է 1143 թվականին ջուրչենների անհաջող հակագրոհով։

Ներկայացրու հայերի  դրությունը,իրադարձությունների ժամանկագրությունը  մոնղոլական նվաճումների ժամանակ:1220թ.-Աշնանը մոնղոլական զորքերն անցան Արաքսը և մտան Զաքարյան Հայաստանի տարածքը1236-1244թթ.-Հայաստանի նվաճումը մոնղոլների կողմից1259թ.-Հայ-վրացական զինական ուժերը հերթական անգամ իրենց երկրներից դուրս՝այս անգամ Եգիպտոս ուղարկելն էր:1266թ.-Սամցխե-Ջավախք հայ-վրացական իշխանության ստեղծումը1319թ.-Հայաստանի երբեմն փառահեղ մայրաքաղաք Անին հիմնահատակ ավերեց և դարձավ անմարդաբնակ1386թ.-Արշավանքի ժամանակ Թեմուրյանները պաշարեցին հինավուրց Վան քաղաքը:

Ներկայացրու հետաքրքիր փաստեր մոնղոլների մասին:Անգլերենում Մոնղոլական կայսրություն հիշատակվող պետության անվանումը Ikh Mongol Uls էր (ikh: «մեծ», uls: «պետություն»․ Մոնղոլական մեծ պետություն)[։ 1240-ական թվականներին Չինգիզ խանի ժառանգներից մեկը՝ Գյույուք խանը, նամակ է գրել Ինոկենտիոս IV պապին, որտեղ իբրև նախաբան նշել է «Մոնղոլական մեծ պետության (ուլուս) դալայ (մեծ) խաքան (խան)»։ Խուբլայ խանի և Արըք Բուգայի միջև իրավահաջորդության համար սկսած պայքարից հետո Արըքը սահմանափակել է Խուբլայի իշխանությունը կայսրության արևելյան շրջաններում։ 1271 թվականի դեկտեմբերի 18-ին Խուբլայ խանը պաշտոնապես արձակել է կայսերական էդիկտ, որով պետությունն անվանում էր Մեծ Յուան (Dai Yuan կամ Dai Ön Ulus)՝ ստեղծելով Յուան դինաստիան։ Որոշ աղբյուրների համաձայն պետության մոնղոլերեն ամբողջական անվանումը եղել է Dai Ön Yehe Monggul Ulus։

Posted in Երկրաչափություն 7

49

1.Նշիր ուղղանկյուն եռանկյան երեք հատկությունները։

Հատկություն 1. Ուղղանկյուն եռանկյան սուր անկյունների գումարը հավասար է 90 աստիճան է:

Հատկություն 2. Ուղղանկյուն եռանկյան 30 աստիճանի անկյան դիմացի էջը հավասար է ներքնաձիգի կեսին:

Հատկություն 3. Եթե ուղղանկյուն եռանկյան էջը հավասար է ներքնաձիգի կեսին, ապա այդ էջի հանդիպակաց անկյունը 30 աստիճան է:


2. Գրիր եռանկյան անհավասարության թեորեմը։

Եռանկյան մի կողմը ավելի փոքր է, քան մյուս երկու կողմերի գումարը։


3. Գրիր ուղղանկյուն եռանկյունների հավասարության հայտանիշները։

. Եթե մի ուղղանկյուն եռանկյան էջերը հավասար են մյուս ուղղանկյուն եռանկյան էջերին, ապա այդ եռանկյունները հավասար են:  

. Եթե ուղղանկյուն եռանկյան էջը և նրան առընթեր անկյունը հավասար են համապատասխանաբար մյուս ուղղանկյուն եռանկյան էջին և նրան առընթեր անկյանը, ապա եռանկյունները հավասար են: 

Եթե մի ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգն ու էջը համապատասխանաբար հավասար են մյուս ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգին և էջին, ապա եռանկյունները հավասար են:




Խառը խնդիրներ։
1.Կարո՞ղ է գոյություն ունենալ եռանկյուն 1սմ, 2սմ, 3սմ կողմերով։

Ոչ։


2.Ուղղանկյուն եռանկյան 30 աստիճանի դիմացի էջը հավասար է 4սմ։ Գտիր ներքնաձիգի երկարությունը։

8սմ


3.Հավասարասրուն եռանկյան կողմերից մեկը 25սմ է, իսկ մյուսը՝ 10սմ։ Դրանցից ո՞րն է հիմքը։

10սմ։


4. Ուղղանկյուն եռանկյան սուր անկյուններից մեկը 60 աստիճան է, իսկ ներքնաձիգի և փոքր  էջի գումարը 24 է։ Գտեք եռանկյան ներքնաձիգը։

16սմ


5. ACհիմքով  ABC հավասարասրուն եռանկյան մեջ տարված է  AF կիսորդը և  AH բարձրությունը։ Գտեք   AHF  եռանկյան անկյունները, եթե  <B=112 աստիճան է։

51

Posted in Աշխարհագրություն 7

Գործնական աշխատանք․ Աշխատանք ուրվագծային քարտեզով

1․ Էլեկտրակայանների տեսակները դասակարգված են ըստ էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության կառուցվածքում ունեցած բաժնի՝ նվազման կարգով: Ընտրել հերթականության ճիշտ շարքը.

  1. ջրային 2. ջերմային 3. ատոմային 4. երկրաջերմային
    1) 1, 2, 3, 4
    2) 2, 1, 3, 4
    3) 4, 3, 2, 1
    4) 3, 2, 1, 4

2․ «Արտադրություն — արդյունաբերության ճյուղ» զույգերից ո՞րն է ճիշտ.
1) պլաստմասսայի արտադրություն — մետաղաձուլություն
2) կաուչուկի արտադրություն — էներգետիկա
3) պղնձի արտադրություն — քիմիական արդյունաբերություն
4) սարքաշինություն — մեքենաշինություն

3․ Տրանսպորտային ցանցի ընդհանուր երկարության և տարածքի մակերեսի
հարաբերակցությունը կոչվում է.

1) ցանցի հանգույց 3) ցանցի գծագրություն
2) ցանցի խտություն 4) ցանցի տեղաբաշխում

4․ Ո՞ր շարքում են տրանսպորտի տեսակները դասակարգված ըստ համաշխարհային բեռնաշրջանառության կառուցվածքում իրենց բաժնի՝ նվազմանկարգով.
ա. ծովային տրանսպորտ
բ. ավտոմոբիլային տրանսպորտ
գ. խողովակաշարային տրանսպորտ
դ. երկաթուղային տրանսպորտ
1) բ, ա, գ, դ
2) ա, դ, գ, բ
3) դ, գ, ա, բ
4) գ, բ, ա, դ

5․ Ո՞ր պնդումն է սխալ.
1) Երկաթուղային տրանսպորտը տրանսպորտի ամենաերիտասարդ ու արագ
զարգացող տեսակն է:
2) Համաշխարհային տրանսպորտային բեռնաշրջանառության մեջ առաջատար
դերը պատկանում է ծովային տրանսպորտին:
3) Ավտոմոբիլային տրանսպորտի դերը մեծ է հատկապես կարճ տարածությունների վրա բեռների և ուղևորների փոխադրման գործում:
4) Օդային տրանսպորտի դերը մեծ է հատկապես ուղևորների փոխադրման
գործում:

6. Ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Զարգացած երկրներում մեծ է տրանսպորտային ցանցի միջին խտությունը:
2) Աշխարհում արտադրվող էլեկտրաէներգիայի կառուցվածքում ամենամեծ
բաժինն ունեն ջրային էլեկտրակայանները:
3) Բնապահպանական նկատառումներով աէկների սարքավորումների մեծ
մասն արտադրվում է զարգացող երկրներում:
4) Բրնձի համաշխարհային բերքի գերակշիռ մասն արտադրում են Լատինական
Ամերիկայի և Աֆրիկայի զարգացող երկրները:

7․ Տարվա ընթացքում փոխադրված բեռների քանակի ու փոխադրման միջին
հեռավորության արտադրյալը կոչվում է.

1) բեռնատարողություն
2) բեռնափոխադրություն
3) բեռնաշրջանառություն
4) բեռնալարվածություն

8․ Ո՞ր պնդումն է սխալ.
1) Ջրային տրանսպորտը տրանսպորտի ամենաերիտասարդ ու արագ զարգացող
տեսակն է:
2) Ավտոմոբիլային տրանսպորտի դերը մեծ է հատկապես կարճ տարածությունների վրա բեռների և ուղևորների փոխադրման գործում:
3) Երկաթուղային տրանսպորտով փոխադրում են մեծ ծավալի ու քանակի
բեռներ:
4) Խողովակաշարային տրանսպորտի դերը բացառիկ է նավթի, նավթամթերքի
ու գազի փոխադրման գործում:

Ուրվագծային քարտեզի վրա նշել․

Հացահատիկային մշակաբույսերի աշխարհի խոշոր արտադրողներ

Կարտոֆիլ արտադրող առաջատար երկրները․

Շաքարի արտադրությամբ հայտնի երկրներ․

Posted in Գրականություն 7

Վահան Թոթովենց. Մարանը

Մեծ եղբայրս՝ Հակոբը, պահում էր մի արաբական ձի, որ ծնվել էր մեր տանը և երբեք չէր տեսել արմավենի, և ոչ էլ նրա սմբակները մխրճվել էին հարավի տաք ավազներում, բայց նրա աչքերի խորությանը մեջ կար հարավային պեյզաժների ամբողջ սարսուռը, և նրա վրնջյունի մեջ մենք զգում էինք անհուն անապատների կարոտը։

Ձին, որին Հակոբը Մարան էր կոչում, սև էր, ինչպես սև սաթը, փայլուն և ողորկ, երեք ոտները սպիտակ և հավկիթաձև սպիտակը ճակատի վրա։

Մարանը սանձ չէր տեսել իր կյանքում, նա ազատորեն ման էր գալիս մեր տանը, մինչև անգամ ճաշի ժամանակ, երբ մեծ ընտանիքը բոլորվում էր մեծ սեղանի շուրջը, նա գալիս էր, դունչը հանգչեցնում էր Հակոբի ուսին և սպասում մինչև նա շաքար տար, հետո դնում էր հորս ուսին, հուսկ ապա՝ մորս։

Մայրս, անհուն բարությամբ և նոր հարսի ջինջ ժպիտով, տալիս էր վերջին շաքարը ու հրամայում նրան գնալ պարտեզ։

Մարանը, շաքարը խրտխրտացնելով, գնում էր դեպի պարտեզ, որտեղից նա մի անգամ վրնջում էր իբրև տեղեկություն, որ արդեն պարտեզում է։

Այս վրնջյունի ժամանակ եղբայրս կանգ էր առնում, մինչև անգամ պատառը դեռ բերանին չհասցրած՝ ձեռքը մնում էր օդում, հրճվանքից կարմրում էր և շշնջում․
— Սիրեմ քըզի․․․

Ամեն գիշեր Հակոբը պետք է վեր կենար, գնար Մարանի մոտ, մի անգամ նայեր, շոյեր, համբուրեր և վերադառնար անկողին։ Մարանի սենյակը (ախոռ չէր կարելի կոչել նրա գիշերած վայրը) գտնվում էր հորս և մորս սենյակի տակը։ Կեսգիշերին, հանկարծ, երբ լսվում էր Մարանի խրխինջը, մեղմ և ջինջ, հայրս ասում էր.
— Ակոբը գնաց սիրելիին քով։

Ամեն կիրակի օր Հակոբը Մարանին տանում էր հերկված դաշտը և բաց թողնում․ Մարանը քամու նման թռչում էր, սահում էր նա հերկված դաշտի վրայից, ինչպես սուրացող ալիք։

Քաղաքի երիտասարդների համար մեծագույն հաճույք էր հավաքվել դաշտը, տեսնելու Մարանի վազքը։ Մարանը հասնում էր դաշտի պռնկին, կանգ էր առնում, պայծառ աչքերով նայում հեռո՜ւն, հեռո՜ւն։ Ւ՜նչ էր երազում այդ թովիչ անասունը, ո՜վ իմանար, ապա վերադառնում էր սուրացող ալիքի նման, գալիս, կանգնում էր Հակոբի մոտ։ Հակոբի թևերը բացվում էին, փաթաթվում նրա վզին, շրթունքները մոտենում էին նրա քրտնած սև ստևներին և համբուրում։
— Գիտես քի ամպի վրայեն կթռի, — ասում էին շատերը։

Հակոբը բերում էր տուն Մարանին, Գոգոն անխախտ պատրաստած կլիներ մի թարմ ձու։ Հակոբն ամեն անգամ Մարանին դուրս տանելուց և բերելուց հետո՝ մի թարմ ձու էր խփում նրա ճակատին, ջարդում, որպեսզի չար աչքերը խափանվեին։

Հակոբի ամբողջ զբոսանքը Մարանն էր։ Երբ միջնակարգն ավարտեց, և հայրը նրան առաջարկեց գնալ բարձրագույն դպրոց՝ նա մերժեց միայն այն մտահոգությամբ, որ Մարանին չէր կարող տանել հետը Պոլիս, Պրուսա և կամ Եվրոպա։

Հակոբի ընկերները, նրա հասակակիցներն էլ տանը չէին մնում, նրանց մեջ զարթնել էր տղամարդը, որոնում էին աղջիկներ զանազան անկյուններում, դռների ճեղքերից, պատուհանների բացվածքներից, եկեղեցում, փողոցում, բաղնիսի դռան առաջ։ Նրանց խոսակցությունը կինն էր, չարշաֆի մեջ փաթաթված այդ անիմանալի, դյութական, միստիկ արարածը, որի ձայնը տակնուվրա էր անում նրանց հոգին։

Նրա հասակակիցներից շատերը պսակվեցին, երեխաներ ունեցան, իսկ Հակոբի համար ամենաերջանիկ օրն այն օրն էր, երբ պետք է գնար արոտները Մարանի հետ։ Տանում էր հետը մի վրան ու գնում արոտ։

Ուրեմն, Հակոբը ամբողջ երեք ամիս պիտի ապրեր Մարանի հետ շունչ շնչի, գիշերը պիտի քներ վրանի տակ, Մարանն էլ գլուխը կախ արած նրա գլխի վրա։ Ամբողջ օրը Մարանն ուտում էր թարմ խոտը և կշտանալուց հետո կանգնում էր արևի տակ և անվերջ երերում էր գլուխը դեպի վեր և դեպի վար, իսկ Հակոբը, նստած վրանի շվաքում՝ դիտում էր ու հրճվում։

Հակոբը ժամերով խոսում էր Մարանի հետ, հարց էր տալիս, պատասխաններ ստանում, ծիծաղում, երբեմն մտերմորեն կշտամբում նրան։

— Մարան, էսօր աղեկ կերե՞ր ես, — հարցնում էր Հակոբը։

Մարանը վրնջում էր։

— Շուտով տուն տ՚երթանք,— ասում էր Հակոբը։

Մարանը պոչը թափ էր տալիս, գլուխը երերում։

— Հը՞, չե՞ս ուզեր, կուզե՞ս շատ կենանք։

Մարանը մոտենում էր Հակոբին, կծում ֆեսը և թափ տալիս օդում։

Այսպես անվերջ խոսում էին նրանք, երկու մտերիմ ընկերների պես, ոչ մի տարաձայնություն, ոչ մի անհամություն երկու ընկերների միջև։

Երեկոները Հակոբը պառկում էր վրանի առաջ, երկնքին հառած՝ երգում էր։ Մարանը կանգնած լսում էր նրան առանց շարժվելու, այդ մշտապես անհանգիստ անասունը ոչ մի շարժում չէր փորձում, և երբ Հակոբը դադարեցնում էր երգր, Մարանը գլուխը կախում էր տխուր։

— Նորեն խա՞ղ ըսիմ քըզի համար, հա՞, Մարան, — հարցնում էր Հակոբը։

Մարանը, իբրև պատասխան, վրնջում էր ոսկեհնչյուն։

Կյանքը սավառնում էր, ինչպես անվերջ մեծաթև մի առավոտ։

Աշնան մեջերին Հակոբը և Մարանը վերադառնում էին տուն։ Հայրս և մայրս դիմավորում էին երկու ընկերներին։ Հակոբը՝ առողջ, մեծղի, հզոր, արևից եփած, ինչպես խաղողի ողկույզը, ամբողջ վրայից բուրում էր դաշտերի և կանաչների թարմ հոտը, իսկ Մարանը՝ գիրացած, աշխույժ, ավելի ու ավելի պայծառացած, վճիտացած աչքերով և ավելի ոսկեհնչյուն վրնջյունով։

Նրանք իրենց հետ տուն էին բերում հեռավոր դաշտերի թարմությունը, բերում էին իրենց հետ աստղերի ձայնը։ Երբ Մարանն արձակում էր իր առաջին խրխինջը, մեզ թվում էր, որ լուսավորվում էր մռայլ տունը, կարծես ոսկյա սալի վրա աստղեր էին ընկնում և պայթում։

Մայրս ասում էր հորս․

— Հաջի էֆենդի, կենե  տունը եղավ տուն։

Տունը տուն դարձնողը Հակոբն էր և իր անասուն ընկերը, մի անբաժանելի և ամենացանկալի մասը տան, որի ձայնը կախվում էր մեր տան բոլոր պատերից, անկյուններից, առաստաղից և պարտեզի բոլոր ծառերի ճյուղերից։

Հակոբը քաշում բերում էր երեխայի օրորոցը, երեխան մեջը, դնում բակի մեջտեղը և ասում Մարանին․— Վրայեն անցիր։

Մարանը ծառս էր ելնում, խրխնջում և թեթևաբար ցատկում երեխայի օրորոցի վրայից ու վերադառնում, լիզում Հակոբի ձեռքը, իսկ Հակոբը փոխադարձ՝ համբուրում էր նրա ճակատի հավկիթաձև սպիտակը։Մեծ զվարճալիք էր մեզ համար, երբ Մարանը գնում էր ավազանի ափին, նայում ջինջ ջրի մեջ և, տեսնելով իր արտացոլումը՝ ցատկում էր, նորից նայում, էլի տեսնում, էլի վեր֊վեր ցատկոտում և վերջ ի վերջո դունչը մոտեցնում ջրին, փռշտում, որից ջուրն ալիքավորվում էր, պատկերը բեկբեկվում, և ուրախանալով, որ հաղթեց ջրի խորքում եղող ինչ֊որ անասունի, խրխնջում և վազում էր դեպի պարտեզի կեռասենիների ծառուղին, այդ ծառուղուց մի ուրիշ ծառուղի, մինչև պարտեզի մութ թավուտները։

Հակոբը, պատահեր, որ հյուր գնար մի տեղ և ստիպված լիներ երկար մնալու, կգտներ մի պահ, կծլկվեր հյուրընկալողներից, կգար տուն, Մարանին կտեսներ և նորից կգնար։ Եթե չգար, դա նշանակում էր, որ մայրս նրան խոսք տված կլիներ՝ շատ մոտիկից հսկել Մարանին, ամեն րոպե չհեռացնել նրան իր աչքերից։

Իսկ եթե պատահեր, որ Մարանին հետը տաներ (շատ անգամ էր տանում, որովհետև հաճախ Հակոբը հրավիրվում էր Մարանի հետ, մի տեսակ՝ հանդերձ ընտանյոք), Հակոբը մի ձու էր դնում նրա գավակի վրա և այդպես տանում։ Մարանը, որպեսզի ձուն չընկնի իր գավակից, քայլում էր դանդաղ, փոխում էր քայլվածքի ձևը, քայլում էր ալիքանման օրորվելով։ Փողոցում չէր լինի մի մարդ, որ կանգ չառներ և չդիտեր Մարանի այդ դժվարին խաղը։

Այսպես էին ապրում երկու ընկերները՝ Հակոբը և Մարանը։

Posted in Ֆիզիկա 7

Ճնշման ուժ և ճնշում

Դասարանում քննարկվող հարցեր․

1.Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:

Ճնշումը բնութագրում է 2 հպվող մարմինների փոխազդեցությունը և հավասար է հպման մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը մարմինների հպման մակերևույթի մակերեսին

2.Գրել ճնշումը   սահմանող  բանաձևը:

p=F/S
Ճնշումը հավասար է ճնշման ուժ/հպման մակերևույթի մակերես

3.Որո՞նք են ճնշման միավորները

P(պասկալ),կՊա (կիլոպասկալ), ՄՊա (մեգապասկալ):