Posted in Հանրահաշիվ 7

54

1.640մ^3 ծավալով ավազանը հավասարաչափ հոսող ջրով լցվում է 8 ժամում։ Քանի՞ խորանարդ մետր ջուր կլինի ավազանում, եթե խողովակը բաց լինի 5ժ։
400մ3

2. 10 հա մակերեսով վարելահողը ցանելու համար պահանջվում է 1750կգ ցորեն։ Քանի՞ կիլոգրամ ցորեն կպահանջվի 15հա մակերեսով վարելահողը ցանելու համար։
2625կգ

3.Համաձուլվածքը կազմված է պղնձից և անագից։ Նրանց զանգվածների հարաբերությունը համաձուլվածքում 3 ։ 5 է։ Պահանջվում է պատրաստել այդ համաձուլվածքի մի կտոր, որը կպարունակի 240գ անագ։ Որքա՞ն պղինձ է պահանջվում համաձուլվածքի այդ կտորը պատրաստելու համար։
144գ

4. 500կգ հանքաքարից ստացել են 77կգ պղինձ։ Ինչքա՞ն պղինձ կստացվի 300կգ հանքաքարից։
46,2կգ

5. 160գ ծովի ջրում պարունակվում է 8 գ աղ։ Քանի՞ գրամ ծովի ջուրն է պարունակում 56գ աղ։
1,12կգ

6. Բանվորը 8 ժ աշխատելու համար ստանում է 2500 դրամ։ Որքան՞ դրամ կստանա բանվորը 12ժ աշխատելու համար։
3750դրամ

7.  Մետաղյա խորանարդը, որի կողի երկարությունը 13սմ է, ունի 1352գ զանգված։ Որքա՞ն է նույն մետաղից պատրաստված և 2սմ կողով խորանարդի զանգվածը։

8.Շարժվելով հաստատուն արագությամբ գնացքը 2վ անցավ 60մ ճանապարհ։ Ի՞նչ ճանապարհ կանցնի գնացքը 15 վայրկյանում։
450մ

9. 45կմ/ժ արագություն ունեցող գնացքը մի ճանապարհահատվածը անցնելու համար ծախսեց 4ժամ։ Ինչքա՞ն ժամանակ կծախսի ապրանքատար գնացքը նույն ճանապարհը 40կմ/ժ արագությամբ անցնելու դեպքում։
4,5ժ

Posted in Հայոց լեզու 7

21.04

1. Առաջին շարքի ածականների հականիշները գտիր երկրորդ շարքում:

ա. անարի, քնքուշ, հարազատ, վճիտ, շնորհալի, ցնծուն, միամիտբ.  օտար, կոպիտ, աներկյուղ, անձիրք, խորամանկ, պղտոր, թախծոտ:անարի — աներկյուղքնքուշ — կոպիտհարազատ — օտարվճիտ — պղտորշնորհալի — անձիրքցնծուն — թախծոտմիամիտ — խորամանկ

2.Բառախմբում առանձնացրու հոմանիշ ածականների 5 եռյակ:Մեծանուն, ահռելի, չար, ինքնահավան, ուժեղ, անողոք, մեծամիտ, վիթխարի, զորեղ, անվանի, անգութ, նշանավոր, գոռոզ, հուժկու, հսկա:Մեծանուն — նշանավոր — անվանիահռելի — վիթխարի — հսկաչար — անողոք — անգութինքնահավան — մեծամիտ — գոռոզուժեղ — զորեղ — հուժկու

3.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 պարզ ածական.ա. հսկա, փառահեղ, խոնարհ, եսասեր, սիրելի, մերկ, երկչոտ, կարճլիկ, քաղցրքաջբ. երազկոտ, արի, անայլայլ, վատ, անրջային, հզոր, երկարկարճ, անարգ, անվախգ. կարմիր, նրբին, խրոխտ, բոլոր, նեղհաստ, դաշտային, նոսր, կորովի, ճահճապատդ. զվարթ, գավաթակիր, արագ, գմբեթարդ, սևագիր, լուրջծանր, ուժեղ,մեղմ, գործնական:

4.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 բարդ ածական.ա. պարսպապատ, հոգեպես, լիտրանոց, ամրակուռ, ձյունապատ, հանդարտ, մեծաշուքդատարկնարնջագույն, ճերմակբ. խուճուճ, նկարազարդոսկեհուր, հավասար, դեղնակարմիրձվաձևկիսաեփ, դժբախտ, երիտասարդականգ. նրբաթերթ, շեղակի, ծանրաշարժեռալեզու, առհավետ, սրածայր, համընթաց, ստահակ, հավերժ, պատրաստ:5 Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 ածանցավոր ածական.ա. բյուրեղյա, քնքուշ, ընկերականդժվարդժբախտ, ողորկ, դիպուկ, շքեղ, քաղցր, օտարբ. նազելի, նիհար, մեծագույն, վստահ, դժգոհ, հարմար, խոսուն, բարի, գեղեցիկ, լիուլիգ. բարի, մթին, պակաս, լավագույնանգույն, կապույտ, ապաշնորհ, կոպիտ, գունավոր, վարարդ. վարակիչօգտակարվարարուն, ուրախ, ծարավ, հզորագույն, պղտոր, հրեղեն, վճիտ, գունատ:

Posted in Պատմություն 7

Գոլֆ

Գոլֆ (անգլ.՝ golf), մարզախաղ ռետինե գնդակի (քաշը՝ 42,5 գրամ) և մականների (երկարությունը 85-100 սմ) օգնությամբ, որը տեղի է ունենում կանաչածածկ դաշտում։

Խաղի մասնակիցները ձգտում են, 9-18 հավասար մասերի բաժանված դաշտի 100-600 յարդ (91-546 մետր) երկարություն ունեցող մրցուղիներով մականով հարվածելով գնդակին, այն գցել մրցուղու վերջում գտնվող փոսիկների մեջ։ Գնդակը փոսիկի մեջ գցող մարզիկը ստանում է մեկ միավոր։ Հանդիպումները անցկացվում են 18,36 կամ 72 միավորի հաշվարկով[1]։

Գոլֆը միջազգային մարզաձև է։ Պրոֆեսիոնալ գոլֆի խոշորագույն մրցաշարերը ողջ աշխարհով մեկ ցուցադրվում են հեռուստատեսությամբ։ Բազմաթիվ մարդիկ խաղում են նաև սիրողական գոլֆ։ Խաղի նպատակն է հատուկ մականով այնպես հարվածել փոքրիկ գնդակին, որ այն գլորվելով ընկնի կանաչ սիզամարգում (գրին) փորված փոսիկի մեջ։ Խաղացողներն օգտագործում են մականների հավաքածու (մեկ խաղացողի համար՝ 14-ից ոչ ավելի)։ Յուրաքանչյուր փոսիկի համար խաղացողն ընտրում է ամենահարմար մականը։

Գոլֆ խաղում են երկուսով կամ զույգերով։ Հաղթում է այն խաղացողը կամ զույգը, որը գնդակը փոսիկի մեջ է գլորում նվազագույն թվով հարվածներով։ Մի քանի փոսիկներով մրցամարտի դեպքում մրցամարտի արդյունքը հաշվվում է յուրաքանչյուր փոսիկի գրավումով առանձին-առանձին, և հաղթում է ավելի շատ փոսիկներ գրավողը։

Առաջին հարվածի համար գնդակը դնում են փոքր-ինչ բարձր հողի հատուկ հատվածի՝ պատվանդանի կամ նշագծի վրա։ Պատվանդանից հետո տարածվում է կարճ խուզած խոտի շերտը (ֆերվեյ)։ Այդ շերտը ձգվում է մինչև սիզամարգը՝ գրինը, որտեղ գտնվում է փոքրիկ դրոշակով նշված փոսիկը։ Կարճ խուզած խոտի շերտի 2 կողմերով ձգվում են բարձր խոտով՝ մոլախոտով, ծածկված տեղամասերը՝ դաշտի անհարթ մասը։ Խաղացողի գործողությունները դժվարացնում են ծառերը, թփերը և այլ արգելքներ՝ առվակները կամ ավազածուղակները (բունկերները)։

Գոլֆի խաղադաշտը բաժանված է 18 հավասար մասերի՝ մրցուղիների, որոնց վերջում գտնվում են փոսիկները։ Այդ 18 փոսիկների գրավումը կազմում է խաղի 1 ռաունդը։ Յուրաքանչյուր փոսիկի արդյունքի հաշվման միավորը փարն է՝ հարվածների այն թիվը, որ հաջող խաղի դեպքում գոլֆ խաղացողը պետք է կատարի յուրաքանչյուր կոնկրետ փոսիկի համար կամ ամբողջ դաշտում։ Յուրաքանչյուր փոսիկի համար տրվում է 3–5 հարված։ Բոլոր փոսիկների փարերի գումարը կազմում է դաշտի ընդհանուր փարը։ 18 փոսիկով ստանդարտ խաղադաշտի համար, որպես կանոն, այն հավասար է 70–72-ի։

Գոլֆի խոշոր մրցաշարերը սովորաբար անցկացվում են 4 օրվա ընթացքում։ Խաղում են օրական 1 ռաունդ։ Խոշոր մրցաշարերի թվին է պատկանում «Մեծ քառյակը»՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի բաց առաջնությունները, ԱՄՆ-ի վարպետների և ԱՄՆ-ի գոլֆի պրոֆեսիոնալ խաղացողների միության մրցաշարերը։ Խաղային սեզոնի ընթացքում աշխարհի առաջատար գոլֆիստները մասնակցում են նաև դրամական մրցանակներով (կոմերցիոն) մրցաշարերի։

Posted in Պատմություն 7

Բագրատունիներ 

  1. Նկարագրել Բագրատունյաց թագավորության վերականգնման նախադրյալները: 
    Բագրատունյաց թագավորության վերականգնման նախադրյալներից մեկն այն էր, նրանք հաղթեցին Արաբականերին։
  2. Համեմատել Աշոտ Երկաթի և Գագիկ Առաջին թագավորների գործունեությունը:

    Ա.ներքին քաղաքականությունը
    Բ.Արտաքին քաղաքականությունը 
    Գ.Գնահատել գործունեությունը 

      3. Համեմատել և գնահատել Խոսրովանույշ և Կատրամիդե թագուհիների գործունեությունը: 
Խոսրովանույշը կառուցել է Հաղպատի և Սանահինի եկեղեցիները։ Իսկ Կատրամիդեն Անիի մայր տաճարը։

      4.Ինչով է քաղաքը տարբերվում մայրաքաղաքից: Բագրատունիների ժամանակաշրջանում ինչ մայրաքաղաքներ են եղել: 
Օրինակ բոլոր կարև որ շենքերը մայրաքաղաքում են։ Նախարարությունները և այնլ։ Բացի այդ շատ միջոցառումներ հենց մայրաքաղաքում են կատարվում։

5. Լրացնել ժամանակագրությունը.  

885-1045թթ. – Բագրատունիների թագավորություն

885-890թթ – Աշոտ առաջին

890-914թթ – Սմբատ առաջին

914-928թթ – Աշոտ Երկաթ

928-953թթ – Աբաս 

953-977թթ – Աշոտ ողորմած

977-990թթ – Սմբատ երկրորդ

990-1020թթ – Գագիգ առաջին

1042-1045թթ Գագիկ երկրորդ

893թ – Հայաստանի և Բյուզանդիայի մեջ պայմանագիր կնքվեց

921թ – Սևանում Աշոտ Երկաթի զորքը հաղթեցին Արաբներին

948թ  –  Հայ եկեղեցու կաթողիկոսյան աթոռը Աղթամարից տեղափոխվեց կարս

961թ – Աշոտ 3-րդը մայրաքաղաքը Կարսից տեղափոխեց Անի

908-1021թթ –  Վասպուրականի Սենեքերի թագավոր, ով Վասպուրականը կտակես Բյուզանդիային, ինքը տեղափոխվեց Սեբաստիա։

978-1113թթ – Տաշիր ձորագետի (Լոռիի, Կյուրիկյան) թագավորություն։

987-1170թթ  Սյունիքի թագավորություն, Կապանի կամ Բաղաց թագավորություն։

1044թ – Գագիկ երկրորդը հայ հոգևոր և աշխարիկ մեծամեծնրի հորդորով մեկնեկ Կոստանդուպոլիս, որտեղ էլ աքսորվեց, Հայ-Բյուզանդամեդ իշխանները Անիի դարպասի բանալիները հանձնեցին Բյուզանդացիներին։

6.Բագրատունյաց թագավորության անկման պատճաները 
Բագրատունյաց թագավորության անկման պատճաներից էր Բյուզանդացիների հետ խնդիրը և կռիվը։

7. Մի քանի նախադասությամբ ամփոփել Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանը: 
Բագրատունյաց թագավորության ժամանակ շատ պատերազմներ էին լինում և շատ դժվար ժամանակներ էին։

Posted in Հայոց լեզու 7

19.04

1.Բառաշարքերում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ:
Ջլատել, վատաբանել, հանգցնել,  վհատվել, մարել, հուսալքվել, փնովել, պղծել, մասնատել, հուսահատվել, պառակտել, ապականել, շիջել, պախարակել, արատավորել:

Ջլատել, պառակտել, մասնատել
վատաբանել, պախարակել, փնովել
հանգցնել, մարել, շիջել
վհատվել, հուսահատվել, հուսալքվել
պղծել, ապականել, արատավորել

2.Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի 5 զույգ:
Կեսօր, հանդարտություն, այգաբաց, միջօրե, խաղաղություն, դայլայլ, հավերժություն, կատար, արշալույս, գագաթ,փայփայանք, հավիտենություն:

Կեսօր – միջօրե
հանդարտություն – խաղաղություն
այգաբաց – արշալույս
հավերժություն – հավիտենություն,
կատար – գագաթ

3.Բառաշարքում առանձնացնել հականիշ ածականների 5 զույգ:
Քնքուշ, ազնիվ, փոթորկուն, դժոխային, նենգ, բիրտ, ողորկ, հանդարտ, խորդուբորդ, եդեմային:

Քնքուշ – բիրտ
ազնիվ – նենգ
փոթորկուն – հանդարտ
դժոխային – եդեմային
ողորկ – խորդուբորդ

4.Երկու շարքերից ընտրել արմատ և ածանց և կազմել ածանցավոր գոյականներ:
Ա. Հիվանդ, ելք, գոգ, ջերմ, արգելել, ավազ, ճահիճ, գերեզման, ամուր, կտակ, դարբին, հյուր, ծառ, աղոթել, աշխատել, ծիրան, այգի, լվանալ, բույր, կտակ, դպիր, արվեստ:
Բ. -անոց, -արան, -ոց, -ստան, -ուտ, անք:

Հիվանդանոց, հյուրանոց, ծիրանանոց, արվեստանոց, ելարան, կտակարան, աղոթարան, լվացարան, գոգնոց, ջերմոց, արգելոց, գերեզմանոց, ամրոց, դարբնոց, դպրոց, այգեստան, բուրաստան, ծառաստան, ավազուտ, ճահճուտ, աշխատանք։

Posted in Աշխարհագրություն 7

Ձկնորսություն, անտառային տնտեսություն և որսորդություն — Աշխարհագրություն

1.Ի՞նչ տարբերություն կա նյութական արտադրության ոլորտների և ձնկորսության, անտառային տնտեսության, որսորդության միջև:
Տարբերությունը այն է, որ նյութական արտադրությունը նյութական է, իսկ ձնկորսությունը, անտառային տնտեսությունը, որսորդությունը բնական են։ ձնկորսությունը, անտառային տնտեսությունը, որսորդությունը մոտ են գյուղատնտեսությանը, իսկ նյութական արտադրությունը արդյունաբերություն է։

  1. Ի՞նչ նյութական բարիքներ է մարդուն տալիս անտառը և այդ բարիքները տնտեսության ո՞ր ճյուղերում են օգտագործվում:
    Անտառը մարդկանց տալիս է փայտ, թթվածին և գյուղատնտեսության համար լավ միջավայր։ Բոլոր ճյուղերում էլ օգտագործվում են անտառային բարիքները։ Արդյունաբերությանը տալիս են փայտ, իսկ արդյունաբերությունը, այդ պայտերից պատրաստում է կահույքներ։ Սպասարկման ոլորտում վաճառում են փայտը։
  2. Ի՞նչ հետևանքներ են թողնում ձնկորսությունը, անտառային տնտեսությունը և որսորդությունը բնության վրա:
    Թողնում են վատ հետևանքներ, որովհետև ծառ կտրելը վնասակար է բնությանը։ Երբ մենք սպանում են կենդանիների, նրանք կամաց-կամաց քչանում են և դա նորից վնաս է, որովհետև ամեն կենդանի իր դերը ունի բնության մեջ։ Նույնը վերաբերվում է ձկներին։
  3. Նշել երկրներ, որտեղ տվյալ ճյուղերի զարգացումը համարվում է առաջնային։
    Չինաստան
    Ինդոնեզիա
    Հնդկաստան
    Վիետնամ
    ԱՄՆ

Posted in Կենսաբանություն 7

Կլոր որդեր

Կլոր որդեր, նեմատոդներ, առաջնախոռոչավոր որդերի տիպ։ Մարմինը թելանման է կամ իլիկաձև (80—85 մկմ) է երկկողմանի համաչափ, չհատվածավորված, ընդլայնական կտրվածքը կլոր է (այստեղից էլ՝ անվանումը)։ Պատված է հարթ կամ օղակաձև, ամուր կուտիկուլայով, որի տակ տեղադրված է հիպոդերմը։ Արյունատար և շնչառական համակարգ չունեն։ Նյարդային համակարգը կազմված է մերձկլանային օղակից և 6 նյարդային բներից։ Զգայական օրգանները շոշափուկներն են և պտկիկները, ազատ ապրող որոշ ձևեր ունեն պրիմիտիվ քեմո- և ֆոտոռեցեպտորներ։ Արտաթորության համակարգը միաբջջի գեղձիկներն են կամ կողմնային, ներբջջային խողովակները։ Սովորաբար բաժանասեռ են։ Բազմանում են ձվադրությամբ, որոշ տեսակներ կենդանածին են։ Հայտնի է կլոր որդերի մոտ 500 հազար տեսակ, որոնք մակաբույծներ են կամ ազատ ապրող ձևեր։ Վերջիններս փոքր չափերի են, ապրում են հողում, քաղցրահամ ջրերում, ծովերում։ Սնվում են բակտերիաներով, ջրիմուռներով, դետրիտով, կան նաև գիշատիչ ձևեր։ Շատ կլոր որդեր բույսերի, կենդանիների և մարդու մակաբույծներ են։ Ձվերը մարդու կամ կենդանիների օրգանիզմ են թափանցում ջրի կամ սննդի միջոցով։ Կլոր որդերի ներկայացուցիչներից են՝ ասկարիդը, մազագլուխը, սրատուտը և այլն։ Մարդու և կենդանիների օրգանիզմում առաջացնում են մի շարք հիվանդություններ։

Posted in Երկրաչափություն 7

46

1.Պատասխանիր հարցերին.

  1. Երբ որ եռանկյան մեկ անկյունը 90°-ն է։
  2. 180°
  3. Ներքնաձիգ
  4. էջ
  5. Երբ որ, բոլոր անկյունները և կողմերը իրար հավասար են։
  6. Երբ երկու կողմը իրար հավասար են և կոչվում են սրունքներ և երրորդ կողմը հավասար չի։ Հիմքին առընթեր անկյունները իրար հավասար են։


2.Ավարտիր նախադասությունը

  1. Միջնագիծ
  2. կիսորդ է և բարձրություն։
  3. 60°
  4. իրար հավասար են։


3.Ո՞ր պնդումն է ճիշտ․

  1. Սխալ
  2. Ճիշտ
  3. Ճիշտ
  4. Սխալ
Posted in Հայոց լեզու 7

Հայոց լեզու, 17.04

Լրացնել  բաց թողնված տառերը՝ ն կամ մ:
Մանվելն ու Սամվելը մանկության ընկերներ են: Իրարից միշտ անբաժան են եղել: Դեռ  փոքր էին, երբ վերցնում էին զամբյուղները դամբուլ բերելու, խաղում գետեզրի շամբուտում, մայրիկների համար սարի սմբուլա, սուսամբար բերում: Ապրում էին գյուղական անպաճույճ կենցաղով ու երջանիկ էին:  Պատանեկության անբասիր անուրջներն անավարտ մնացին, սկսվեց պատերազմը: Ամբարիշտ ֆաշիստները հարձակվեցին, ռմբակոծեցին, հրդեհեցին: Ամբարտավան հրոսակներին հակահարված տալու և հայրենիքի պատիվն անեղծ պահելու համար տղաները մեկնեցին ռազմաճակատ: Հոծ ամբոխ էր հավաքվել կայարանում: Հրաժեշտի ամպագոռգոռ խոսքեր չասվեցին: Ժողովուրդն անբարբառ տխուր-տրտում, ճամփա գցեց իր բազում զավակներին: Մանվելն ու Սամվելը ծառայում էին նույն վաշտում: Մեկը բամբեր էր մյուսը` կապավոր: Անվերապահորեն վստահ էին, որ անպայման կհաղթեն: Այդպես էլ եղավ: Երկուսն էլ պարգևներով տուն վերադարձան: Այժմ էլ ապրում են իրենց գյուղում:  ունեն բարի համբավ, սիրված են բոլորից:  Գյուղը  սակավաջուր էր: Ընկերներն ամբարձիչներ բերեցին, ամբարտակ կառուցեցին: Գյուղը անբավ բերք ստացավ, ամբարները լցվեցին: Մեծ բարեկամությունից բոլորն են օգտվում:

Լրացնել բաց  թողնված տառերը` զ կամ ս:
Ալեհույզ էր Հելլադայի մեծագույն քանդակագործ Ֆիդիասը:  Գրակալի առաջ մտասույզ  նստած` քննախույզ հայացքը հառել էր դիմացը փռված գծագրերին: Պիտի կերտեր Զևսի արձանը: Նրա հոգին բզկտում էր այն միտքը, թե կկարողանա կյանք ու հոգի  տալ անշունչ մարմարին:
Պարզկա գիշեր էր: Պարսկական երկնակամարում փայլփլում էին աստղերը:  Հազկերտի հրավերով Վասակը` Հայաստանի մարզպանը, ժամանել էր Տիզբոն և այժմ բաց նստած` նայում էր մզկիթների երկնասույզ մինարենիներին: Անհույս էր, թե գործերը հարթ  կգնան:
Պարտիզպանը Թիֆլիսից բերված թաղարները տեղադրում էր հողի մեջ: Շուտով այդ մասում կաճեն  գույնզգույն ծաղիկներ և հետզհետե կտարածվեն շուրջբոլորը:
Ավտոբուսի պատուհանից հիպնոսված նայում էի շրջակայքի գեղեցկություներին: Որպիսի աննման տեսարան:
Որպեսզի պատկերացնես, աչքովդ պիտի տեսնես:

Որտեղ անհրաժեշտ է ը գրիր:

Դասընկերներով անակնկալ  մի որոշում կայացրինք, արշավ կազմակերպել դեպի Մայմեխի կատարը և ամրացնել հայոց եռագույնը: Ակնթարթորեն ընդունված որոշումը բոլորիս ոգևորեց: 
Վերընթաց ճանապարհն անցնում էր որոտընդոստ գետակին զուգընթաց, ծառերը մթնկա  անտառում թվում էին գիրկընդխառն կարպարանքներ և անըմբռնելի երկյուղով լցնում մեր սրտերը: Վերելքը դժվարին էր, բայց  ինքնըստիքյան հասկանալի է, որոշեցինք հաղթահարել,  խոչընդոտները և չընկրկել: Լուսնկան նոր էր անհետացել երկնակամարից, երբ  հասանք  հովվական վրանների, որտեղ մեզհյուրընկալեցին ջերմորեն: Նախընտրեցինք չհանգստանալ և ոտքի վրա  մի-մի  բաժակ կամ ըմպելով`  առաջ ընթացանք: Կորընթարդ  բլրակները  թվում  էին անվերջանալի։Որքան  բարձրանում էինք, սրընթաց գետակի ջրերն ավելի զուլալվում էին, և մենք  մերթընդմերթ տեսնում էինք արևի տակ ցոլացող կարմրախայտ ձկներին, որոնք, ասում են ձկնկիթ  են դնում բարձրանմատչելի  ակունքներում։ Հետզհետե օրը ցրտեց, և  դաշտային բուսականության փոխարեն մեր առջև փռվեցին Ալպյան գույնզգույն ծաղիկներ: 
Վերջապես սարի կատարին ենք: Ակնդետ նայում ենք հրաշալի բնապատկերներին և սքանչանում:

Ընդգծիր բարդածանցավոր բառերը:
Ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչ, գործարանատեր, վիրակապարան,աչքաբաց, ավտոկայան, անհուսություն, տարրալուծում, լեզվաբանությունհայազգիթռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղի, հեռուստացույց։

Լրացնել բաց թողնված տառերը` ջ, ճ կամ չ:
Զիջելով կնոջս ու զոքանչիս ցանկությունը՝ ամռանը ամբողջ  ընտանիքիս տարա Սոչի: Առաջին անգամ էինք լինում այնտեղ: Իսկական ծովափնյա քաղաք՝ գաղջ, բայց առողջարար օդով, լաջվարդ երկնքով, պչրուհու սեթևեթանքով նազով սոճիներով ու նոճիներով, պճնված ծաղկաստաններով լի չինական խառնիճաղանջ  վարդաթփերով, գաճաճ ալոճենիներով, որոնց միջև հանգիստ ճեմում են գույնզգույն թռչուններ, հատկապես` սիրամարգեր: Ողջ օրը`  աղջամուղջից մինչև ուշ գիշեր ծովափը լեցուն է հովեկներով: Միայն միջօրեին մարդիկ մի  կարճ ընթացք մինչև երեկո փախչում են լողափերից, ապա ամբողջ երեկոն դարձյալ անցկացնում այնտեղ: Երեխաներն ուրախ  թռչկոտում են, թրջում միմյանց, մխրճվում տաք ավազի մեջ: Սոչիում հանգստացողը չի զղջա, որովհետև որևէ խոչընդոտի չի հանդիպի ոչինչ չի աղճատի լիարժեք անհոգությունը: Ամեն ինչ կարելի է ձեռք բերել զեղչ գներով: Երեխաներիս սիրած վայրը գազանանոցն էր, ուր  կային դարչնագույն արջեր, եղջերուներ, վայրի խոզեր` իրենց գոճիներով ու խոճկորներով, այծեղջյուրներ, փղեր` երկար կնճիթներով, նեւյնիսկ  չղջիկներ, բվեճներ, կարիճների տեսակներ: Հատկապես հետաքրքիր էին կապիկները, որոնք  մարդու պես քրքջում են,  քրթմնջում, հառաչում, կառչում ճյուղերից, իջնում, բարձրանում: Հրաշալի անցկացնելով ամառը` օգոստոսի վերջին հրաժեշտ տվեցինք Սոչիին: