Posted in Աշխարհագրություն 7

Բուսաբուծություն — Աշխարհագրություն 7

Դասի հղում։

Պրեզենտացիա

Լրացուցիչ նյութեր՝ 1․ 2․

1,Որո՞նք են բուսաբուծության զարգացման նախադրյալները:
Աշխարհագրական դիրք, հողային ֆոնդ, կլիմա և այլ բաներ։

2,Ի՞նչ կապ ունի բուսաբուծությունը տնտեսության մյուս ճյուղերի հետ:
Բուսաբուծությունը մյուս ճյուղերի օգնությամբ ավելի է զարգանում։ Քիմիկատներ, որոնք պաշտպանում են բույսերը միջատներից, գոմաղբ և այլն։

Այն արդյունաբերությանը տալիս է հումք, իսկ անասնապահությանը կեր:

3,Ուրվագծաին քարտեզի վրա նշել հետևյալ բույսեր մշակող առաջատար երկրները.
Բրինձ, ցորեն, բամբակ, թեյ, սուրճ կակաո, խաղող, եգիպտացորեն

Posted in Հանրահաշիվ 7

«Ուսումնական գարուն»

1. Բազմահարկ շենքը ունի մեկ մուտք, իսկ յուրաքանչյուր հարկում կա երեք բնակարան։ Բնակարանները համարակալված են 1-ից սկսած։ Գտնել 23-րդ հարկի բնակարանների համարների գումարը:
204

2. Դաշտում կովեր են արածում։ Դրանց ոտքերի թիվը 24-ով ավել է գլուխների թվից։ Քանի՞ կով է արածում դաշտում։
8 կով

3. Ամիսներից մեկում կար 5 կիրակի օր։ Սակայն ամսվա առաջին և վերջին օրերը կիրակի չէին։ Շաբաթվա ի՞նչ օր էր այդ ամսվա 20-ը։
հինգշաբթի

4. Արամը գտել է 2022-ից մեծ այն ամենափոքր թիվը, որն ունի երեք կրկնվող թվանշան։ Նարեկը գտել է 2022-ից փոքր այն ամենամեծ թիվը, որը նույնպես ունի երեք կրկնվող։ Ինչքանո՞վ է Արամի գտած թիվը մեծ Նարեկի գտած թվից։
111

5. Քանի՞ եռանիշ թիվ կա, որոնցից յուրաքանչյուրի թվանշանների գումարը հավասար է 4-ի։
10

6. Գտեք այն երկնիշ թվերի քանակը, որոնցից յուրաքանչյուրը 7-ի բաժանելիս մնացորդում ստացվում է 2։
12

7. Ուղղի վրա նշված են A, B, C, D, E, F կետերը։ Քանի՞ հատված կա, որոնց ծայրակետերը նշված կետերն են։
15

8. Անին որոշեց ծննդյան օրը իր բոլոր 31 համադասարանցիներին կոնֆետ հյուրասիրել։ Նա հաշվեց, որ եթե աղջիկներից յուրաքանչյուրին տա 4 կոնֆետ, իսկ տղաներից յուրաքանչյուրին՝ 3 կոնֆետ, ապա պետք է գնի 111 կոնֆետ։ Քանի՞ աղջիկ է սովորում այդ դասարանում։
19 աղջիկ, 13 տղա

9. Տասը ափսեում մրգեր են դրված։ Ցանկացած երկու ափսեում եղած մրգերի քանակը չի գերազանցում 7: Ամենաշատը քանի՞ միրգ կարող է լինել բոլոր ափսեներում միասին։
31 միրգ

10. Արմենը վերցրեց 78 միատեսակ քառակուսի և դրանք կողք կողքի դնելով` ստացավ ուղղանկյուն: Ամենաշատը քանի՞ տարբեր պարագծերով ուղղանկյուն կարող է նա ստանալ:
4 տարբեր պարագծերով ուղղանկյուններ։

Posted in Գրականություն 7

Զատկական տոնի ժողովրդական ընկալումները

Վարկածներ կան, որ սկզբնական շրջանում Հայաստան աշխարհում Զատիկը եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր-ցերեկն իրարից զատելու իմաստով:
Հետագայում, կապվելով լուսնային օրացույցի հետ, դառնում է շարժական և տոնվում Վահագնի ծնունդից հետո առաջին լիալուսնին հաջորդող օրը:
Արդեն իսկ փետրվարի վերջին օրը, լույս մարտի մեկի կեսգիշերին, ընտանիքներում ամեն մեկը մի-մի փայտ վերցրած` խփել է տան պատերին, հատակին` ձայնակցելով.
-Շվոտը դուրս, մարտը` ներս:
Այսպես վտարվել է փետրվարը` ձմռան վերջին ամիսը, և հալածվել է ձմռան ընթացքում տներում բույն դրած չարը (Շվոտ):
Մի ավանդության համաձայն, մի ժամանակ Արարատում, բարձր լեռների կատարին բույն դրած Հազարան Հավքը , որ գիշերները ճառագում էր, իսկ ցերեկները Արևի ճառագայթների հետ ձուլում իր շողերը, դյութիչ ձայնով երգում և բազմագույն ձվեր էր ածում` անընդհատ նորոգելով Արարատի գույների թարմությունը, իսկ Մայր Անահիտը դրանք շաղ էր տալիս ողջ Արարատով մեկ, որպեսզի հողն էլ դրանց նման բազմագույն պտուղներ տա: (Ս. Կակոսյան)
Զատիկ բառը հատանել` Զատել կամ բաժանել կամ էլ անջատել բայից բխեցնելն է:
«Զատիկ» նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական տեսքով` վերադարձ առ Աստված:
Հետաքրքրական է զատիկ բառը ընծա կամ ձու, կամ էլ զոհ, պատարագ բառերի շարքում իբրև հոմանիշ ընդունելը:
Զատիկ բառը հայ մատենագրության մեջ առաջին անգամ հիշատակվել է Ավետարանի հայերեն թարգմանությունում`  որպես հունարեն պասքա կամ պասեք բառի համարժեք: (Եբրայերեն` բասխ կամ բեսախ), որը նշանակում է ելք, անցք:

Հայերի մոտ Զատիկը մշտապես տոնվել է մեծ ճոխությամբ. Տոնական ուտեստներից մինչեւ հագուստ ու նվերներ կազմել են զատկական օրերի կարեւոր մասերը: Տոնի պատրաստությունները սկսվել են շատ ավելի վաղ, քան շաբաթ երեկոն: Տանտիկինները օրեր առաջ «ածիկ» են աճեցրել` տոնին ներկած ձվերը դրա մեջ դնելու նպատակով: Ածիկը ծլեցրած ցորենն է, որը  համարվում է մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշ: Այսինքն` ցորենը ցանում ես` մեռնում է, հետո ծլում է, ու միջուկից դուրս է գալիս կանաչը` խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը: Զատիկի տոնակատարությունների գլխավոր արարողությունը եղել է համայնական մատաղը,  որ «ախառ» էր կոչվում ու համարվում էր տարվա ամենաթանկ մատաղը:  Ողջ գիշեր մատաղի եփման արարողությունը ուղեկցվել է զատկական խաղերով ու երգերով: Մեծ բախտավորություն է համարվել, երբ  այդ գիշեր տղա էր ծնվում. լուրն  արագորեն տարածվում էր, ու զատկական Կիրակին նորածնի ընտանիքի համար սովորականից ավելի մարդաշատ էր լինում:
Ի հիշատակ դրախտի Կենաց Ծառի` Զատկի առթիվ ընդունված է եղել տներում նաև Կենաց ծառ (այսինքն` կյանքի ծառ) զարդարելը: Որևէ կժի, կճուճի կամ ծաղկամանի մեջ չորացած  ճյուղեր են դրել երիտասարդները  և դրանց  վրա կախել են զանազան ձևերով փնջած ասեղնագործ ձվիկներ:
Տոնական սեղանը
Զատկական սեղանը պատկերացնել առանց ներկած ձվերի, թերևս անհնար է: Ձուն օրինակն է ամբողջ աշխարհի. վերին կեղևն օրինակն է երկնքի, թաղանթը` օդի, սպիտակուցը` ջրի, իսկ դեղնուցը` երկրի: Ձուն կարմիր ներկելով` հայտնում ենք, որ ամբողջ աշխարհը  Քրիստոսի արյամբ գնվեց, և դրանով քարոզում ենք մեր փրկությունը: Ձուն երկու անգամ է ծնվում, առաջին անգամ` երբ հավն է ածում, իսկ երկրորդ անգամ, երբ ձվից ճուտ է դուրս գալիս: Մարդն էլ է երկու անգամ ծնվում. առաջին անգամ մորից, իսկ երկրորդ անգամ` Մկրտության ավազանից: Ձու ներկելու ամենատարածված գույնը կարմիրն է, բայց, ազգագրագետների վստահեցմամբ,  հնում հայերը ձվերը ներկել են «գարնան բոլոր գույներով»:
Զատկի տոնական սեղանին իրենց պատվավոր տեղն ունեն նաև բրնձով, չամիչով ու չրերով  փլավը,  ձուկը, գինին ու  կանաչեղենը:  Այդ ցանկում կարեւոր է նաեւ տոնական գաթան, որը խորհրդանշում է արեւը:
Խաղաշատ Զատիկ
Սուրբ Զատիկն անհնար է պատկերացնել առանց ձվախաղերի, որոնք տարբեր են եղել հայոց տարբեր գավառներում, բայց ընդհանուր առմամբ առանձնացվում են հետևյալ ամենատարածվածները.
1. Խաղում են երկուսով: Որոշում են, թե ով է առաջինը խփելու, եւ որոշյալը խփում է խաղընկերոջ բռան մեջ գտնվող ձվի երևացող սուր գագաթին: Եթե առաջին հարվածից ջարդվում է խփվող ձուն` խաղընկերն իրավունք ունի մրցելու նաև ձվի բութ գագաթով: Եթե ջարդվում է նաև երկրորդ գագաթը, ապա ջարդված ձուն տրվում է խփողին: Եթե խփողը ձուն ջարդում է, ապա նա ջարդված ձվի տիրոջից ստանում է մի ամբողջական, չխփված ձու: Եթե ջարդվում է  խփողի ձուն, ապա նա պարտված կողմն է եւ անիջապես խաղընկերոջն է հանձնում իր ջարդված ձուն կամ, ըստ պայմանավորվածության, մեկ ամբողջական չջարդած ձու:
2.  Մի քանի մարդկանցից բաղկացած խումբը միմյանց ետեւից գլորում են իրենց ձվերը թեքության վրա եւ ջանում, որ այն դիպչի իրենից առաջ գլորածներից որեւէ մեկի ձվին: Այդ դեպքում նա տիրանում էր մինչ այդ գլորված բոլոր ձվերին: Այս խաղը կարող են խաղալ նաեւ ջարդված ձվերով:
3. Մի քանի հոգի միաժամանակ, նույն գծից թեքության վրա գլորում են իրենց ձվերը: Ում ձուն ամենից ավելի արագ եւ երկար է գնում` նա շահում է բոլոր գլորած ձվերը: Այս խաղը կարող են խաղալ նաեւ ջարդված ձվերով:
4. Մի քանի  հոգի միաժամանակ, հրահանգով պտտեցնում են իրենց ձվերը: Ում ձուն ամենից ավելի երկար պտտվի, նա շահում է բոլոր պտվվող ձվերը:
Ժողովուրդն ասում է
Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
Կարմիր ձուն Զատկին կսազե:
Կարմիր ձու տուր, կամիր օր տամ:
Զատիկն առանց ձվի չի լինի:
Հենց սովածանան, Զատկի փլավը միտքը կբերեն:
Պաս չբռնողը զատկի համը չի գիտենա:
Աղտոտ մարդը զատկին էլ աղտոտ կլինի:
Հավը կուտե հատիկ-հատիկ, ծող ձմեռնե կելնի զատիկ:
Զատիկն ասել ա` հենց գամ արմանա, հենց գնամ` զարմանա:
Զատիկն եկավ, չունի կապա, ով նվիրի ինձ մի կապա, նրան ասեմ` Հաջի պապա:

Ֆիլմը դիտել այստեղ

Օգտագործված գրականություն` Հրանուշ Խառատյան, «Հայ ժողովրդական տոները», Եր., 2005

Posted in Գրականություն 7

Զատկական տոնը

Նախագծի  ժամկետը՝ ապրիլի  4-11-ը:
Նախագծի մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ և նրանց ընտանիքի անդամներ :
Նախագծի ընթացքը`  զատկական նախապատրաստությունները ընտանիքում, զատկական խոհանոցը,  ընտանեկան հետաքրքիր սովորույթներ:
Զատկական խաղեր և երգեր:
Զատկական խորհրդանիշներ:
Զատկական հանելուկներ:
Զատկական ասիկներ:
Ընթացքը ներկայացնել պատումների, տեսանյութերի և հարցազրույցների տեսքով:
Սուրբ Զատիկ կամ Հարության տոն
Արդյունքները հրապարակել բլոգներում, ենթակայքում: