Posted in Հայոց լեզու 7

Գործնական աշխատանքներ, 07,04

1. Գտիր տրված բառերի հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը:

Թզուկ- թիզ
խճավազ – խիճ
մշտադալար – միշտ
հրանման – հուր
հուզական – հույզ
փշրանք – փշուր
կրթասեր – կիրթ
ձիթապտուղ – ձեթ
մրջնաբույն – մրջուն
խնկաման – խունկ
կրաման – կիր
բնավեր – բուն
ալրափոշի – ալյուր

2. Որտեղ անհրաժեշտ է, գծիկի փոխարեն գրիր հ տառը:

Անշնորհք, խոր-ուրդ, նիրհել, նժդեհ, նշխար-, խոնարհվել, նախագահ, ընդ-առաջ, արհեստ, ընդհամենը, ընդհանուր, օրհնություն, արհամար-ել, հայթհայթել, ապաշխար-ել, աշխար-ակալ:

3. Բառաշարքում ընդգծել բայերը՝ 8 բայ:

Արևագալ, թնդալ, ցախավել, զգալ, բղավել, ջահել, հմայել, ավել, շողալ, ձնհալ, շրխկալ, կոշկաթել, ծավալ,  գդալ, սխալ, համակարգել, հողմարգել, ծամթել, ճնշել, անվայել:

4. Կապակցության իմաստը արտահայտիր գոյականով:

Բարին կամեցող- բարեկամ
բլուրների շարք-բլրաշարք
գարու հաց-գարեհաց
երթևեկության ուղի-երթուղի
զենք կրող-զինակիր
զույգերով պար-զուգապար
ժամանակ անցկացնելը-ժամանց
դեմքի նկար-դիմանկար
չմուշկներով վազելը-չմշկավազք
պատվեր տվողը-պատվիրատու
լուր բերողը-լրաբեր

5.Բառաշարքում առանձնացնել 5 թվական:
Քառապատիկ, զրովաթսունմեկերորդ, եռակի, տասներկու-տասներկույոթական, ությնյակ, չորսբոլորը, երկու հինգերորդ, միավոր:

6. Բառաշարքում ընդգծել հինգ ածական:

Խոշոր, անձրև, անտառ, քնքուշխեղճ, աղանձ, բարձր, պաստառ, բողոք, արգավանդ:

7. Բառաշարքում առանձնացնել գոյականներն ու ածականները:

Երջանիկ, ավանդ, բլիթ, չքնաղ, տխուր, բոբիկհողակոշտ, գեղեցկություն, սիրելի, հարազատ, գորգ, դատարկ, աղմուկ, կարմրավուն, հայրենիք, մայրենի:

8.Հետևյալ բառերից սոսկական` ան, են, ն, չ ածանցների օգնությամբ կազմիր ածանցավոր բայեր:
Ծեր – ծերանալ
հարց – հարցնել
կիպ – կպչել
մահ – մահանալ
գեղեցիկ – գեղեցկանալ
վախ – վախենալ
մոտ – մոտենալ
բազում – բազմանալ
կանգ – կանգնել
կույր – կուրանալ
ոչինչ – ոչնչանալ
ուրախ ուրախանալ
առաջ – առաջանալ

9.Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել բազմապատկական, ( ատ, ոտ կոտ, տ)
Մրել – մրոտել
պատռել – պատռոտել
ցատկել – ցատկոտել
կտրել – կտրատել
նստել – նստոտել
պոկել – պոկոտել
կոտրել – կոտրատել
թռչել – թռչկոտել
խոցել – խոցտել
մորթել – մորթոտել
գրել – գրոտել

10.Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել պատճառական,(ացն, եցն, ցն)
Պայթել – պայթեցնել
նստել – նստեցնել
խմել – խմեցնել
խոսել – խոսեցնել
հիշել – հիշեցնել
հագնել – հագցնել
իջնել – իջեցնել
քնել – քնեցնել
մեծանալ – մեծացնել
փախչել – փախցնել
դողալ – դողեցնել
խաղալ – խաղացնել
վախենալ – վախեցնել
թռչել – թռցնել
ծիծաղել – ծիծաղեցնել
փայլել – փայլեցնել
առաջանալ – առաջացնել
կարմրել – կարմրեցնել
կատաղել – կատաղեցնել

Leave a comment