Posted in Կենսաբանություն 7

Ծաղկավոր բույսեր

Աշխարհում կա մոտ 32000 բույս, որից մոտ 28000-ը ունի ծաղիկ։

Այն բույսերը, որոնք գոնե մեկ անգամ ծաղկում են իրենց կյանքում անվանում են ծաղկավոր կամ էլ ծածկասերմ բույսեր: Ծաղկավոր բույսերը կազմված են վեգետատիվ և գեներատիվ օրգաններ։

Վեգետատիվ են` ցողունը, տերևը, արմատը։
Գեներատիվ են՝ ծաղիկը, սերմը, պտուղը։

Ծաղիկը ձջափոխված ընձյուղ է(ընձյուղը դա բույսի մաս է, որից կարող է դուրս գալ նոր ճյուղ, ծաղիկ և այլն), որից ձևավորվում է ապագա պտուղը և սերմը։

Ծաղկավոր բույսերը բազմանում և անսեռ ճանապարհով, և սեռական ճանապարհով:

Ծաղկավոր բույսերի անսեռ բազմացման ձևը կոչվում է վեգետատիվ բազմացում: Վեգետատիվ բազմացումը կատարվում է վեգետատիվ օրգանների՝ արմատի, տերևի, ցողունային կտրոնների շնորհիվ:

Ծաղկավոր բույսերի սեռական բազմացումը կատարվում է սեռական օրգանների՝ ծաղիկների շնորհիվ:

Որպեսզի բազմացումը կատարվի, պետք է բեղմնավորում, իսկ բեղմնավորումը կատարվի, պետք է փոշոտում։

Գոյություն ունի երկու տիպի փոշոտում՝ խաչաձև փոշոտում և ինքնափոշոտում:

Խաչաձև փոշոտման ժամանակ փոշեհատիկը մի ծաղկից տեղափոխվում է մեկ այլ ծաղկի վրա: Դա կատարվում է քամու կամ կենդանիների, միջատների, թռչունների և այլնի օգնությամբ:

Ինքնափոշոտման ժամանակ փոշեհատիկը նույն ծաղկի մի մասից տեղափոխվում է նույն ծաղկի մի ուրիշ մասի վրա: Այդ պատճառով ինքնափոշոտվում են միայն երկսեռ(ոչ իգական, ոչ արական) ծաղիկները:

Posted in Պատմություն 7

Խաչակրաց արշավանք

Պատմել խաչակրաց արշավանքի մասին
Խաչակրաց արշավանքը տեղի է ունեցել 11-13 դարերում։ Թուրքերն ուզում էին գրավել Երուսաղեմը։ Բյուզանդիան Երուսաղեմն ազատագրելու և Հիսուս Քրիստոսի գերեզմանը փրկելու համար կազմակերպվում է խաչակրաց արշավանքը։ Հռոմի պապը Հռոմեական տարբեր քաղաքների բնակիչներով և իր դաշնակիցներով գնացել է պաշտպանելու Երուսաղեմը։

Համեմատել Սալահ ադ Դինին և խաչակրաց արշավանքների մյուս առաջնորդներին
Սալահ ադ Դինը այլ մարդկանց նման չեր։ Քանի որ նա չսպանեց քրիստոնեաներին և նույնիսկ չքանդեց քրիստոնեական եկեղեցիները։

Գրավոր ներկայացրու  քո մտորումները «Երեխաների խաչակրաց արշավանքը» երևույթի մասին
1212 թվականին Ֆրանսիացի և գերմանացի հազարավոր մանուկներ մեկնում են Խաչակրաց արշավանքի։ Հենց այդ տարում նրանք պարտվում են և մեռնում են տասնյակ հազարավոր եվրոպացի մանուկներ։

Posted in Հայոց լեզու 7

Ածականի տեսակները

1.Կազմիր կապակցություններ՝ փակագծերի մեջ առնված գոյականներից կազմելով հարաբերական ածականներ:
Երկաթե (Երկաթ) դարպաս, մետաքսյա (մետաքս) թաշկինակ, լեռնային (լեռ) գոտի, ծովային (ծով) կենդանի, որդիական (որդի) սեր, աշակերտական (աշակերտ) պայուսակ, դպրոցական (դպրոց) հասակ, զինվորական (զինվոր) ջոկատ, գյուղական (գյուղ) կյանք, օդային (օդ) ուղիներ, մարմարե (մարմար) սյուն, բյուրեղյա (բյուրեղ) արցունք, հերոսական (հերոս) արարք, ջրային (ջուր) կենդանի:

2.Ընդգծված սեռական հոլովով գոյականները փոխարինիր այդ գոյականներից կազմված հարաբերական ածականներով:
Ցանկապատի երկաթե ճաղերը ներկված էին սև գույնով: Լուսիկը լեռնային ծաղիկների մի փունջ էր բերել իր հետ: Օտար երկրներում թափառելով՝ Արմենակը միշտ հորական տան կարոտն էր քաշում: Գյուղական համայնքը իր միջոցներով վերանորոգում է դաշտային ճանապարհները: Փչում էր գիշերային զով քամին: Հեռվից լսվում էր հովվային սրնգի ձայնը: Այստեղից սկսվում է անտառային գոտին: Գյուղի կենտրոնում բարձրանում են կառուցվող դպրոցական շենքի քարե պատերը:

3.Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները:
Զորեղ, բաղձալի, դժկամ, բյուրավոր, նազելի, երևանյան, համեղ, անձև, անմերժելի, գարնանային, խորին, վախկոտ, հրե, լռին, բուրավետ, կեղտոտ, կարմրավուն, հնարովի, եռանդուն, ոսկյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապարդյուն, չխոսկան, փոքրիկ, դժբախտ, մայրենի, կատաղի, անկենդան, ողբալի, հակադիր, շահավետ, ժայռեղեն, անկոչ, հուզիչ, ահագին, մեծագույն, ապերախտ:

4.Տրված ածականները ըստ հոմանիշության բաժանի՛ր չորս խմբի: 
Խոշոր, երկերեսանի, առատ, մեծահռչակ, կեղծավոր, պտղաբեր, երեսպաշտ, վիթխարի, արգավանդ, նշանավոր, շողոքորթ, հանրածանոթ, ահռելի, մեծ, բեղուն, երևելի, ականավոր, բերրի, աժդահա, բարեբեր, հանրաճանաչ, հսկա, անվանի: 
Խոշոր, վիթխարի, ահռելի, աժդահա, մեծ, հսկա։
Երկերեսանի, կեղծավոր, շողոքորթ, երեսպաշտ։
Առատ, պտղաբեր, բերրի, բարեբեր, բեղուն, արգավանդ։
Մեծահռչակ, նշանավոր, հանրածանոթ, ականավոր, հանրաճանաչ, անվանի, երևելի։