Posted in Գրականություն 7

Հին հայերի Նոր տարին

Հայերը տարբեր ժամանակաշրջանում Ամանորին տվել են տարբեր անվանումներ՝ Նոր տարի, Նավասարդ, Տարին գլուխ, Տարեմուտ, Կաղանդ: 

Տոմարի զարգացման փուլում տարեսկիզբ է համարվել Նավասարդ ամսի Արեգ օրը, որը համապատասխանում է հուլյան տոմարի օգոստոսի 11-ին և կոչվել է Ամանոր կամ Նավասարդ: Ըստ ավանդության՝ այդ օրը Հայկ Նահապետը մենամարտել և հաղթել է Բելին: Նավասարդը համընկնելով բերքահավաքի հետ՝ վերածվում էր իսկական բերք ու բարիքի տոնի: Աշխատավորները սեղանին էին դնում իրենց առաջին բերքը, իսկ տանտիրուհիները` իրենց ձեռքով պատրաստած անուշեղենը և չոր մրգերը: Հետագայում՝ հուլյան տոմարից հետո (18-րդ դար), մեր ժողովուրդն էլ քրիստոնյա շատ ժողովուրդների նման տարեմուտի առաջին օրը սկսեց նշել հունվարի 1-ին, իսկ Նավասարդ-Ամանորն էլ սկսեց կոչվել Նոր տարի: Այսօր Նոր տարվա տոնակատարությունները մեր ժողովուրդը նշում է հունվարի 1-6-ը, իսկ հունվարի 6-ին եկեղեցու հետ միասին` Քրիստոսի Ծննդյան և Մկրտության տոնը (Ջրօրհնեք): 

Ամանորը հայկական դիցարանում նոր տարին անձնավորող աստվածն էր։ Բառի ծագումնաբանությունը բխում է բնապաշտական Ամանոր աստծուց, որ հենց մարմնավորում էր Նոր տարին, Երկրի և մոլորակների պտույտը։ Հայոց դիցարանում Ամանորը պտղաբերության, բերքը պահպանող աստվածն էր, Ամանորի եղբայրն էլ Վանատուրն էր, հյուրընկալության աստվածը:

Հնուց ի վեր Արևելյան Հայաստանում Ամանորին զարդարել են ձիթապտղի ծառ։ Ձիթապտղի ճյուղը տնկում էին գաթայի մեջ և այդ ճյուղը զարդարում էին տարբեր տեսակի չրեղենով, այնուհետև՝ տոնից հետո, որպես ծես մազ էին կապում ճյուղի վրա, որպես երկարակեցության խորհրդանիշ, ապա այդ ճյուղը վառում էին, իսկ վրայի չրեղենն օգտագործում: 

Հայկական արձանագրություններում Ձմեռ պապի անունը շատ հաճախ հիշատակվում է իբրև Կաղանդ պապիկ: Կաղանդ Պապը ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու սերունդներին փոխանցող կերպար է։  Կաղանդ պապը ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ է տվել՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն։

Հայոց ավանդական կենցաղում, քանի որ Ամանորը համընկնում էր Սուրբ Ծննդյան պասին, այդ իսկ պատճառով ամանորյա ուտեստների շարքում գերակշռում էին պասին հատուկ ուտելիքները: Պատրաստվում էին լոբի, ոսպով քյուֆտա, բլղուրով և բրնձով տոլմա, բլղուրի և սիսեռի խառնուրդից գնդիկներ, ավելուկով աղցան: Հատիկեղենի առատ օգտագործումը կյանքի հարատևության խորհրդանիշն էր: Շատ մեծ նշանակություն էր տրվում մրգերին և ընդեղեններին: Տոնական սեղանին պետք է լինեին խնձոր, տանձ, սերկևիլ, նուռ, խաղող, սեխ, զկեռ, արմավ և յոթ տեսակ չրեղեն։ Խորհրդանշական էր Ամանորի նախաշեմին թխվող գաթայի մեջ կոպեկ դնելը։ Գաթաները բաժանելուց հետո, ով կգտներ իր բաժնի մեջ կոպեկը` նա էլ համարվում էր գալիք տարվա հաջողակը։

Posted in Երկրաչափություն 7

24

124. Ըստ եռանկյան հավասարության առաջին հայտանիշի նրանք հավասար են։

130. Ըստ եռանկյունների հավարության երկրորդ հայտանիշի նրանք հավասար են։

136. Ըստ եռանկյունների հավարության երկրորդ հայտանիշի նրանք հավասար են։

137. Ըստ եռանկյունների հավարության երկրորդ հայտանիշի նրանք հավասար են։

Posted in Հայոց լեզու 7

Գործնական աշխատանք

1.Տրված գոյականները ածանցների օգնությամբ դարձրու ածականներ:
Աղմուկ – անաղմուկ, աղմկալի, պատկեր – պատկերավոր, հմայք – հմայիչ, յուղ – յուղոտ, գիշեր – գիշերային, ցավ – ցավոտ, ձև – ձևային, գովք – գովելի, շող – շողուն, հույզ – հուզիչ, վաստակ – վաստակավոր, հրապույր – հրապուրիչ, ժպիտ – ժպտուն, գույն – գունավոր:

2. Առաջին և երկրորդ շարքերի համապատասխան արմատներով կազմիր 6 բարդ ածական:
ա. հաստ, թանկ, խիստ, սաղարթ, առատ, հորդ
բ.  պահանջ, խիտ, ձեռն, գին, բուն, առատ:
Հաստաբուն, թանկագին, խստապահանջ, առատաձեռն, հորդառատ, սաղարթախիտ։
ա. աստղ, փուշ, շեկ, քաղցր, արագ, գիրկ
բ.  համ, հեր, վազք, տերև, զարդ, բաց:
Աստղազարդ, փշատերև, շիկահեր, քաղցրահամ, արագավազ, գրկաբաց։

3. Առաջին շարքի ածականների հականիշները գտիր երկրորդ շարքում:
ա. երկչոտ, խոր, հարազատ, զուլալ, շնորհալի, ցնծուն, միամիտ
բ.  օտար, ծանծաղ, աներկյուղ, ապաշնորհ, խորամանկ, պղտոր, տրտում:
Երկչոտ – աներկյուղ
Խոր – ծանծաղ
Հարազատ – օտար
Զուլալ – պղտոր
Շնորհալի – ապաշնորհ
Ցնծուն – տրտում
Միամիտ – խորամանկ

4.Բառախմբում առանձնացրու հոմանիշ ածականների 5 եռյակ:
Հռչակավոր, աժդահա, դաժան, պարծենկոտ, հզոր, անողոք, մեծամիտ, վիթխարի, զորեղ, անվանի, անգութ, նշանավոր, գոռոզ, հուժկու, հսկա:
Հռչակավոր, անվանի, նշանավոր
Աժդահա, վիթխարի, հսկա
Դաժան, անգութ, անողոք
Պարծենկոտ, մեծամիտ, գոռոզ,
Հզոր, զորեղ, հուժկու

5. Տրված առածներում կետերի փոխարեն տեղադրիր հականիշ ածականները:
Անճոռնի ճուտիկը սիրուն կարապ կդառնա: (սիրուն, անճոռնի)
Ասելը հեշտ է, անելն է դժվար: (հեշտ, դժվար)
Լավ կտորից վատ վերարկու չես կարի: (լավ, վատ)
Ժլատի փորը դատարկ է, գրպանը՝ լիքը: (լիքը, դատարկ)
Չքավորի գրպանը դատարկ է՝, սիրտը՝ լիքը։ (լիքը, դատարկ)