Posted in Պատմություն 7

Վիկինգներ

Պատմիր վիկինգների մասին:
Վիկինգները հին սկանդինավյան ծովագնացներ էին։ Վիկինգները խոսել են հիմնականում հին նորվեգերենով։ Հյուսիսային Եվրոպայից արշավելով հայրենիք՝ միջին դարերում, մասնավորապես 8-11-րդ դարերում, առևտուր են արել ողջ Եվրոպայի տարածքում՝ հյուսիսում, կենտրոնում, արևելքում և արևմուտքում։ Օժտված լինելով նավարկելու և ծովագնացությանը հատուկ բոլոր հրաշալի կարողություններով, և օգտագործելով երկայն նավեր՝ վիկինգների գործողությունները, երբեմն, ծավալվել են նաև Միջերկրական ծովի առափնյա հատվածներում, Հյուսիսային Աֆրիկայում, Միջին Արևելքում և Կենտրոնական Ասիայում։ Առաջ գնալով հետախուզության, տարածքների ընդլայնման և բնակեցման տևական փուլերով (տեղափոխվելով հիմնականում ծովերով և գետերով)՝ վիկինգների համայնքները և կանոնակարգերը հաստատվել են Հյուսիսարևմտյան Եվրոպայի, Եվրոպական Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան կղզիների տարբեր տարածքներում՝ ընդհուպ մինչև Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արևմտյան ափեր։ Դրա ապացույցը հին սկանդինավյան մշակույթի լայն տարածումն է և միաժամանակ՝ դրանում օտար մշակույթների ուժեղ ազդեցությունը։ Ըստ մի վարկածի՝ վիկինգ բառը ծագում է վիկ բառից, որը նշանակում է «խորշ, ծովախորշ, փոքրիկ ծոց»։ Շատ թեորիաներ կան, ըստ որոնց վիկինգ բառը ծագել է Նորվեգիայի պատմական մարզ Վիքենի անվանումից, որը նշանակում է «մարդ Վիքենից»։ Այս տեսության համաձայն՝ վիկինգ բառը բնութագրել է տվյալ տարածաշրջանի մարդկանց, և միայն վերջին տարիներ է այն լայնորեն տարածվել «վաղ միջնադարում ապրող սկանդինավցի» իմաստով։

Leave a comment