Posted in Ամառային Ճամբար 2022

Ճամբարային Առաջին Օր

Այսօր մեր ճամբարային առաջին օրն էր։ Ես ընտրել էի ընկեր Լիաննայի ջոկատը։ Սկզբում մենք խոսեցինք այս տարվա ճամբարի մասին։ Հետո գնացինք տեխնոլոգիայի, որտեղ թղթից դինոզավր պատրաստեցինք։ Ես վերջում մի բան սխալ արեցի և ցավոք իմ մոտ չստացվեց։ Հետո եկանք և Արատեսի մասին պատումները գրեցինք (Մայիսի 27-29-ին Արատես էինք գնացել)։ Հետո մաթեմատիկական խաղ խաղացինք։ Ամբողջ ջոկատը ընդդեմ Արտյոմի։ Մենք նրան հաղթեցինք 115-15 հաշվով։ Հետո գնացինք սպորտի, իսկ հետո արդեն տուն։

Posted in Ճափորդություն, Մաթեմատիկա 6

Եռորյա Ճամբար Արատեսում

Սկիզբ
Մայիսի 27-29-ին մենք գնացել էինք Արատես: Մեր դասրանից կային Սամվելը, Դավիթը, Արտյոմը և ես: Ուրիշ դասարանի սովորողներից մի քանիսին ճանաչում էին, իսկ մի քանիսի հետ հետո ընկերացանք: Մեր դասատուներմ էին ընկեր Լիաննան ու ընկեր Լուսինեն: Սա իմ 8-րդ ճամփորդությունն էր դեպի Արատես:
Առաջին օր
Սկզբում մենք շարժվեցինք առավոտյան 9:30-ին՝ Սուրբ Երրորդություն եկեղեցուց: Մենք մի քանի տեղ կանգնեցինք: Սկզբում կանգնեցինք Հայրավանքում և նախաճաշեցինք: Իսկ հետո կանգնեցինք Օրբելյանների քարվանատանը: Ես այդ երկու տեղում էլ եղել էի: Հետո ամբողջ ջոկատով բարձրացանք Ցախաց Քար: Լեռը շատ բարձր էր և մենք շատ հոգնեցինք: Ճանապարհի կեսից, որոշ սովորողներ հետ իջան ընկեր Լիաննայի հետ: Իսկ մնացածը որոնց մեջ էի նաև ես, բարձրացանք մինջև վերջ, չնայած որ շատ էինք հոգնել և շոգել: Այնտեղ հաց կերանք և սկսեցինք իջնել: Իջնելը հազար անգամ ավելի հեշտ էր: Մենք հեշտ իջանք և գնացինք Արատես: Մենք հաց կերանք, թեյ խմեցինք և սկսեցինք խաղալ սեղանի խաղեր: Խոհանոցում Դուրակ խաղացինք, իսկ հետո արդեն սենյակում խաղացինք Ունո: Մենք շատ ուշ քնեցինք և շատ չարաճճի պահեցինք մեզ: Սկզբում կանֆետներով կռիվ սարքեցինք և կանֆետները իրար վրա էինք գցում: Հետո արդեն շատ ուշ ժամի սկսեցինք ֆուտբոլային Ալիաաս խաղալ (Ես, Սամվելը, Ռազմիկը, Արամը և Աբգարը): Իսկ հետո արդեն քնեցինք:
Երկրորդ օր
Երկրորդ օրը առաջինը արթնացանք ես, Արամը և Աբգարը: Մենք հավաքեցին ու մաքրեցինք սենյակը: Իսկ հետո գնացինք ֆուտբոլ խաղալու: Հետո մեզ միացան նաև Լեոնը և մնացածը: Հետո նախավարժանք արեցինք, հաց կերանք և թեյ խմեցինք: Մի քանի ժամ մեր մոտ հանգստի ժամ էր: Մենք խաղացինք դրսում ֆուտբոլ ներսում Դուրակ, Ունո, Շախմատ և Քառյակ: Մենք ճաշեցինք և գնացինք Ռազմամարզականի: Այնտեղ սկզբում մեզ ներկայացրեցին տարբեր զենքեր և բանակում պետք եկող իրեր: Իսկ հետո մենք շարք կանգնեցինք և մեզ սովորեցրեցին թե ինչ է պետք անել երբ մեզ կանչում է հրամանատարը: Մենք ընթրեցինք և սկսեցինք էլի խաղալ տարբեր բաներ: Հետո եկավ նաև Տիար Բլեյանը և մենք նրա հետ խարույկի շուրջ տարբեր բաների մասին խոսեցինք և ֆլեշմոբը լուծեցինք: Իսկ հետո գնացինք ֆուտբոլ նայելու: Մենք նայում էինք Չեմպիոնների Լիգայի 2021/2022 մրցաշարի եզրափակիչը: Իրար դեմ էին մրցում Լիվերպուլը և Ռեալ Մադրիդը: Ռեալ Մադրիդը 1-0 հաշվով հաղթեց Լիվերպուլին, չնայաց նրան որ Լիվերպուլը մի քանի անգամ շատ հարվածներ էր կատարել: Ռեալ Մադրիդին մի քանի անգամ փրկեց դարպասապահ Տիբո Կուրտուան, ով էլ ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ: Իսկ Ռեալ Մադրիդի միակ գոլը խփեց Վինիսիուս Ջունիորը 59-րդ րոպեյին: Մենք ֆինալը նայելուց հետո գնացինք և այս անգամ արդեն շատ շուտ քնեցինք:
Երրորդ օր
Մենք արթնացանք և սկսեցինք հավաքել մեր իրերը և քնապարկերը: Հետո գնացինք և նախաճաշեցինք: Իսկ հետո Տիար Բլեյանի հետ քայլեցինք և նա մեզ ցույց տվեց Արատեսի անտառը, գետը և նրա վտակները: Հետո գնացինք ճաշելու (Ես այդ ժամանակ շատ կերա): Հետո ընկանք ճամփա և ամբողջ ճանափարհին միայն մի եկեղեցում կանգնեցինք: Ճանապարհին գրեթ բոլորը (ինչպես նաև ես) քնել էինք: Մենք հասանք տեղ և ինձ շատ դուր դկավ այս Արատեսը: Սա իմ 8-րդ անգամն էր և ես ուզում եմ այն հասցնել 10-ի: