Posted in Մայրենի 6

Դպրոցական Վեց Տարիներս

Ես արդեն վեց տարի է սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրում: Ես շատ բան եմ սովորել այս դպրոցում: Նաև ունեցել եմ շատ ընկերներ: Սկզբում մենք Արևմտյան դպրոցում էինք: Մեր դպրոցը ուրիշ դպրոցների նման չեր: Մենք աշխատում ենք համակարգչով, հեծանիվ էինք քշում, լողում էինք և այլն: Մեր մոտ շատ լավ էր: Դպրոցում սկզբում մի քիչ անհետաքրքիր էր, քանի որ ես տառերը գիտեի: Հետո արդեն սկսեց բարդանալ չնայաց հիմա ինձ համար դա ոչինչ է թվում: Սկզբում մենք անցնում էինք մաթեմատիկա, մայրենի, ռուսերեն և անգլերեն: Նաև մենք գնում էինք տարբեր ճամփորդությունների: Մենք երբ տեղափոխվեցինք չորորդ դասարան մեզ մոտ շատ բան փոխվեց: Նախ առաջին այն ժամանակ դասատուներն էին ուղարկում տնայինները, իսկ չորորդ դասարանում մենք էինք նրանց բլոգներից վերցնում: Երկրորդ այն ժամանակ որոշ դասեր մեկ դաստու էր տալիս, իսկ հիմա տարբեր դասերի դասատուներ կային: Մեր կազմակերպիչը ընկեր Սոնան էր: Հետո մեզ երկու դաս ավելացավ Հայրենագիտություն և Բնագիտություն: Նաև մենք սկսեցինք գնալ մի քանի օրով ճամփորդությունների օրինակ՝ Արատես: Հենց Արատեսում նշեցինք մեր դասարանի Սամվելի ծնունդը: Միջին դպրոցում ևս շատ բան փոխվեց, չնայաց ժամանակի ընթացքում սովորեցինք: Դպրոցում մենք շատ բան ենք սովորել: Այնքան շատ, որ նույնիսկ չեմ կարող գրել: Այնքան բան, որ մի քանի տարի առաջ նույնիսկ երազում չէի կարող պատկերացնել: Մեր մոտ շատ երեխաներ են գնացել և եկել, մեր դասարանը շատ է փոխվել: Բայց կան սովորողներ ովքեր սկզբից մինչև հիմա մեր դասարանում են և մենք լավ ընկերներ ենք: Ինձ թվում է որ այս վեց տարին շատ լավն էր և մնացած տարիներն էլ շատ լավն էն լինելու:

Posted in Մայրենի 6

Խոսքի Մասեր

  1. Բառաշարքում ընդգծել բայերը:
    Զրնգալ, գազազել, սիրեցյալ, գրոհել, ծխալ, բզզալ, հավելյալ, ջահել, կարդալ, ուղեկալ, շանթարգել, ալարել, կանխակալ:
  2. Բառաշարքում ընդգծել 5 ածանցավոր գոյական:
    Հաճախորդ, անձրևորդ, բացատ, բաճկոն, բանվոր, ծամոն, լուսադեմ, գրպան, իշխան:
  3. Բառաշարքում ընդգծել 5 բարդածանցավոր գոյական:
    Քարածուխ, կրակմարիչ, քաղաքագիտություն, դիմափոշի, դիտորդ, ջրասուզակ, տասնամյակ, լեռնաշխարհ, սփյուռքահայ:
  4. Բառաշարքում ընդգծել հոգնակի թվով 5 գոյական:
    Գրաբեր, սուսեր, գրքեր, լապտեր, կայքեր, հրավեր, պարկեր, երկնաքեր, նվեր, թիեր:
  5. Բառաշարքում ընդգծել գերադրական աստիճանի 5 ածական:
    Խստագույն, շագանակագույն, չարագույն, հզորագույն, նռնագույն, բոցագույն, փոքրագույն, լավագույն, ցորնագույն:
  6. Բառաշարքում առանձնացնել 5 դասական թվական:
    Քսանմեկերորդ, հարյուր մեկ, մեկ չորրորդ, առաջին, չորրորդ, հնգյակ, հարյուրերորդ, երեք քառորդ, իններորդ:
  7. Բառաշարքում առանձնացնել 3-ական տեղի, ժամանակի, ձևի, չափի մակբայ:
    Գաղտագողի, շուրջբոլորը, օրեցօր, ամենուրեք, ամենևին, շատ, բարեկամաբար, այժմ, արագ-արագ, ներքև, հավիտյան, ամբողջովին:
    Տեղի – Ամենուրեք, շուրժբոլորը, ներքև
    Ժամանակի – Օրեցօր, հավիտյան, այժմ
    Ձևի – Գաղտագողի, բարեկամաբար, արագ-արագ
    Չափի – Շատ, ամենևին, ամբողջովին
  8. Բառաշարքում առանձնացնել 5 հետադրություն:
    Հանուն, առթիվ, պես, առանց, նկատմամբ, նախքան, հօգուտ, հետ, համար: