Posted in Մշակույթ

Աթենաս և Միներվա

Աթենաս
Աթենասը հունական դիցաբանության աստվածուհի է: Իմաստության, ողջախոհության, կանխամտածված պատերազմի դիցուհի: Օլիմպոսի տասներկու գերագույն աստվածներից է: Համարվում է Հին Հունաստանի ամենապաշտված աստվածուհիներից։ Բացի դրանից՝ պաշտվել է որպես գիտելիքի, արվեստի և արհեստի, օրենքի և արդարության դիցուհի, համարվել է քաղաքների և պետությունների հովանավոր, գիտության և հմտության, խելքի և խորամանկամտության մարմնացում: Աթենասի ծննդյան առասպելը հաճախ պատմվում է մի քանի տարբերակով։ Աթենասին համարում են Զևսի սիրելի զավակ, ով ծնվել է վերջինիս գլխից։ Ըստ մի առասպելի՝ երբ հղիանում է Մետիսը (Աթենասի մայրը և իմաստության աստվածուհին), մոյրաները Զևսին հայտնում են ապագա ժառանգի կատարելության մասին. նա լինելու էր հզոր, իմաստուն և համարձակ։ Սա իմանալով Զևսը կուլ է տալիս հղի կնոջը։ Մի որոշ ժամանակ անց Զևսն ունենում է սարսափելի գլխացավ և պատվիրում Հեփեստոսին բացել իր գլուխը։ Հեփեստոսը կացնով հարվածում է գլխին և Զևսի գլխից դուրս է գալիս զինավառ Աթենասը։

Միներվա
Միներվան քաղաքների, ձեռագործի, գիտության, արվեստի և արհեստների հովանավորող դիցուհին էր հռոմեական դիցարանում: Համապատասխանում է հունական դիցարանի Աթենաս աստվածուհուն։

Posted in Մաթեմատիկա և Երևակայություն

Տոկոսներ

  1. Տոկոսը ներկայացրու անկրճատելի կոտորակի տեսքով: 
    35% = 35/100
  2. Սովորական կոտորակները գրիր տոկոսների տեսքով:
    83/100=83%
    2/100=2%
  3. Կոտորակները գրիր տոկոսների տեսքով:
    94/100=94%
    5/10=50%
  4. 21/50 կոտորակը գրիր տոկոսի տեսքով:
    Պատասխան՝ 42%
  5. 10 մետր գործվածքից կտրեցին 3 մ: Նշիր, թե գործվածքի քանի՞ տոկոսը կտրեցին:
    Պատասխան՝ 30%
  6. Կոտորակը գրիր տոկոսի տեսքով:
    39/50=78%
  7. Գտիր, թե պատկերի ո՞ր տոկոսը ներկված չէ կարմիր գույնով:

Windows10_HP.jpg

Պատասխան՝ 70 %

8. Ընտրիր ճիշտ շարունակությունը՝ 1տ-ը հավասար է

  • 10000 կգ
  • 10 կգ
  • 1000 կգ
  • 100 կգ

  • 8.1 4տ-ի 84%=կգ
    3360

    9. Թվի 3/5-րդ մասը ներկայացրու տոկոսի տեսքով և համեմատիր 58% տոկոսի հետ: Երկրորդ պատուհանում գրիր  >, < կամ = նշաններից մեկը:

60% > 58%

10. Խանութը ստացավ 200 կգ գազար: Աննան գնեց ամբողջ գազարի 4%-ը, իսկ Արմենը՝ 1%-ը: Քանի՞ կգ գազար գնեց նրանցից յուրաքանչյուրը:  
Աննան գնեց 8 կգ գազար:
Արմենը գնեց 2 կգ գազար:

11. Դետալի պատրաստման վրա ծախսվում է 1200 դրամ: Նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով հաջողվեց դետալի ծախսը իջեցնել 2%-ով: Որքա՞ն դարձավ դետալի նոր գինը:
Պատասխան՝ 1176 դրամ:

12. Գտիր, թե ի՞նչ գումար կլինի բանկային հաշվի վրա մեկ տարի հետո, եթե հիմա հաշվի վրա կա 8000 դրամ և տարեկան այն ավելանում է 2% տոկոսով:
Պատասխան՝ 8160 դրամ:

13. Հաշվիր 700-ի 5%-ը:

Պատասխան՝ 35

14. Տղան կարդաց գրքի 198 էջ, որը կազմում է ամբողջ գրքի 18%-ը:  Քանի՞ էջ կա գրքում:
Պատասխան՝ գրքում կա 1100 էջ:

15. Գտիր թիվը, եթե նրա 10% -ը հավասար է 60 -ի:

Պատասխան՝ 600

16. Գտիր այնպիսի թիվ, որի 29%-ը 609-ն է:

Պատասխան՝ 2100

17. Տատիկը թխեց 150 կարկանդակ, որոնցից 6-ը կերավ Հայկը: Որոշիր, թե կարկանդակների քանի՞ տոկոսը կերավ Հայկը:

Պատասխան՝ Հայկը կերավ կարկանդակների 4%-ը:

18. Դպրոցում սովորում է 700 աշակերտ, որոնցից 413-ը աղջիկներ են: Դպրոցի աշակերտների քանի՞ տոկոսն են կազմում աղջիկները:
Պատասխան՝ 59 %-ը:

19. Գտիր թիվը, եթե նրա 27%-ը հավասար է 945-ի:
Պատասխան՝ 3500

20. Այգուց հավաքեցին 3100 կգ խնձոր, որոնց 13% -ը ուղարկեցին խանութ, իսկ մնացածը՝ շուկա:  Քանի՞ կգ խնձոր ուղարկեցին շուկա:

Պատասխան՝ շուկա ուղարկեցին 2697 կգ խնձոր: 

21. Պանիրը արժեր 700 դրամ: Որքա՞ն է պանրի նոր գինը 15%-ով էժանանալուց հետո:

Պատասխան՝ պանրի նոր 595 գինը դրամ է:

22. Պուրակում ծառեր տնկեցին: Ծառերի 80%-ը ամրացավ, իսկ մնացածը՝ չորացավ:  Հաշվիր, թե քանի՞ ծառ տնկեցին, եթե ամրացավ դրանցից 16-ը:

Պատասխան՝ տնկեցին 20 ծառ: