Posted in Մայրենի 6

Վերաբերական

Վերաբերական կոչվում են այն բառերը, որոնք արտահայտում են խոսողի վերաբերմունքը և երանգավորում են նախադասությունը կամ որևէ անդամ։ Ըստ իրենց արտահայտած վերաբերմունքային իմաստի վերաբերականները լինում են․

  1. հաստատական
  2. գնահատողական
  3. ժխտական
  4. սաստկական
  5. երկբայական
  6. սահմանափակման
  7. կամային
    8. զիջական

    Հաստատական վերաբերականներ։ Արտահայտում են խոսողի հաստատական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Հաստատական վերաբերականներն են՝ այո՛, արդարև, անշո՛ւշտ, իհարկե, իրավ, անպատճառ, անկասկած, անտարակույս, անպայման, իրոք, իրոք որ, իսկապես որ, հարկավ, հիրավի, իսկևիսկ։ Հաստատական երանգ են արտահայտում նաև որոշ կապակցություններ՝ առանց այլևայլության, ինչ էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչպես չէ,
    Գնահատողական վերաբերականներ: Արտահայտում են խոսողի խրախուսական, հավանության, զղջման կամ կարեկցական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Գնահատողական վերաբերականներն են՝ բարեբախտաբար, դժբախտաբար, ցավոք, տարաբախտաբար, ախր, չէ որ։
    Ժխտական վերաբերականներՈչ պատասխանական բառը և չէ ժխտական բայը գործածվելով ժխտական նախադասության հետ, շեշտում են ժխտումը և դառնում ժխտական վերաբերականներ։
    Սաստկական վերաբերականներ: Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սաստկական վերաբերականները շեշտում, սաստկական երանգ են հաղորդում նրան։ Սաստկական վերաբերականներն են՝ անգամ, էլ, ևեթ, հենց , մանավանդ, նամանավանդ, նույնիսկ, մինչև իսկ, մինչև անգամ։
    Երկբայական վերաբերականներ: Արտահայտում են խոսողի երկբայական, այսինքն թվացող կամ հավանական վերաբերմունքը եղելության կամ գործողության նկատմամբ։ Երկբայական վերաբերականներն են՝ արդյոք, ասես, ասես թե, գուցե, միգուցե, դիցուք, դիցուք թե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե, իբր, իբր թե, իբր(և) թե, չլինի, չլինի թե և այլն։
    Սահմանափակման վերաբերականներ: Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սահմանափակման վերաբերականները առանձնացնում, սահմանազատում են նրան։ Սահմանափակման վերաբերականներն են գոնե, գեթ, լոկ, սոսկ, թեկուզ, միայն, միայն թե, միմիայն։
    Կամային՝ թող, ապա, հապա, մի և այլն.
    Զիջական՝ ի դեպ, իմիջիայլոց, համենայն դեպս, այնուամենայնիվ, այսուհանդերձ և այլն։
    Ցուցական` ահա, ահավասիկ:

Վերաբերականները նախադասության անդամ չեն համարվում։

Վերաբերականներն առանձին հնչերանգով անջատվում են նախադասության անդամներից ստորակետով։
Օրինակ՝ Վարպետը, անշուշտ, ոսկի ձեռքեր ուներ: Արմենը, իմիջիայլոց, լավ երաժիշտ է;

Խոսողի հարցական վերաբերմունքն արտահայտող երկբայական վերաբերականների վրա դրվում է հարցական նշան։
Օր.՝ Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ: (Ե. Չ.) 

Առաջադրանք:
1.Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։

Դժբախտաբար,  անկասկած, արդարև, անշուշտ, միայն, ահավասիկ, ի դեպ,
անպատճառ, ահա,անպայման, իսկապես, իրոք, հիրավի, ո՛չ, չէ՛, գուցե, երևի,
իմիջիայլոց, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, այնուամենայնիվ, մի՞թե, արդյոք,
երանի, ցավոք, նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ, գեթ, լոկ, գոնե, կարծես թե,
սոսկ, միայն թե, անկասկած, հապա, մի, համենայն դեպս, այսուհանդերձ։

հաստատական — անշուշտ, արդարև, անպատճառ, անպայման, իսկապես, իրոք, հիրավի, անկասկած

ժխտական — ո՛չ, չէ՛,

երկբայական — գուցե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, մի՞թե, արդյոք, կարծես թե,

զգացական — Բարեբախտաբար, երանի, ցավոք

սաստկական — նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ

սահմանափակման — միայն, գեթ, լոկ, գոնե, սոսկ, միայն թե,

ցուցական — ահավասիկ, ահա,

կամային — հապա, մի,

զիջական — ի դեպ, այնուամենայնիվ, համենայն դեպս, այսուհանդերձ

2. Կազմել նախադասություններ` գործածելով անկասկած, նույնիսկ, այնուամենայնիվ, կարծես թե, ցավոք, իրոք, մանավանդ, միմիայն վերաբերականները:

Անկասկած նա այօր կգա:
Նույնիսկ հիմա նա կարող է գալ։
Այնուամենայնիվ մենք այդ դասին էլ կլինենք։
Կարծես թե դարձել եմ ես տուն։
Ցավոք մենք էլ չենք կարող գնալ։
Պարզվեց որ նա իրոք չեր հանձնել քննությունը։
Նա չի կարող մնալ այտեղ, մանավանդ այս դեպքից հետո։
Բարձրորակ շոկոլադ կարելի է գտնել միմիայն Բելգիայում:


3.Բառաշարքում գտնել իմաստով իրար մոտ վերաբերականները:

Իհարկե, անկասկած, ասես, լոկ, դժբախտաբար, իրավամբ, հիրավի, միայն, տարաբախտաբար, անշուշտ, անտարակույս, կարծես:

Իհարկե, անկասկած, իրավամբ, հիրավի, անշուշտ, անտարակույս։
Դժբախտաբար, տարաբախտաբար։
Ասես, լոկ, կարծես։

Posted in Մաթեմատիկա 6, Ընտրություն մաթեմատիկա 6

Մաթեմատիկա – Ամփոփում

Մենք այս տարի մաթեմատիկա առարկայից շատ բան սովորեցինք: Մեր դասատուն ընկեր Լիաննան էր: Մենք այս տարի 100-ից ավելի դաս ենք արել: Սովորել ենք տասնորդական կոտորակները՝ նրանց բաժանումը բազմապատկումը, գումարումը և հանումը: Սովորել ենք ռացիոնալ թվերը (մինուսով կոտորակները)՝ նրանց բաժանումը բազմապատկումը, գումարումը և հանումը: Սովորել ենք մոդուլը: Սովորել ենք թվի տոկոսը հաշվել: Սովորել ենք x-ով հավասարումներ և այլն: Կատարել ենք շատ ֆլեշմոբներ և տարբեր նախագծեր: Մեկ անգամ էլ շատ հետաքրքիր նախագիծ ենք արել: Մենք տարբեր թվերով Գեոգեբրա ծրագրում կետեր ենք դրել: Եվ հետո ստացել ենք տարբեր կենդանիների պատկերներ: Այս տարի իմ ընտրությամբ գործունեությունը ևս մաթեմատիկա էր: Մեր դասատուն ընկեր Մենուան էր: Մենք շատ խնդիրներ ենք լուծել: Այնտեղ ավելի դժվար էր քանի որ այնտեղ կային 7-րդ ու 8-րդ դասարանցիներ:


Ահա իմ մաթեմատիկայի բաժինը՝ https://miqaelh.wordpress.com/category/%d5%b4%d5%a1%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1-6/
Ահա իմ ընտրությամբ գործունեության բաժինը՝
https://miqaelh.wordpress.com/category/%d5%a8%d5%b6%d5%bf%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%b4%d5%a1%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1-6/

Posted in Բնագիտություն 6

Հյուսվածքներ

Սովորել՝ Հյուսվածքներ թեման

Դասարանական աշխատանք

  1. Ի՞նչ է հյուսվածքը:
    Միևնույն ծագում ունեցող, կառուցվածքով և գործարույթներով նման և միջբջջային հյութով միացած բջիջներ խումբ է:
  2. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բույսերը:
    Գոյացնող, հիմնական, փոխադրող, ծածկող և մեխանիկական:
  3. Բույսի ո՞ր մասերում է տեղադրված գոյացող հյուսվածքը:
    Արմատի ծայրին և ընձյուղի գագաթին:

Տնային առաջադրանք

  1. Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր:
    Մեխանիկական
  2. Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք:
    Էպիթելային, մկանային, նյարդային, շարակցական:
  3. Ի՞նչ պաշտպանական դեր է կատարում շարակցական հյուսվածքը:
    Շարակցական հյուսվածքը կատարում է հենարանային և պաշտպանական դեր: