Posted in Մայրենի 6

Մթնաձոր

Հարցեր և առաջադրանքներ:
Դուրս գրիր քեզ անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
Թավուտ – Խիտ թփերով ու մացառներով պատված տեղ
Ուրույն – Յուրահատուկ, առանձնահատուկ
Խլեզ – Մողես
Լեշ – Սատկած կենդանու դիակ

Նկարագրիր Մթնաձորի բնությունը և կենդանական աշխարհը:
Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողվում։ Մթնաձորում մուգ կանաչ մաշկով խլեզներ կան, մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող։ Բարձր են Մթնաձորի սարերը, դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին։ Գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները։ Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը։
Ըստ քեզ ո՞րն է պատմվածքի լարված պահը, ընդգծիր:
Հետևից ճյուղի կոտրվելու ձայն լսեց։ Թվաց, թե ձյուն ի ծանրոցից մի ճյուղ ջարդվեց։ Վեր բարձրանալիս Ավին զգաց, որ մեկը հետևում է իրեն։ Ետ նայեց, մի մարդաբոյ արջ էր կանգնել մի քիչ հեռու, ճյուղն ուսին, չոբանի մահակի պես։ Ավին բերդանը մեկնեց, և երբ արջը թքոտելով դեն գցեց ուսի փայտը, չորքոտանի դարձավ, բերդանը որոտաց, կրակոցի ձայնին ձորերն արձագանք տվին, ծառի ճյուղերից ձյուն թափվեց։ Արջը ոռնաց։ Բերդանի ծխի միջից Ավին տեսավ, թե ինչպես արջը մի ոստյուն արեց, թաթերը բերդանի փողին մեկնեց։ Մթնաձորում սկսվեց անհավասար մի կռիվ մարդու և գազանի մեջ։ Արջը թաթովն էր տալիս, աշխատում գետնով տալ մարդուն։ Ավին մի ձեռքով պաշտպանվում էր նրա հարվածներից, մյուսով փորձում բերդանի փողը արջի երախի մեջ կոխել, կրակել մի անգամ էլ։
Ծառս էր լինում արջը հետևի ոտների վրա, ձյուն շաղ տալիս, ընկնում, բարձրանում։ Հանկարծ արջը բերդանի փողը բերանն առավ, սկսեց կրծոտել։ Ավու ձեռքը սահեց բերդանի վրայով, մատը բնազդաբար սեղմեց կեռ երկաթին, բերդանը մի անգամ էլ որոտաց։ Արջը ոռնաց առաջվանից էլ պինդ, մեջքի վրա ընկավ, գլորվեց, որպես կտրած գերան։ Սառույցին որ հասավ, կանգնեց ոտքի, փորձեց վեր բարձրանալ։ Ավին երրորդ անգամ կրակեց, բերդանի գնդակը խրվեց ձյունի մեջ, վզզաց, ինչպես շիկացած խոփը դարբնոցի ջրաքարում։ Երրորդ կրակոցը նրա բերդանի վերջին ճիչն էր: Ավին մինչև վերջն էլ չիմացավ, թե ինչու չորրորդ փամփուշտը բերդանը ներս չառավ։ Արջը ոռնոցով մի ոստյուն էլ արեց, Ավին շատ մոտ զգաց վիրավոր գազանի տաք շունչը, ծռվեց, և երբ արջը թաղվեց ձյունի մեջ, Ավին ետ վազեց, ձյունի մեջ ընկնելով, վեր բարձրանալով։ Արջը հետևում էր նրան։ Ավին վազում էր, թռչում գերանների վրայով, ծառի ճղները ճանգռում էին դեմքը սուր մագիլների պես, սայթաքում էր, նորից բարձրանում։ Նրան այնպես էր թվում, թե Մթնաձորի բոլոր գազաններն են վազում իր հետևից։ Ծառի մի ճյուղը փշերը խրեց փափախի մորթուն, փափախն ընկավ։ Հենց այդ վայրկյանին նա մի ծանր հարված զգաց մեջքին, բրդոտ մի թաթ ճանկերը խրեց ծոծրակի մորթու մեջ։
Բնութագրիր Պանինին:
Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը։ Մի հրեշ էր նա, անտառապետի տարազով, կոկարդով գլխարկը գլխին։ Անտառում հանկարծ կերևար, փայտահատի կողքին կկանգներ, կնայեր, թե ինչպես նա արագ կացնահար է անում ծառը։ Մեկ էլ, թաքստոցից դուրս կգար, կմռնչար այնպես, որ արջերն էլ էին քնից զարթնում և որջերում մռռում։ Լեղապատառ փայտահատին մնում էր կամ փախչել, կամ օձի պես ծռմռատել Պանինի մտրակի հարվածների տակ։ Ասում են, որ Պանինը սպա է եղել, որ իր շներին հրամայել է գզգզել իր կնոջը, որի համար բանտ է նստել։
Պատմվածքում Մթնաձորի նկարագրությունն ինչու՞ է անհրաժեշտ:
Որպիզսի մենք պատկերացում կազմենք թե ինչպիսի տեղում է այդ ամենը կատարվում:

Posted in Մայրենի 6

Գործնական Քերականություն

  1. Նշիր այն բառը, որն հոմանիշ է փակագծերում տրված դարձվածքին.
    ա. մարզվել, զինվել, սպառնալ, տրորել (սուր ճոճել)
    բ. սսկվել, հագենալ, բավարավել, չարախոսել (բերանը ջուր առնել)
    գ. խրատել, մտապահել, նշանել, ականջին օղ դնել, (ականջին օղ անել)
    դ. վերացնել, սիրաշահել, վրդովվել, հագենալ, (սիրտը առնել)
    ե. եռանդագին, մոլեգնած, մարած, շիկացած, (կրակ կտրած)
    զ. անտեսել, պաշարել, կուտակել, հանգցնել, (ականջի ետևը գցել)
  2. Բառաշարքում ընդգծիր պարզ բառերը:
    Կարգ, կատակ, անտեր, կապիկ, վազք, գարուն, տկար, կարիճ, քերիչ, գերան, բարձ, շարան, դիրք, պատճառ, արդուկ, շահույթ, հրաման, հատիկ, հյութ, հնչյուն,  կաղնուտ, ականջ, օրորոց, մրջյուն:
  3.  Բառաշարքում ընդգծիր անհոդակապ բառերը, ինքդ լրացրու շարքը ևս 5 բառով:
    Ծանրակշիռ, բազմերանգ, կեսբերան, խաղակես, մարգարտաշար, նախօրոք, սեպագիր,  ընդառաջ, ջրամբար, նկարագիր, աներորդի, մարդամոտ, մայրցամաք, ոսպապուր:
    Հորեղբայր, Ծաղկաման, Մոխրաման, Շաքարավազ, Գետափ
  1. Բառաշարքում առանձնացրու հոմանիշ բայերի 6 զույգ: 
    Սփրթնել, ծաղրել, սարսափել, աղաչել, գունատվել, սաստկանալ, հեգնել, ուժեղանալ, իշխել, ահաբեկվել, աղերսել, տիրել:
    Իշխել – Տիրել
    Սփրթնել – Գունատվել
    Վախենալ – Սարսափել
    Աղաչել – Աղերսել
    Ծաղրել – Հեգնել
    Ահաբեկվել – Սաստկանալ

  2. Բառաշարքում առանձնացրու հոմանիշ ածականների 6 զույգ:
    Լուռումունջ, ազնիվ, մեծամիտ, չնաշխարհիկ, լռելյայն, քաջ, սրտացավ, անկեղծ, չքնաղ, գոռոզ, խիզախ, գթասիրտ:
    Լուռումունջ – Լռելայն
    Ազնիվ – Անկեղծ
    Մեծամիտ – Գոռոզ
    Քաջ – Խիզախ
    Սրտացավ – Գթասիրտ
    Չնաշխարիկ – Չքնաղ
  3. Բառաշարքում առանձնացրու հոմանիշ գոյականների 6 զույգ:
    Վախ, դրացի,  մրրիկ, երկյուղ, երանգ, տրտմություն, փոթորիկ, կասկածանք, գույն, տարակուսանք, հարևան, թախիծ:
    Վախ – Երկյուղ
    Դրացի – Հարևան
    Մրրիկ – Փոթորիկ
    Երանգ – Գույն
    Տրտմություն – Թախիծ
    Կասկածանք – Տարակուսանք
Posted in Պատմություն

Պատմություն – Դասարանական

Հնագույն հայկական մշակույթի մասին նյութական և հոգևոր ինչ վկայություններ են հասել։
Նյութական հասել են տարբեր գորգեր և այլն: Հոգևոր հասել են վիպերգեր, առասպելներ և այլն:

Ինչ են առասպելները։
Առասպելները հիմնականում աստվածների մասին պատմող պատմություններ են:

Ներկայացնել Վահագնի, Տորք Անգեղ մասին։
Վահագն աստվածը սպանել է տարբեր վիշապների և դրա համար էլ կոչվել է Վահագն Վիշապաքաղ: Տորք Անգեղը շատ հզոր էր և նույնիսկ կարողանում էր ժայռերից մեծ մեծ քարեր պոկել:

Ինչ է վիպերգը։
Վիպերգերը պատմություններ են հիմնված իրական դեպքերի վրա:

Ներկայացնել Արտաշես և Սաթենիկ վիպերգի բովանդակությունը։
Հայերի ու Ալանների պատերազմի ժամանակ: Արտաշեսը սիրահարվում է Ալանների արքայադուստր Սաթենիկին: Ալանների թագավորը չի ուզում տալ Սաթենիկին և Արտաշեսը նրան փախցնում է:

Ներկայացնել հայկական դիցարանը։
Հայկական դիցարանի աստվածներն էին Արամազդը, Անահիտը, Միհրը, Տիրը, Աստղիկը, Նանեն, Սպանդարամետը, Վանատուրը, Ամամորը և Վահագնը:

Posted in Ընտրություն մաթեմատիկա 6

Խնդիրներ

Խնդիր 1: Եթե Խաչիկը գնի 4 տետր, ապա նրա մոտ կմնա 100 դրամ, իսկ 7 տետր գնելու համար նրան չի բավարարում 80 դրամ: Պարզել, թե քանի՞ դրամ կա Խաչիկի մոտ:
340

Խնդիր 2: Քանի՞ քառանիշ թիվ կա, որոնց գրառման մեջ միայն կենտ թվանշաններ են և հարևան թվանշանները չեն կրկնվում:
1080

Խնդիր 3: Սեղանի վրա դրված է 6 թուղթ: Ամեն անգամ թույլատրվում է վերցնել ցանկացած թվով թղթեր և յուրաքանչյուրը բաժանել 6 մասի: Հնարավո՞ր է արդյոք, որ որոշ քայլերից հետո սեղանին լինի 2017 կտոր թուղթ:
Հնարավոր չի

Խնդիր 4: Երկու դրական թվերի գումարը երեք անգամ մեծ է դրանց տարբերությունից և երկու անգամ փոքր է դրանց արտադրյալից: Ինչի՞ է հավասար այդ թվերի գումարը:
9

Խնդիր 5: Մարգագետնում խոտն աճում է հավասարաչափ։ 70 կովը ամբողջ խոտը կարող է արածել 24 օրում, 30 կովը՝ 60 օրում։ Քանի՞ կով կարածի մարգագետնի ամբողջ խոտը 96 օրում։
20

Posted in Մաթեմատիկա 6

112

1. Որքա՞ն է 536-ի 100 %-ը։

536
2. Զամբյուղում կա 300 խնձոր։ Գտե՛ք խնձորների քանակի 20 %-ը։
60
3. Մի գյուղացին իր այգուց հավաքել է 1500 կգ խաղող, իսկ մյուսը՝ 30 %-ով պակաս։ Ընդամենը քանի՞ կիլոգրամ խաղող են հավաքել երկու գյուղացիները։
2550
4. Մի տակառում կա 500 լ խաղողի հյութ, իսկ մյուսում՝ 10%-ով ավելի։ Քանի՞ լիտր խաղողի հյութ կա երկրորդ տակառում։
1050
5. Ո՞րն է ավելի շատ՝ 900-ի 15 %-ը, թե՞ 800-ի 20 %-ը։
800-ի 20%-ը
6. Զբոսաշրջիկն անցել է ճանապարհի 2/5-ը։ Ճանապարհի քանի՞ տոկոսն է նա անցել։
40%
7. 1 մետրի քանի՞ տոկոսն է 1 դեցիմետրը:
10%
8. 1 տոննայի քանի՞ տոկոսն է 1 ցենտները:
10%
9. Դասավանդողի աշխատավարձը ավելացել է 2 անգամ։ Քանի՞ տոկոսով է ավելացել աշխատավարձը:
100%
10. Ո՞րն է ավելի քիչ՝ 150-ի 80 %-ը, թե՞ 100-ի 120 %-ը։
Հավասար են
11. Քանի՞ տոկոսով կմեծանա քառակուսու պարագիծը, եթե նրա կողմը մեծացնենք 10 %-ով։
10%-ով
12. 70 կգ ապրանքից վաճառվել է 35 կգ։ Ապրանքի ո՞ր մասն է վաճառվել։
Կեսը
13.Գրիգորը ծախսեց 1500 դրամ, որ նրա ունեցածի 30 % -ն էր։ Որքան ուներ Գրիգորը մինչև գնում կատարելը։
5000
14.150 գ զանգվածով համաձուլվածքի մեջ մտնում են պղինձ և արույր` 2 ։ 3 հարաբերությամբ։ Գտե՛ք համաձուլվածքի մեջ մտնող պղնձի և արույրի զանգվածները։
Պղինձ – 60
Արույր – 90

15. Ցորենն աղալիս ստացվում է նրա զանգվածի 75 %-ի չափ ալյուր։ Որքա՞ն ցորեն պետք է աղալ 375 կգ ալյուր ստանալու համար։
500
16. 8 փոքր տակառների ընդհանուր տարողությունը 96 լ է։ Քանի՞լիտր հեղուկ կտեղավորվի 7 մեծ տակառներում, եթե նրանցից յուրաքանչյուրի տարողությունը 19 լ-ով ավելի է, քան փոքր տակառինը։
217
17. 80 թիվը բաժանե՛ք երկու մասի 3 ։ 5 հարաբերությամբ։
30+50