Posted in Ընտրություն մաթեմատիկա 6

Խնդիրներ

Խնդիր 1: Ֆիզկուլտուրայի դասին ուսուցիչը 3 աշակերներին՝ Խաչիկին, Վաչիկին և Հրաչիկին, կանգնեցրեց ըստ հասակների՝ բոյովից կոլոտ։ Գիտենք, որ
Խաչիկը և Վաչիկը իրար կողք չեն կանգնած
Հրաչիկը Խաչիկից բոյով է
Ի՞նչ հերթականությամբ են կանգնած նրանք։
Վաչիկ, Հրաչիկ, Խաչիկ

Խնդիր 2: Գտնել երկու այնպիսի պարզ թիվ, որոնց և՛ գումարը, և՛ տարբերությունը նույնպես պարզ թվեր են:
2 և 5

Խնդիր 3: Իրար կողք գրված 1-ից մինչև 2014 թվերի միջև դրվում է «+» կամ «-» նշանը և հաշվվում ստացված արտահայտության արժեքը: Պարզել՝

  1. զո՞ւյգ, թե կենտ կլինի արտահայտության արժեքը, եթե թվերի միջև դրվի միայն «+» նշանը,
    Զույգ
  2. հնարավո՞ր է արդյոք «+» կամ «-» նշանների այնպիսի հաջորդականություն, որ արտահայտության արժեքը հավասար լինի 0-ի:
    Հնարավոր է

Խնդիր 4: Հնարավո՞ր է արդյոք սկսելով a1 վանդակից՝ ձիու քայլերով հասնել h8 վանդակին, յուրաքանչյուր վանդակում լինելով ճիշտ մեկ անգամ։
Հնարավոր չէ

Խնդիր 5: Տրված են 5 բնական թվեր, ընդ որում նրանցից յուրաքանչյուր երեքի գումարը զույգ թիվ է: Ապացուցել, որ բոլոր թվերն էլ զույգ են:
Կենտ + Զույգ + Կենտ = Զույգ
Բայց Զույգ + Զույգ + Կենտ = Կենտ
Նաև չի կարող լինել Կենտ Կենտ Կենտ
Հետեվաբար կենտ թիվ չի կարող լինել:

Խնդիր 6: Քանի հատ եռանիշ թիվ կա, որ 7-ի բաժանելիս մնացորդում տալիս է 2:
128

Posted in Մայրենի 6

Զայնարկություններ

Ձայնարկություններ կոչվում են այն բառերը, որոնք արտահայտում են զգացմունք, կոչ, նմանաձայնություն:
Ձայնարկությունները նախադասության անդամ չեն լինում և որևէ հարցի չեն պատասխանում:
Ձայնարկությունները բաժանվում  են երեք խմբի:
Զգացական ձայնարկություններ, արտահայտում են վիշտ, ցավ, կարեկցանք, զայրույթ, դժգոհություն, վախ, զարմանք, ուրախություն, հիացմունք, ձանձրույթ, տհաճություն: Դրանք են՝ ա՜խ, ա՜հ, ամա՜ն, ա՜յ, բա՜, է՜, է՜հ, ըհը՜, հա՜, ջա՜ն, վա՜խ, վա՜հ, վա՜յ, վու՜յ, վու՜շ, ու՜խ, ուխա՜յ, ուռա՜, օխա՜յ, օ՜հ, պահո՜,  օ՜ֆ, ֆու՜ և այլն:

Կոչական ձայնարկություններ, արտահայտում են կոչ, կանչ, խրախույս, հորդոր, նախատինք, արգելք: Դրանք են՝ ա՛յ, է՛յ, էհե՛յ, ծո՛, հո՛, հարա՛յ, հե՛յ, հո՛պ, տո՛, փը՛խկ, փը՛շտ և այլն:

Նմանաձայնական ձայնարկություններ, արտահայտում է բնության մեջ և կյանքում հանդիպող ձայները: Դրանք են՝ բը՜զզ, թը՜խկ, թը՜շշ, խը՜շշ, ծի՛վ-ծի՛վ, ծուղրուղու, հա՛ֆ-հա՛ֆ, միաու՜, չը՛խկ և այլն:

   Առաջադրանքներ:

1. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեք ձայնարկություն:

Մի՞թե, օխա՜յ, հա՜յ, ե՞րբ, տը՜զզ, չէ՛

է՛հ, որքա՜ն, ծո՛, ո՛չ, խը՜շշ, չէ՞ որ

այնպե՜ս, պահո՜, այո, չու՛, չլինի՞ թե, բը՜ռռ

2.Գրիր այն ձայնարկությունները, որոնցից կազմվել են հետևյալ բառերը:

Չրխկալ – Չրըխկ, ծվծվալ – ծիվ-ծիվ, կռկռոց – կըռ-կըռ, վայել – վայ, թշթշոց – թըշշ, ծլնգոց – ծլընգ, թրխկոց – թրըխկ, տզզոց – տըզզ, թխկոց – թըխկ, բզզալ – բըզզ, շրխկան – շրըխկ:

3. Բառաշարքում առանձնացրու զգացական, կոչական և նմանաձայնական կոչականները:

Ղա՜-ղա՜, հե՜յ, ու՜հ, կը՜ռ, փը՜խկ, ջու՜-ջու՜, հարա՜յ, օ՜հ, վու՜յ, ու՜ֆ, ա՜խ, բը՜զզ, ըհը՜, ուռա՜, օ՜յ, հո՛պ, տո՛,խը՜շշ, հա՜յ, տը՜զզ, յա՜, ա՛յ:

Զգացական – Ուհ, օհ, վույ, ուֆ, ախ, ըհը, օյ, տո, յա, այ:
Կոչական – Հեյ, հարայ, ուռա, հոպ՞
Նմանաձայնական – Ղա-ղա, կըռ, ջու-ջու, բըզզ, խըշշ, տըզզ:

4. Դարձվածաբանական բառարանից վայ, ախ, հարայ ձայնարկություններով դուրս գրիր դարձվածքներ և նշիր նրանց արտահայտած նշանակությունները:

ՎԱՅ
Վայ բերել – դժբախտություն չարիք պատճառել
Վայ գլխիդ – Վայ քեզ
ԱԽ
Ախ անել – Ափսոսալ
ՀԱՐԱՅ
Հարայ տալ – ողբալ