Posted in Պատմություն

Համահայկական առաջին թագավորության անկումը

Համահայկական առաջին թագավորության անկումը

Թվարկել Համահայկական առաջին թագավորության անկման պատճառները:
Ռուսա երրորդի ժամանակներից մնացած արձանագրությունները, հայտնաբերվել են Վանա լճի արևելյան շրջանների և Արարատյան դաշտավայրի հնավայրերում։ Դա ցույց է տալիս, որ նրա օրոք պետության սահմանները նեղացել են։ Վանի թագավորության անկմանը նպաստեցին նաև հյուսիսից ասպատակող սկյության ցեղերը։ Վանի թագավորության անկման մասին ոչինչ ստույգ հայտնի չէ։ Վանի թագավորության անկումը եղել է առանց որևէ լուրջ պատերազմների և գործողությունների։ Դա եղել է մ․թ․ա․ 612 թվականին: Հայկազունի Սկայորդու և նրա որդու Պարույր Հայկազունու իշխանապետության շնորհիվ։

Ներկայացնել Վանի թագավորության նշանակությունը Հայաստանի պատմության մեջ:
Վանի թագավորության շնորհիվ բոլոր հայկական վաղ պետական կազմավորումները միավորվեցին։ Ստեղծվեծ հսկայական մշակույթային ժառանգություն, որը հետագա դարերի ընթացքում շարունակեց զարգանալ։ Վանի թագավորության ժամանակ հիմնվեց հայաստանի մայրաքաղաքը Էրեբունին (Երևանը)։

Posted in Մայրենի 6

Պառավ ձին: Լև Տոլստոյ

Մեզանում Պիմեն անունով մի հի՜ն ծերունի մարդ կար։

Իննսուն տարեկան էր։ Պարապ-սարապ ապրում էր իր թոռան մոտ։ Մեջքը կռացած, փայտը ձեռին, ոտները դանդաղ քարշ տալով՝ ման էր գալի։ Բերանը անատամ, դեմքը կնճռոտած, իսկ ներքին շրթունքը դողդողում էր շարունակ։ Ման գալիս, խոսելիս շրթունքներով ծլըփացնում էր, ու անկարելի էր հասկանալ, թե ինչ է ասում։

Մենք չորս եղբայր էինք, չորսս էլ սիրում էինք ձի նստել, բայց նստելու հանգիստ ձի չունեինք։ Միայն մի պառավ ձիու էին թողնում նստենք, որի անունը Սևուկ էր։

Մի անգամ մայրիկս մեզ իրավունք տվեց ձի նստենք, ու ամենքս միասին ծառայի հետ գոմը վազեցինք։ Դարձյալ Սևուկը թամբեցին մեզ համար։ Առաջինը նստեց մեծ եղբայրս։ Քշեց կալը գնաց, պարտեզի չորս կողմովը պտտվեց, դեպի մեզ եկավ թե չէ, ձեն տվինք՝ հապա դե մի չափ գցի։ Նա սկսեց Սևուկին զարկել ոտներով, մտրակով, ու Սևուկը վազեց մեր կողքից։

Մեծից հետո մյուս եղբայրս նստեց։

Նա էլ երկար ման եկավ, նույնպես մտրակով քշեց Սևուկին ու չափ գցեց սարի տակից։ Դեռ էլի էր ուզում ման գալ, բայց երրորդ եղբայրս խնդրեց, որ շուտով թողնի իրեն։ Երրորդ եղբայրս քշեց և՛ դեպի կալը, և՛ պարտեզի չորս կողմով, և՛ գյուղի միջով ու արագությամբ բաց թողեց սարի տակից դեպի գոմը։ Երբ մեզ հասավ, Սևուկը հևում էր, իսկ շլինքն ու ազդրերը քրտնքից սևացել էին։ Հերթն ինձ եկավ։ Ես ուզում էի եղբայրներիս զարմացնեմ, ցույց տամ, թե ոնց եմ քշում։

Սկսեցի քշել Սևուկին բոլոր ուժով։ Բայց Սևուկը չէր ուզում գոմից հեռանա։ Ինչքան տվի, ինչ արի-չարի, տեղիցը չշարժվեց, հենց վախում էր ու ետ-ետ գնում։ Ես բարկացա ու ինչքան ուժ ունեի, սկսեցի զարկել մտրակով ու ոտներով։ Աշխատում էի զարկել էն տեղերին, որ ավելի ցավ են տալի։ Մտրակը կոտրեցի ու ձեռիս մնացած կտորով սկսեցի գլուխը ծեծել։ Բայց Սևուկը էլ չէր ուզում գնալ։ Այն ժամանակ ես ետ եկա, ծառային խնդրեցի, որ մի ավելի ամուր մտրակ տա։ Ծառան ասավ.
-Հերիք էր, ինչ քշեցիք, վեր եկեք, ինչո՞ւ եք տանջում անասունին։

Ես նեղացա.

— Ո՞նց թե, ես իսկի չեմ քշել։ Տես ինչպես չափ կգցեմ հիմի։ Դու միայն ինձ մի ավելի ամուր մտրակ տուր, ես սրան մի վառեմ։

Ծառան գլուխը թափ տվեց․

— Է՜հ, ախպեր, դուք խղճմտանք չունեք, դրան էլ ի՞նչ վառել կուզի։ Տեսեք, արդեն քսան տարեկան ձի է։ Տանջված անասուն է, հազիվ է շունչ քաշում։ Պառավել է, հասկանում եք, թե՞ չէ․ ա՛յ, Պիմենի պես պառավել է։ Մի՞թե կնստեիք Պիմենի մեջքին ու էդպես մտրակով կծեծեիք ուժիցը վեր, մի՞թե չէիք խղճահարվիլ։

Ես իսկույն հիշեցի Պիմենին և ականջ դրի ծառային։

Ձիուց իջա ու երբ մտիկ արի, թե ինչպես էին նրա քրտնած կողքերը բարձրանում ու ցածրանում, ինչպես էր պնչերով ծանր շունչ քաշում, հևում՝ մազթափ պոչը շարժելով, տեսա, որ վատ վիճակի մեջ էր։ Իսկ ես կարծել էի, թե նա էլ էր ինձ պես ուրախանում։ Այնպես մեղքս եկավ Սևուկը, այնպես մեղքս եկավ, որ սկսեցի քրտնած վիզը համբուրել, ներողություն .խնդրել, որ ծեծել եմ։ Այն օրվանից, ինչ մեծացել եմ, ես միշտ խղճում եմ ձիաներին ու, երբ տեսնում եմ նրանց չարչարելիս, հիշում եմ պառավ Սևուկին ու պառավ Պիմենին։

Առաջադրանք:

ա)  Նկարագրե՛ք Պիմեն ծերունուն և հիմնավորե՛ք նրա կերպարի անհրաժեշտությունը պատմվածքի մեջ։

Պիմեն չատ ծեր մի մարդ էր: Նա իննսուն տարեկան էր: Նա մեջքը կռացած, փայտը ձեռին, ոտները դանդաղ քարշ տալով՝ ման էր գալի։ Բերանը անատամ, դեմքը կնճռոտած, իսկ ներքին շրթունքը դողդողում էր շարունակ։ Ման գալիս, խոսելիս շրթունքներով ծլըփացնում էր, ու անկարելի էր հասկանալ, թե ինչ է ասում։
Եթե Պիմեն չլիներ այս պատմվածքում, հնարավոր է որ երեխան չհասկանար, որ տանջել է ձիուն:

բ)  Ընտրե՛ք և հիմնավորե՛ք այն մտքերը, որոնք արտահայտված են պատմվածքի գաղափարում, և հիմնավորե՛ք, թե ինչո՛ւ չեք ընտրել մյուս  մտքերը։

  • Ձիերը վարելու համար են, և նրանք դրանից հաճույք են ստանում։
  • Մարդն ու կենդանին նույնը չեն, պետք չէ նրանց համեմատել։
  • Ծերությունը վերաբերում է և՛ կենդանիներին, և՛ մարդկանց։
  • Միշտ պետք է խղճով գործել։
  • Վարգը ձիու տարերքն է՝ երիտասա՞րդ է նա, թե՞ ծեր։
  • Ծեր կենդանին, ինչպես ծեր մարդը, հոգածության կարիք ունեն:

    Ես չեմ ընտրել մյուս մտքերը, որովհետև դրանք սխալ էին և կապ չունեին մեր պատմվածքի հետ:
Posted in Մաթեմատիկա 6

36

Կանոն 1. Միեւնույն նշանն ունեցող ամբողջ թվերի գումարը գտնելու համար պետք է`

1. գումարել գումարելիների բացարձակ արժեքները,

2. ստացված թվից առաջ դնել գումարելիների նշանը։

Օրինակ՝
+5+(+2)=+(|+5|+|+2+|)=+(5+2)=+7

   -5+(-2)=-(|-5|+|-2|)=-(5+2)=-7

Կանոն 2. Տարբեր նշաններ ունեցող ամբողջ թվերի գումարը գտնելու համար պետք է`

1. այդ թվերի բացարձակ արժեքներից ավելի մեծից հանել ավելի փոքրը,

2. ստացված թվից առաջ դնել այն գումարելիի նշանը, որի բացարձակ արժեքն ավելի մեծ է։

  Oրինակ՝ -6+(+4)=-(|-6|-|+4|)=-(6-4)=-2

-6+(+7)=+(|+7|-|-6|)=+1=1

Առաջադրանքեր

1) Կատարե՛ք գումարում.

ա) (+7) + (+2), = 9

բ) (+10) + (+15), = 25

գ) (–17) + (–12), = -29

դ) (–18) + (–3), = -21

ե) (–21) + (–4), = -25

զ) (–29) + (–41)։ = -70

2) Գումարե՛ք հետևյալ թվերը.

ա) –10, +7  հետո գումարիր –3,       
-10+7+-3=-6
բ) +7, +3 հետո գումարիր –4,

7+3- -4=6
բ) +23, –40 հետո գումարիր +6,
23+ -40+6=-11

գ) –18, +11 հետո գումարիր  –10,
-18+11- -10=-17

դ) +18, –27 հետո գումարիր  –5,
18 + -27 + -5 = -14

ե) –29, +40 հետո գումարիր  +30։
-29 + 40 + 30 = +41

3) Մի հույն ծնվել է մ. թ. ա. 48 թ. եւ վախճանվել է մ. թ. ա 25 թ.։ Քանի՞տարի է ապրել այդ հույնը։
-48 + 25 = I-23I = 23

4) Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.

ա) -9 + (+8) = –1,
դ)
-18 + (+7) = –11,
է) (+5) +
-2 = 3,

բ) –3 + (-3) = –6,
ե)(
– 12) + (+2) = –10,
ը)(+ 25) +
(- 45) = 20,

գ) –8 + (-2) = –10,
զ)
(- 11) + 20 = 9,
թ) –5 +
-6 = –11։

5) Գումարե՛ք հետեւյալ թվերը.

ա) –3, –9 հետո գումարիր  –5,
(-3)+(-9)+(-5)=(-17)
գ) –11, –7  հետո գումարիր  –12,

(-11)+(-12)+(-7)=(-30)
ե) –21, –3 հետո գումարիր –18,

(-21)+(-3)+(-18)=(-42)

բ) –1, –20 հետո գումարիր –8,
(-1)+(-20)+(-8)=(-29)
դ) –6, –9 հետո գումարիր  –10,

(-6)+(-9)+(-10)=(-25)
զ) –4, –15 հետո գումարիր  –25։

(-4)+(-25)+(-15)=(-44)

6) Թիվը ներկայացրե՛ք երկու բացասական գումարելիների գումարի տեսքով.

ա) –30, = (-30)-(-30)=(-60)
բ) –25, = (-25)-(-25)=(-50)
գ) –62, = (-62)-(-62)=(-124)
դ) –50, = (-50)-(-50)=(-100)
ե) –38։ = (-38)-(-38)=(-76)

7) Կատարե՛ք գումարում.

ա) (+3) + (–4),= (-1)
դ) (+15) + (–6), = (+9)
է) (–18) + (+7), = (-11)

բ) (–11) + (+5), = (-6)
ե) (–8) + (+7), = (-1)
ը) (–21) + (+8), = (-13)

գ) (–10) + (+3), = (-7)
զ) (+31) + (–10), = (+21)
թ) (+19) + (–12)։ = (+7)

8. Խնդիր ֆլեշմոբից:
Մոնիկան ունի տարբեր գույնի երեք արկղ՝ սպիտակ, կարմիր և կանաչ: Դրանցից մեկում տանձ է,  մյուսում՝ խնձոր, մեկն էլ դատարկ է: Ո՞ր գույնի արկղում է տանձը, եթե հայտնի է, որ այն կա՛մ սպիտակ, կա՛մ կարմիր արկղում է, իսկ խնձորը` ո՛չ սպիտակ, ո՛չ էլ կանաչ արկղում։


սպիտակ

9. Խնդիր ֆլեշմոբից:
Առաջին կանգառում ավտոբուսից իջան 3 ուղևոր, երկրորդ կանգառում բարձրացան 6 ուղևոր, երրորդ կանգառում իջան 4 ուղևոր և բարձրացան 3 ուղևոր։ Արդյունքում ավտոբուսում մնացին 15 ուղևոր։ Սկզբում ավտոբուսում քանի՞ ուղևոր կար։


13

Posted in Մայրենի 6

Գործնական քերականություն

Խմբավորված  ըստ բառակազմության (պարզ, բարդ և ածանցավոր) գրել ինձ շրջապատող առարկաների և անձերի 10-ասական անվանում:

Պարզ-սեղան աթոռ, աթոռ, ծառ, ծաղիկ, բաճկոն, մարդ, երեխա, շիշ, ուսուցիչ

Բարդ- հեռախոս, գլխարկ, ծաղկաման, ուսուցչուհի, ժամացույց, բազկաթոռ, հեծանիվ, զգեստապահարան, թեյաման, էջանշան

Ածանցավոր-համակարգիչ, գիրք, մկնիկ, էլեկտրականություն, պահարան, գրադարան, գրիչ, պայուսակ, անտուն, ուրախություն