Posted in Պատմություն

Վան

Պատմիչները քաղաքների մասին պատմելիս հաժախ չեն նշել արտաքին տեսքի, ներքին կյանքի, բնակիչների նիստուկացի և այլնի մասին: Այս բացը լրացնում են պեղումները: Բայց շատ քաղաքներ կամ չեն պեղվել, կամ պեղվել են մասնակիորեն: Եվրոպացի առաջին գիտնականը ով սեպագրերեը ուսումնասիրելու համար եկավ Վան Շուլցն էր: Ըստ նրա բերդի ողջ պահակազորը բախկացած էր մի ծեր մարդուց և մի վարժեցրած Արջից: Նա բերդում նաև տեսել է մի շարք բրոնզե թնդանոթներ: Շուլցը կարողացավ գտնել և Ֆրանսիա ուղարկել 38 սեպագիր արձանագրություն: Բայց նա չկարողացավ շարունակել իր գործը որովհետև նրան քրդերը սպանեցին: Հետո Սեյսը վերծանեց այդ արձանագրությունները: Շուլցից հետո Վան եկան շատ գիտնականներ: Տաս տարի անց Վան է գալիս Անգլիական բանակի սպա Ռոուլինսոնը: Նա մի շարք սեպագրեր ընդօրինակեց: Հետո Լեյարդը գծագրում է վանի ժայռափորշինությունները և ուսումնասիրում է արձանագրությունները: Հետո Վանում պեղումներ սկսեցին Ֆլեյտոն և Ռենոլդսը: Հաջորդ տարի պեղումները շարունակում է Լեյարդի օգնական Ռասսամը, որը պեղել է շումերական եպոսը: Վանում Ռասսամը հսկայական նյութ հավաքեց: Որոշ դադարից հետո Վանում պեղումներ սկսեցին Լեմանհաուպտը և Դելկը: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, Վանում աշխատում էին Տեր Ավետիսյանը և Կազակովը, որոնք Կովկասյան թանգարան տաան քսան սեպագիր: Նույն թվականին Օռբելին ու Մառը նոր պեղումներ կատարեցին և լուսանկարեցին մի շարք արձանագրություններ: Դրանից հետո պատերազի պատճառով քսաներկու տարի պեղումներ չիրականացվեցին: Այնուհետև Վանում աշխատանքներ սկսեցին ամերիկյան հնագիտական արշավախումբը: Վանի մայրաքաղաքը Տուշպան էր որի հայտնի էր տարբեր անուններով՝ տոսպ, վան տոսպ և այլն: Վան անունը ծագել է Բիայնա անունից: Վանում կառուցվել է Շիվինիի տաճարը և տուշպան նրա կենտրոնն էր: Շիվինիի կինը Տուշպուեան էր, որի անունով կոչվում է քաղաքը: Քաղաքը ուներ ախոռներ, բերդեր, տաճարներ և այլն: Վանը շրջապատված էր խոշոր պարիսպով, որը քաղաքը դարձնում էր անխոցելի: Ըստ Խորենացու Շամիրամը կանչում է շան վարպետների, որոնք կառուցում են շքեղ մի քաղաք, որի համար հարկավոր էր ջրանցքներ: Քաղաքում կային խաղողի այգիներ, պտղատու ծառեր և շատ առատ բերք: Վանում եղել է Բաբելոնի Կախովի այգիների փոքր տարբերակը: Ուրարտուի նշանավոր արքաներից են Մենուան և Արգիշտի: Մենուային անվանում են նաև շինարար: Իսկ ասորեստանի թագավորը սարսափում էր Արգիշտիի հզորությունից: Բայց ցավոք Արգիշտիի որդի՝ Սարդուրի երկրորդի զորքը պարտվեց Ասորեստանի թաքավոր Թիգլաթպալասր երրորդի զորքին: Որից հետո թագավոր Ռուսա երկրորդը արքունիքը տեղափողում է Վանի հյուսիսարևմուտք՝ Ռուսախինիլի:

Posted in Պատմություն

Ուրարտու.Վանի թագավորություն Ք.Ա.IX-VI

Ուրարտու.Վանի թագավորություն Ք.Ա.IX-VI Վանի թագավորություն

Տալ նոր բառերի, հասկացությունների բացատրությունը:
ինքնանվանում – այն անունը, որով մի ժողովուրդը՝ ազգը և այլք անվանում է իրեն
Թվարկել Վանի թագավորության հզորացման պատճառները,
Վանի թագավորության հզորացման պատճառներից մեկը հայկական պետությունների միավորումն է։ Մյուս պաժառը այն էր, որ ռազմական բարեփոխման շնորհիվ դաշնային աշխարհազորը փոխարինվել է մշտական կանոնավոր բանակով: Մյուսը Որարտույի թագավորների ստեղծած կառույցներն էին, նրանց պատերազմներում հաղթանանկակներ տանելով գրավված մեծ տարածքները և նրանց ճիշտ կառավարելու ձվը։
Պատմել Վանի թագավորության հիմնադրման մասին:
Ք․ա․ երկրորդ հազարամյակի վերջին և առաջին հազարամյակի սկզբին Ասորեստանի հարձակումներն ավելի հաճախակի էին լինում։ Դա հայկական լեռնաշխարհի պետական կազմավորումներին ստիպեց արագացնելու միավորման գործնթացը։ Ք․ա․ իններորդ դարում Վանա լճի ավազանում ստեղծվեց և հզորացավ Համահայկական առաջին թագավորությունը։ Ուրարտուն, որի մայրաքաղաքը տուշպան էր։
Համեմատել Սարդուրի Ա, Իշպուինի, Մենուա արքաների գործունեությունը, կառավարման ժամանակաշրջանը:
Սարդուրի առաջինի օրօք մայրաքաղաքը դարձել է Տուշպան։ Նա նաև մեծացրել է երկրի տարածքները։ Իշպուինին իրականացրել է մի շարք բարեփոխումներ, որոնք շարունակել է նրա որդի Մենուան։ Իշպուինի արքայի օրոք ստեղծվել է տեղական սեպագրերի համակարգը, որով մեզ են հասել ավելի քան 600 մեծ ու փոքր բնագրեր: Նրա օրօք ևս մեծացել են պետության տարածքները։ Մենուայի օրոք  Վանի թագավորությունը հասել է աննախադեպ հզորության: Երկիրը տնտեսապես հզորացնելու համար նա ծավալել է շինարարական աշխատանքներ, ստեղծել է ոռոգման ցանց 72 կմ երկարությամբ: Մենուայի օրօք երկիրը շատ է հզորացել։ Մենուայի բանակը մտել է Արարատյան դաշտ, ապա արշավել հյուսիս` դեպի Դիաուխի-Դայաենի երկիր, հարավարևմտյան ուղղությամբ հասել է մինչև Կումենու և Ասորեստան: Արևմուտքում Մենուայի բանակն առաջին անգամ դուրս է եկել Արևմտյան Եփրատի բնագիծ` սպառնալով անդրեփրատյան պետություններին: Մելիտենեի արքան դարձել է նրան հարկատու: Հաղթարշավը շարունակելով Ուրմիայից հարավ-արևելք ընկած տարածքներում` հասել է մինչև Դիալա գետի ավազան: Մենուան հատուկ ուշադրություն է դարձրել ռազմական շինարարությանը` ստեղծելով ամրաշինական մեծ ցանց: Նրա նվաճումների շնորհիվ Հայկական լեռնաշխարհի հիմնական մասը միավորվել է մեկ կենտրոնացված պետության մեջ։

Posted in Մայրենի 6

Սողոմոն Իմաստուն, երեք առակ

1.  Մի Մարդ ընկույզի ծառի տակ ձմերուկ էր ցանել: Մի օր այգում երկար աշխատելուց հոգնեց ու որոշեց պառկել ու հանգստանալ ընկուզենու ստվերում: Նա մեկ նայում էր ճյուղերի արանքներից երևացող ընկույզներին, մեկ` կողքին աճած ձմերուկներին:
«Տեր Աստված,-հանկարծ սկսեց մտածել նա, – ինչ որ ստեղծել ես, ամեն ինչ կարգին է: Միայն մի մեծ սխալ ես գործել. Ձմերուկն այս հսկա ծառի վրա պետք է աճեր, ընկույզը` թփի: Տեր, դու էլ ես սխալներ անում»:


Այս խոհերի մեջ էր, երբ մի ընկույզ պոկվեց ծառից ու թափով կպավ այդ մարդու ճակատին: Ճակատը պատռվեց, և արյուն եկավ: Մարդը վեր թռավ տեղից, ձեռքերը պարզեց դեպի վեր ու ասաց.
–  Ներիր ինձ, Տեր Աստված, ես իմ կարճ խելքով դատեցի: Ինչ որ ստեղծել ես, ամեն ինչ ճիշտ է ու կատարյալ: Ով չհավանի քո ստեղծածը, ճակատի տեղ գլուխը կկոտրի: Եթե ընկույզի տեղը ձմերուկ լիներ, ինձ պիտի սպաներ:

2. Պապը շատ էր ծերացել: Նրա աչքերը լավ չէին տեսնում, ականջները ծանրացել էին, ձեռքերն ու ոտքերը ծերությունից դողում էին այնպես, որ գդալը բերանը տանելու ժամանակ կերակուրը վրան էր կաթեցնում:
Այդ բանը չէին հանդուրժում որդին ու հարսը: Նրանք պապին իրենց հետ չէին նստեցնում, այլ` վառարանի հետևի մի անկյունում և նրան կավե ամանով էին կերակուր տալիս: Խեղճ ծերուկի աչքերը արցունքով էին լցվում: Նա տխուր-տրտում նայում էր այն կողմը, ուր սեղանն էր պատրաստվում: Մի անգամ կերակուր ուտելիս, ծերունու ձեռքերը դողացին, ու ամանն ընկավ կոտրվեց: Հարսն ու որդին ավելի բարկացան: Նրանք մի փայտե պնակ գնեցին և այնուհետև դրանով էին ուտելիք տալիս իրենց հորը:
Ծերունին չորս տարեկան մի թոռնիկ ուներ: Մի անգամ մանկիկը, տախտակամածին նստած, փայտե իր էր շինում:
-Ի՞նչ ես շինում, զավակս, – հարցրեց մայրը:
-Փայտե պնակ եմ շինում, – պատասխանեց երեխան, – որ երբ դուք ծերանաք, դրանով կերակուր տամ ձեզ: Հայրն ու մայրը իրար նայեցին ու ամոթից կարմրեցին: Դրանից հետո նրանք սկսեցին ծերունուն իրենց հետ սեղան նստեցնել և միշտ հարգանքով էին վարվում նրա հետ:

3. Մի անգամ դժվար հարցով երկու կին են գալիս Սողոմոնի մոտ։ «Մենք երկուսով ապրում ենք նույն հարկի տակ,- բացատրում է նրանցից մեկը, — ես մի որդի ունեցա, իսկ դրանից երկու օր հետո արու զավակ ունեցավ նաև այս կինը։ Բայց մի գիշեր նրա որդին մահացավ։ Օգտվելով առիթից, որ ես քնած եմ, նա իմ կողքից վերցնում է երեխայիս  ու տեղը իր մահացած որդուն դնում։ Երբ ես արթնացա ու նայեցի մեռած երեխային, իսկույն նկատեցի, որ նա իմը չէ»։
| Այդ ժամանակ երկրորդ կինն առարկում է. «Ո՛չ, ողջ մանուկը իմն է, իսկ մեռածը՝ նրանը»։ Առաջին կինը թե՝ ո՛չ, մեռած մանուկը քոնն է, իսկ կենդանին՝ իմը։ Եվ նրանք այսպես վիճում են։ Ինչպե՞ս պիտի վարվի Սողոմոնը։ Նա հրամայում է մի սուր բերել, ապա ասում է. «Ողջ երեխային երկու կտոր արեք. կեսը տվեք մեկին, մյուս կեսը՝ մյուսին»։
— Ո՛չ,- ճչում է իսկական մայրը, — խնդրում եմ, մի՛ սպանեք նրան,  տվեք այդ կնոջը։
Իսկ մյուս կինն ասում է. «Մանուկը ո՛չ ինձ լինի, ո՛չ էլ քեզ։ Կիսե՛ք նրան»։
Վերջապես այստեղ Սողոմոնը միջամտում է. «Մի սպանեք երեխային։ Տվեք նրան առաջին կնոջը։ Նա է իսկական մայրը»։ Սողոմոնը գլխի է ընկնում, թե ով է իսկական մայրը, քանի որ վերջինս այնքան է սիրում իր զավակին, որ անգամ պատրաստ է նրան տալու ուրիշին, միայն թե երեխան կենդանի մնա։ Երբ մարդիկ լսում են, թե Սողոմոնն ինչպես լուծեց այդ հարցը, շատ են ուրախանում, որ այդքան իմաստուն թագավոր ունեն։

Հարցեր և առաջադրանքներ:
Թվարկիր քեզ ծանոթ  առակագիրներին:
Եզոպոս, Իվան Կռիլով, Սողոմոն Իմաստուն, Խնկո Ապեր։
Ո՞վ է եղել Սողոմոն Իմաստունը: Ի՞նչ գիտես նրա մասին:
Սողոմոն իմաստունը եղել է հրեա առակագիր։ Նա ապրել է մ․թ․ա․ տասներորդ դարում։ Նա նաև մ․թ․ա․ 970 թվականիս եղել է Իսրաելի թագավորը։
Կարդա՛ առակները, ո՞րն է յուրաքանչյուրի ասելիքը:
Առաջին առակը սովորեցնում է, որ պետք է մարդու արած գործը գնահատել։ Երկրորոդ առակը սովորեցնում է որ ինչ անես այն էլ քեզ հետ կանեն։ Իսկ երրորդ առակը սովորեցնում է որ եթե խափես մեկե վերջում ճշմարտությունը ի հայտ է գալու։

Posted in Մաթեմատիկա 6

32

Կոորդինատային առանցք կամ կոորդինատային ուղիղ

Վերցնենք մի ուղիղ և նրա վրա նշենք որևէ O կետ։ O

կետն ուղիղը բաժանում է երկու ճառագայթների, որոնցից մեկն ուղղված է Օ կետից դեպի աջ (դրական ուղղություն), մյուսը` Օ կետից դեպի ձախ (բացասական ուղղություն):

Այժմ ընտրենք մի հատված (միավոր հատված) և այդ ճառագայթների վրա նշենք այն կետերը, որոնց հեռավորությունները O կետից միավոր հատվածի երկարության բազմապատիկներն են։ O կետը

կոչվում է հաշվարկման սկիզբ (կամ սկզբնակետ) և համապատասխանում է զրոյին։ Այդ պատճառով այդ կետի դիմաց գրում ենք 0 թիվը:

Բացասական թվերը ուղղի վրա ներկայացվում են այն կետերով, որոնք գտնվում են O կետից ձախ, դրական թվերը` այն կետերով, որոնք գտնվում են Օ-ից աջ:

Այն ուղիղը, որի համար ընտրված են հաշվարկման սկզբնակետ, դրական ուղղություն և միավոր հատված, կոչվում է կոորդինատային ուղիղ (կամ կոորդինատային առանցք )։
Նշենք, որ հաշվարկման սկզբնակետը կոչում են նաև կոորդինատների սկիզբ։ Կոորդինատային ուղղի վրա տվյալ կետին համապատասխանող թիվը կոչվում է այդ կետի կոորդինատ և գրվում է կետը նշանակող տառի կողքին` փակագծերի մեջ։


1. Ի՞նչ է կոորդինատային ուղիղը։


Այն ուղիղը, որի համար ընտրված են հաշվարկման սկզբնակետ, դրական ուղղություն և միավոր հատված, կոչվում է կոորդինատային ուղիղ

2. Ի՞նչ է կետի կոորդինատը։

Այժմ ընտրենք մի հատված (միավոր հատված) և այդ ճառագայթների վրա նշենք այն կետերը, որոնց հեռավորությունները O կետից միավոր հատվածի երկարության բազմապատիկներն են։

3. Ի՞նչ կոորդինատ ունի կոորդինատների սկիզբը։

Օ կետը կոչվում է հաշվարկման սկիզբ (կամ սկզբնակետ) և համապատասխանում է զրոյին։ Այդ պատճառով այդ կետի դիմաց գրում ենք 0 թիվը:

4. Ի՞նչ թվերի են համապատասխանում այն կետերը, որոնք գտնվում են՝

ա) կոորդինատների սկզբից աջ, դրական
բ) կոորդինատների սկզբից ձախ։ բացասական

5. Ի՞նչ են նշանակում հետևյալ գրառումները.

A (–7), B (+8), C (–4), D (+21), E (–50), F (–100)։

Կոորդինատային ուղղի վրա տվյալ կետին համապատասխանող թիվը կոչվում է այդ կետի կոորդինատ և գրվում է կետը նշանակող տառի կողքին` փակագծերի մեջ։

6. Ի՞նչ կոորդինատ կունենա այն կետը, որն ունի՝

ա) կոորդինատների սկզբից երեք միավոր հեռավորություն դրական ուղղությամբ,
+3

բ) կոորդինատների սկզբից հինգ միավոր հեռավորություն բացասական
-5

ուղղությամբ։

6. Կոորդինատային ուղղի վրա նշված են կետեր.

այո

7.Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք A (–3),
B (+7), C (–6), D (+1), E (+8), F (–5), G (–4) կետերը, եթե միավոր հատվածի երկարությունը 1սմ է:

8. Բացասական ամբողջ թվերի մեջ գոյություն ունի՞ արդյոք ամենափոքրը։ Պատասխանը հիմնավորե՛ք։

Ոչ գոյություն չունի։ Քանի որ այնտեղ անվերջությունն է։

9. Ո՞րն է ամենամեծ բացասական ամբողջ թիվը։

-1

10. Որո՞նք են ամենամեծ և ամենափոքր երկնիշ բացասական ամբողջ թվերը։

-99, -10

Posted in Բնագիտություն 6

Բնագիտություն

 Նոր թեմա

  1. Ի՞նչն են անվանում դեֆորմացիա:
    Դեֆորմացիա անվանում են մարմինների ձևափոխությանը:
  2. Ներկայացրե՛ք դեֆորմացիայի օրինակներ:
    Դեֆորմացիայի օրինակներ են օրինակ՝ կավին կամ պլաստինինին սեղմելը, ինչ որ մի տեղին կապված թելին քաշելը և այլն…
  3. Ո՞ր ուժն են անվանում առաձգականության ուժ:
    Առանձգական ուժի ժամանակ դեֆորմացված մերմինը վերադառնում է իր հին տեսքին:
  4. Մի՞շտ է արդյոք դեֆորմացիայի ընթացքում առաջանում առաձգականության ուժ:
    Ոչ, դեֆորմացիան կարող է լինել նաև պլաստիկ:
  5. Ինչպե՞ս է կոչվում ուժ չափող սարքը:
    Ուժաչափ:
  6. Ի՞նչ միավորներով է արտահայտվում ուժը:
    Նյուտոն կամ կիլոնյուտոն: