Posted in Պատմություն

Վանի աշխարհակալ տերությունը


Վանի աշխարհակալ տերությունը

Թվարկել Վանի աշխարհակալ տերության ստեղծման պատճառները:
Վանի աշխարհակալ տերության ստեղծման պատճառներից մեկը այն էր, որ նրանք կարողանում էին լավ պաշտպանվել և լավ հարձակվել: Իսկ մյուսը Վանի աշխարհակալ տերության թագավորների ստեղծած ապուր կառույցներն էին և նրանց ճիշտ կառավարելու ձվը։
Պատմել չորս ծովերի տերության մասին:
Չորս ծովերի տերության տարածքները հյուսիսում հասնում էին մինչև սև ծով: Հյուսիսարևելքում մինչև Կուր գետ: Արևելքում մինչև Կասպից ծով: Իսկ արևմուտքում մինչև Պարսից ծոց:
Համեմատել Արգիշտի Առաջին, Սարդուրի Երկրորդ, Ռուսա Երկրորդ արքաների գործունեությունը:
Արգիշտի առաջինի օրոք Վանի թագավորությունը հասել է հզորության գագաթնակետին: Նա հիմնել է Էրէբունի և Արգիշտիխինիլի քաղաքները: Ասորեստանի զորքի գերագույն հրամանատարը ասել է, որ Արրգիշտիի անունը նույնիսկ շատ ահարկու է: Սարդուրի երկրորդի օրոք տերության կախյալ թագավորությունները վերածվեցին է պետության վարչական միավորների: Սարդուրի II-ի օրոք տերությունն ունեցել է առավելագույն տարածքը: Սակայն մ. թ. ա. 743–735 թթ-ի արշավանքների հետևանքով Թիգլաթպալասար III-ը վերականգնել է Ասորեստանի նախկին դիրքերը: Ռուսա II-ը շարունակել է Սարդուրի II-ի սկսած կառավարման համակարգի բարեփոխումը` համադաշնությունների համակարգից անցումը գերկենտրոնացված պետական կառավարման ձևին։ Զարկ է տվել քաղաքաշինությանը: Ռուսա II-ն արշավանքներ է կատարել և Եփրատից արևմուտք գրավել 5 երկիր: Մ. թ. ա. 652 թ-ին Ռուսա II-ը բարեկամական ուղերձով պատվիրակություն է ուղարկել Ասորեստանի արքա Աշուրբանիպալի մոտ, որին վերջինս մեծ պատիվներով ընդունել է Արբելա քաղաքում: