Posted in Մաթեմտիկա

Ինչպես պարզել կեղծ և իրական մետաղադրամները լծակավոր կշեռքով

1.4  միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս կարող ենք լծակավոր  կշեռքի 2 կշռումով  գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։

Ամեն նժարին դնում ենք երկուական մետաղադրամ: Որ նժարը բարձրացավ, այնտեղ գտնվում է կեղծ մետաղադրամը: Հետո ամեն նժարին դնում ենք բարձրացած մետաղադրամներից մեկական մետաղադրամ: Որը մետաղադրամը բարձրանում է դա կեղծ մետաղադրամն է:

2.8  միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս կարող ենք լծակավոր  կշեռքի 3 կշռումով  գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։

Ամեն նժարին դնում են չորս մետաղադրամ, որը նժարը բարձրանում է այդ նժարի միջի մետաղադրամներից մեկը կեղծ է:  Հետո ամեն նժարին դնում ենք բարձրացած մետաղադրամների երկուական մետաղադրամ: Որ նժարը բարձրացավ, այնտեղ գտնվում է կեղծ մետաղադրամը: Հետո ամեն նժարին դնում ենք բարձրացած մետաղադրամներից մեկաական մետաղադրամ: Որը մետաղադրամը բարձրանում է դա կեղծմետաղադրամն է:

3.5 միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս կարող ենք լծակավոր  կշեռքի ամենաշատը 2 կշռումով  գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։
Հինգ մետաղադրամներից մեկը դնում ենք սեղանին: Հետո ամեն նժարին դնում ենք երկուական մետաղադրամ: Եթե նժարները հավասարվում են, ուրեմն կեղծ է սեղանին դրած մետաղադրամը: Իսկ եթե մի նժարը բարձրանում է, ուրեմն կեղծ մետաղադրամը այդ նժարի մեջ է: Հետո ամեն նժարին դնում ենք բարձրացած մետաղադրամներից մեկական մետաղադրամ: Որ նժարը բարձրացավ, այնտեղ է գտնվում կեղծ մետաղադրամը:

4.10 միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս կարող ենք լծակավոր  կշեռքի ամենաշատը 3 կշռումով  գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից
Ամեն նժարին դնում ենք հինգ մետաղադրամ, որ նժարը բարձրացավ այդ հինգի մեջ է կեղծ մետաղադրամը: Հետո հինգ մետաղադրամներից մեկը դնում ենք սեղանին: Հետո ամեն նժարին դնում ենք երկուական մետաղադրամ: Եթե նժարները հավասարվում են, ուրեմն կեղծ է սեղանին դրած մետաղադրամը: Իսկ եթե մի նժարը բարձրանում է, ուրեմն կեղծ մետաղադրամը այդ նժարի մեջ է: Հետո ամեն նժարին դնում ենք բարձրացած մետաղադրամներից մեկական մետաղադրամ: Որ նժարը բարձրացավ, այնտեղ է գտնվում կեղծ մետաղադրամը:

5.6  միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։Ինչպե՞ս կարող ենք լծակավոր  կշեռքի ամենաշատը 2 կշռումով  գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։

Ամեն նժարին դնում ենք երեք մետաղադրամ: Որ նժարը բարձրացավ այնտեղ է գտնվում կեղծ մետաղադրամը: Բարձրացած երեք մետաղադրամներից մեկը դնում ենք սեղանին: Իսկ մյուս երկուսից ամեն մեկ դնում ենք մի նժարի վրա: Եթե նժարները հավասար մնացին, ուրմեն  սեղանին դրած մետաղադրամը կեղծ մետաղադրամն է: Իսկ եթե նժարներից մեկը բարձրացավ, ուրեմն բարձրացած նժարի միջի մետաղադրամը կեղծ է:

6.7  միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս կարող ենք լծակավոր  կշեռքի 2 կշռումով  գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։

Մի մետաղադրամը դնում ենք մի կողմ: Ամեն նժարին դնում ենք երեք մետաղադրամ: Եթե նժարրները մնացին հավասար, ուրեմն մի կողմ դրած մետաղադրամը կեղծ մետաղադրամն է: Իսկ եթե մեկ նժարը բարձրացավ, ուրեմն այնտեղ է գտնվում կեղծ մետաղադրամը: Հետո երեք մետաղադրամներից մեկը, դնում ենք մի կողմ: Ամեն նժարին դնում ենք մեկ մետաղադրամ: Եթե նժարները մնացին հավասար, ուրեմն մի կողմ դրած մետաղադրամը կեղծ է: Իսկ եթե նժարներից մեկը բարձրացավ, ուրեմն բարձրացաց նժարի մեջ է գտնվում կեղծ մետաղադրամը: 

7.12  միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Լծակավոր  կշեռքի ամնաքիչը  քանի՞  կշռումով  կարող ենք գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։

3

8.27 միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս   կարելի է   լծակավոր   կշեռքի  3 կշռումով    գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է մնացածներից։

9  մետաղադրամները դնում ենք մի կողմ: Հետո ամեն նժարին դնում ենք ինը մետաղադրամ: Եթե նժարները կանգնում են հավասար դիրքի վրա, ուրեմն կեղծ մետաղադրամը  կողքի դրած մետաղադրամների մեջ է: Իսկ եթե նժարներից մեկը բարձրանում է իսկ մյուսը իջնում, ուրեմն կեղծ մետաղադրամը գտնվում է բարձրացած նժարի մեջ: 3 մետաղադրամները դնում ենք մի կողմ: Հետո ամեն նժարին դնում ենք 3 մետաղադրամ: Եթե նժարները կանգնում են հավասար դիրքի վրա, ուրեմն կեղծ մետաղադրամը  կողքի դրած մետաղադրամների մեջ է: Իսկ եթե նժարներից մեկը բարձրանում է իսկ մյուսը իջնում, ուրեմն կեղծ մետաղադրամը գտնվում է բարձրացած նժարի մեջ: 1  մետաղադրամ դնում ենք մի կողմ: Հետո ամեն նժարին դնում ենք 1 մետաղադրամ: Եթե նժարները կանգնում են հավասար դիրքի վրա, ուրեմն կեղծ մետաղադրամը  կողքի դրած մետաղադրամն  է: Իսկ եթե նժարներից մեկը բարձրանում է իսկ մյուսը իջնում, ուրեմն կեղծ մետաղադրամը գտնվում է բարձրացած նժարի մեջ:

9.81  միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս կարելի է  լծակավոր   կշեռքի  4 կշռումներից   հետո    գտնել  կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է մնացածներից։

27  մետաղադրամները դնում ենք մի կողմ: Հետո ամեն նժարին դնում ենք 27 մետաղադրամ: Եթե նժարները կանգնում են հավասար դիրքի վրա, ուրեմն կեղծ մետաղադրամը  կողքի դրած մետաղադրամների մեջ է: Իսկ եթե նժարներից մեկը բարձրանում է իսկ մյուսը իջնում, ուրեմն կեղծ մետաղադրամը գտնվում է բարձրացած նժարի մեջ: 9  մետաղադրամները դնում ենք մի կողմ: Հետո ամեն նժարին դնում ենք ինը մետաղադրամ: Եթե նժարները կանգնում են հավասար դիրքի վրա, ուրեմն կեղծ մետաղադրամը  կողքի դրած մետաղադրամների մեջ է: Իսկ եթե նժարներից մեկը բարձրանում է իսկ մյուսը իջնում, ուրեմն կեղծ մետաղադրամը գտնվում է բարձրացած նժարի մեջ: 3 մետաղադրամները դնում ենք մի կողմ: Հետո ամեն նժարին դնում ենք 3 մետաղադրամ: Եթե նժարները կանգնում են հավասար դիրքի վրա, ուրեմն կեղծ մետաղադրամը  կողքի դրած մետաղադրամների մեջ է: Իսկ եթե նժարներից մեկը բարձրանում է իսկ մյուսը իջնում, ուրեմն կեղծ մետաղադրամը գտնվում է բարձրացած նժարի մեջ: 1  մետաղադրամ դնում ենք մի կողմ: Հետո ամեն նժարին դնում ենք 1 մետաղադրամ: Եթե նժարները կանգնում են հավասար դիրքի վրա, ուրեմն կեղծ մետաղադրամը  կողքի դրած մետաղադրամն  է: Իսկ եթե նժարներից մեկը բարձրանում է իսկ մյուսը իջնում, ուրեմն կեղծ մետաղադրամը գտնվում է բարձրացած նժարի մեջ:

Leave a comment