Posted in Մայրենի

Չարլի Չապլինի առաջին ելույթի մասին

Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:

… Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը տանում էր  թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Continue reading “Չարլի Չապլինի առաջին ելույթի մասին”

Posted in Հայրենագիտություն

Սասնա ծռեր – Առաջին ճյուղ «Սանասար և Բաղդասար»

Հայոց աշխարհում թագավոր էր Գագիկը և ամբողջ  հայոց աշխարհով լավ ու բարի թագավորի համբավ էր վայելում:Հայ ժողովուրդը նրան շատ էր սիրում: Այդ ժամանակ Հայաստանը հարկ էր վճարում Բաղդադի խալիֆային/արաբական թագավոր/: Մի օր Բաղդադի խալիֆի ուղարկած հարկահանները(հարկ՝ գումար, ինչ-որ նյութական արժեք հավաքող), որ եկել էին հերթական հարկը տանելու, տեսնում են Գագիկի դստերը՝ չքնաղ Ծովինարին, և աղջկա գեղեցկության մասին պատմում են իրենց խալիֆին: Այս մասին, որ լսում է խալիֆը, ուզում է ամուսնանալ արքայադուստր Ծովինարի հետ և Գագիկ թագավորից պահանջում է նրան կնության տալ, եթե չհամաձայնի, ապա պատերազմ կսկսի Հայաստանի դեմ:

Continue reading “Սասնա ծռեր – Առաջին ճյուղ «Սանասար և Բաղդասար»”

Posted in Հայրենագիտություն

Սասնա ծռեր

Հայ ժողովուրդը դարերի ընթացքում ստեղծել է բազմաթիվ  պատմություններ քաջերի մասին, ովքեր ամենատարբեր դժվար ժամանակներում փրկել են երկիրը թշնամիներից: Այս բոլոր պատմությունների մեջ ամենատարածվածն ու ճանաչված-սիրվածը  «Սասունցի Դավիթ»  կամ  «Սասնա ծռեր» էպոսն է։  Էպոսը տվյալ ժողովրդի մշակույթի, հերոսների մասին  հորինովի ստեղծագործություն է: Այս էպոսը պահպանվել է բերնեբերան պատմվելու միջոցով և շատ տարիներ հետո է միայն գրի առնվել ու պահպանվել: Էպոսի հերոսները հայրենասեր ու քաջ հայորդիներ են, ովքեր ապրում ու պայքարում են հանուն հայրենիքի ու հայ ժողովրդի անվտանգ ու երջանիկ կյանքի: Սասռնա ծռերի հերոսները հորինովի են, բայց նրանցից յուրաքանչյուրը հայի հետաքրքիր տեսակի ներկայացուցիչ է՝ իր ծուռ բնավորությամբ, ուժով, խենթությամբ, ազնվությամբ ու խելքով:

Continue reading “Սասնա ծռեր”