Posted in Ձմեռային ճամբար 2023

Ճամբարի ամփոփում

Մեր մոտ արդեն երեք շաբաթ է ձմեռային ճամբար է։ Ես ընկեր Լիաննայի ջոկատից էի։ Մենք տարբեր հետաքրքիր բաներ ենք արել և տարբեր տեղեր գնացել։ Մենք տարբեր խաղեր ենք պատրաստել։ Օրինակ պատրաստել ենք լաբիրինթոս, այն պատրաստելը շատ դժվար էր։ Իմացել ենք նիմ խաղի մասին։ Եվ նաև սարքել ենք իքս-նոլիկի նման խաղ։ Հիմա կպատեմ ճամփորդությունների մասին։ Սկզբում գնացել էինք փողի թանգարան։ Այնտեղ շատ հետաքրքիր էր։ Գնացել էին ԵՊՀ։ Մենք այնտեղ զրույց ունեցանք այնտեղի մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանի հետ։ Իսկ հետո գնացինք այտեղի թանգարան։ Բացի դրանից գնացինք Գիտության և Տեխնիկայի թանգարան։ Այս ճամբարի ընթացքում նաև գնացինք սահադաշտ։ Այնտեղ շատ հավես էր։ Այս ճամբարի ընթացքում ես մասնակցեցի մաթեմատիկայի օլիմպիադայի երկրորդ փուլին։ Այն շատ դժվար էր։ Ես չկարողացա անցնել երրորդ փուլ։ Մենք նաև խոհանոցում շատ բաներ պատրաստեցինք։ Սկզբում պատրաստեցինք պիցցա, որը շատ համով էր։ Իսկ հետո մեր ջոկատից մեկի տանիկը սպաս սարքեց։ Դրանից բացի նաև գնացել էին ֆիլմ դիտելու։ Մենք դիտեցինք <<Կոշկավոր կատվի վերջին ցանկությունը>> ֆիլմը։ Այդ ֆիլմի ամենալավ կերպարը իմ համր գայլն էր։ Այս ճամբարը շատ լավ անցավ։