Posted in Հայոց լեզու 7

Գործնական աշխատանք

1. Փակագծերի մեջ առնված բառերը դիր սեռական հոլովով: Կետերի փոխարեն գրիր բաց թողնված տառերը:

Սիրում է Արամայիսը աշնան (աշուն) բազմազան երանգները: Փռվել է գյուղը լեռան (լեռ) թեք լանջին, այգիների մեջ: հովտի (Հովիտ) միջով անցնում է գետակը, որի ջուրը հստակ է բյուրեղի պես: Քայլում է Արամայիսը այգու (այգի) միջով ու հիշում մանկության (մանկություն) օրերը: Այստեղ` առվի (առու), եզրին, նա շատ է խաղացել: Նա, հոր (հայր) ձեռքը բռնած, գալիս էր այգի և մնում մինչև ուշ երեկո: Մոր (Մայր) մասին նա շատ աղոտ հիշողություն ունի: Քայլում է ու լսում թափված տերևների (տերև) հաճելի խշշոցը ոտքի (ոտք) տակ: Քամու (Քամի) հոսանքով թռչում են դեղին տերևները ու պար բռնում օդի (օդ) մեջ:

2. Փակագծերի մեջ առնված բառերը դիր տրական հոլովով: Կետերի փոխարեն գրիր բաց թողնված տառերը:

Գնացքը մոտենում է հայրենի քաղաքին (քաղաք) :
Գուրգենը մոտենում է անտառին (անտառ), կանգ է առնում անտառի եզրին (եզր) և ականջ դնում թռչունների երգին (երգ):
Արևի շողերն ընկել են լեռան բարձր կատարին (կատար):
Երգում է դեղձանիկը, հեռվից մի ուրիշը ձայնակցում է նրա երգին (երգ):

3. Փակագծերի մեջ առնված բառերը դիր բացառական հոլովով:

Ծագում է մանուկ արևը գարնան
Կովկաս լեռների ձյունի պատնեշից (պատնեշ):
Զարթնում են մեկ-մեկ  սարերն աննման 
Ձմռան անվրդով քնի մշուշից (մշուշ)
Ամեն մի ձորից (ձոր)  աղբյուր է հոսում,
Ամեն մի թփից (թուփ) բլբուլ է խոսում:

Leave a comment