Posted in Հայոց լեզու 7

Գործնական աշխատանք

1. Փակագծերում գրված գոյականները դարձրու հոգնակի և համապատասխանեցրու նախադասությանը:

Ա. Հայ նախարարները (նախարար) Արտաշատի ժողովի վճռից (վճիռ) հետո քաշվեցին իրենց աշխարհ (աշխարհ)  և, անցնելով առօրյա գործերին (գործ), սպասում էին Պարսկաստանի լուրերին (լուր) :
Բ. Պատառոտված հագուստով (հագուստ) որբ երեխաները (երեխա) կուչ էին եկել հարուստ տան (տուն) պատի (պատ) տակ:
Գ.  Հաստաբուն ընկուզենու (ընկուզենի) տակ` հասարակ նստարանի (նստարան) վրա, տեղավորվել էին բավական մեծ թվով մանուկներ (մանուկ), պատանիներ (պատանի):
Դ. Աշխարհի ցավից (ցավ) անտեղյակ` արևը բարձրանում է սարի (սար) լազուրից և հավասարապես լուսավորում լեռների (լեռ) ալևոր գլուխը (գլուխ), թշնամու բանակը (բանակ), ծխացող տունը (տուն) լեցուն գյուղը (գյուղ) :

2. Տրված գոյականները դարձրու ինչի՞, ու՞մ հարցին պատասխանող, ընդգծիր վերջավորությունները և բացատրիր տարբերությունը:

Լեռ – լեռան,  սեղան – սեղանի,  գիտնական – գիտնականի, րոպե – րոպեի, գինի – գինու, տիրուհի – տիրուհու, այգի – այգու, հոգի – հոգու, օր – օրվա, ժամ – ժամվա, ամիս – ամսվա, գարուն – գարնան, որոշում – որոշման,  ձմեռ – ձմեռվա, քույր – քրոջ, ընկեր – ընկերոջ, տանտիկին – տանտիկնոջ, հայր – հոր, մայր – մոր, եղբայր – եղբոր, անկյուն – անկյան, սյուն – սյան, տուն – տան, ուրախություն – ուրախության, սեր – սիրո, կորուստ – կորստի, աղջիկ – աղջկա:

Leave a comment