Posted in Հայոց լեզու 7

Գործնական աշխատանք, գոյականներ

1.Կազմիր տրված բառերի հոգնակին:
Ցուրտ – ցրտեր, ուղեբեռ – ուղեբեռներ, փունջ – փնջեր, անձրև – անձրևներ, տղամարդ – տղամարդիկ, գամփռ – գամփռեր, սպա – սպաներ, ակումբ – ակումբներ, արկղ – արկղեր, գառ – գառներ, ֆիդայի – ֆիդայիներ, օդաչու – օդաչուներ, վիպասան – վիպասաններ, հարս – հարսներ, վաճառատուն – վաճառատներ, եղնիկ – եղնիկներ, ժամացույց – ժամացույցներ, իտալացի – իտալացիներ, թի – թիեր, պատշար – պատշարներ, մատենագիր – մատենագիրներ, դուռ – դռներ, սանր – սանրեր, սկյուռ – սկյուռներ, հողագործ – հողագրծներ, նուռ – նռներ, գինի – գինիներ, սիրտ – սրտեր, ծառաբուն – ծառաբներ, ձու – ձվեր, պատճեն – պատճեններ, տետր – տետրեր, ծունկ – ծնկներ, զեբր – զեբրեր:

2.Արտագրիր մեծատառով գրելով համապատասխան բառը:
Նոր արեշ – Նոր Արեշ, մխիթարյան միաբանություն – Մխիթարյան միաբանություն, հայկական լեռնաշղթա – Հայկական լեռնաշղթա, խաղաղ օվկիանոս – Խաղաղ օվկիանոս, տրդատ երրորդ – Տրդատ երրորդ, բերինգի նեղուց – Բերինգի նեղուց, սասունցի դավիթ – Սասունցի Դավիթ, արագածոտնի մարզ – Արագածոտնի մարզ, ռուսաստանի դաշնություն – Ռուսաստանի Դաշնություն, վայոց ձորի մարզ – Վայոց Ձորի մարզ, տիգրան մեծ – Տիգրան Մեծ, սևանա լիճ – Սևանա լիճ, երևանի նահանգ – Երևանի նահանգ, արտաշես բարեպաշտ – Արտաշես Բարեպաշտ, նորքի զանգված – Նորքի զանգված, բարձր հայք – Բարձր Հայք, միջին ասիա – Միջին Ասիա, հայաստանի հանրապետություն – Հայաստանի Հանրապետություն, նոբելյան մրցանակ – Նոբելյան մրցանակ, բալկանյան թերակղզի – Բալկանյան թերակղզի:

3.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծիր եզակի թվով հինգ գոյական:
ա. լրաբեր, գիշակեր, աղանդեր, բուլդոզեր, տարբեր, եթեր, առընթեր, դասընկեր, դարիվեր:
բ. կայքեր, պատկեր, ավեր, լապտեր, թխահեր, թիեր, պատվեր, լվեր, ստվեր, ուլատեր:
գ. տանտեր, աներեր, գիշեր, կրտսեր, թթվասեր, անտեր, հրավեր, բնավեր, նվեր:

4. ա և բ շարքերից գտիր համապատասխան զույգերը:
ա.նախիր, վտառ, երամակ, երամ, նավատորմ, պարս, դեղորայք, առականի:
բ.շատ դեղեր միասին, ձիերի խումբ, մեղուների խումբ, բոլոր նավերը միասին, առակների հավաքածու, ձկների խումբ, կովերի խումբ, թռչունների խումբ:
Նախիր – կովերի խումբ
Վտառ – ձկների խումբ
Դեղորայք – շատ դեղեր միասին
Պարս – մեղուների խումբ

Երամակ – ձիերի խումբ
Առականի – առակների հավաքածու
Երամ – թռչունների խումբ
Նավատորմ – բոլոր նավերը միասին

Տանը՝
Գրել շարադրություն՝ Աշուն է, օրերը ցրտում են վերնագրով:

Աշուն է, օրերը ցրտում են
Աշունը իմ ամենաչսիրած եղանակն է քանի, որ աշնանը սկսվում են դասերը, աշնանը եղանակը սկսում է ցրտել։ Բայց աշունը իր լավ կողմերը նույնպես ունի։ Օրինակ՝ աշնանը տերևները փոխում են իրենց գույնը և դառնում կարմիր, դեղին, նարնջագույն։ Աշնանը սկսվում է տերևաթափը և շատանում են անձրևները։ Շատերի կարծիքով աշունը լավ եղանակ է, բայց ինձ այն դուր չի գալիս։

Leave a comment