Posted in Ճափորդություն

Ճամփորդություն դեպի Արայի լեռ

Շաբաթ օրը մենք տարբեր ուրիշ դասարանցիների հետ գնացինք ճամփորդության դեպի Արայի լեռ: Մենք հաց կերանք ու սկսեցինք բարձրանալ: Սկզբում բարձրալը հեշտ էր, բայց հետո դժվարացավ: Հոգնելու պատճառով մի քանի անգամ կանգնեցինք հանգստանալու, քանի որ 2500 մետր առանց հանգստանալու դժվար է բարձրանալ: Ամենավերևում ես շատ էի հոգնել: Այնտեղ վերևում շատ ցուրտ էր և ուժեղ քամի էր: Ինձ սկզբում թվում էր, որ իջնելը հեշտ կլինի, բայց պարզվեց, որ մի քիչ դժվար էր: Իջնելուց հետո մենք ձմերուկ կերանք և գնացինք տուն: Այդ օրը շատ լավ անցավ:

Leave a comment