Posted in 2020-2021 ուստարի, Հայրենագիտություն, Ձմեռային ճամբար 2021

Սևաբերդ

Սևաբերդը գյուղ է Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 53 կմ հարավ-արևելք, Գեղամա լեռների լանջին։ Սեվաբերդում կա մի ամրոց: Ամրոցը գտնվում է գյուղի հարավարևմտյան եզրին: Հատակագծում բերդն անկանոն քառանկյուն է, թվագրվում է մ.թ.ա․ 3-2 հազարամյակից մինչև վաղ միջնադարի: Ունի 4 մ լայնություն, առանց շաղախի և անմշակ քարով հզոր շրջապարիսպ, որի կենտրոնում տեղադրված է միջնաբերդը: Բերդը կրկնապարիսպ է։

10-րդ դարի պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին մի բերդ է հիշատակում, որ կոչվում է Գեղայոյ բերդ։ Ենթադրվում է, որ Սևաբերդը հենց այդ Գեղայոյ բերդն է։ Բերդն Աշոտ Երկաթի անվան հետ այնքան կապ ունի, որ 921 թ․, երբ արաբական զորավար Բեշիրը հալածում էր Աշոտ Երկաթին, թագավորը ամրանում է Գեղայոյ բերդում, որը շատ հավանական է՝ հենց Սևաբերդն է։  

Leave a comment