Posted in interesting facts

Տարօրինակ ամանորյա սովորույթներ

Իսպանիայում ամանորյա ավանդույթը կապված է խաղողի հետ: Պետք է հասցնել ուտել 12 հատիկ խաղող՝ զանգերի ամեն ղողանջի հետ մեկական: Նա ով կհասցնի այդպես անել, մեծ հաջողությունների կհասնի:

Սալվադորում կա զարմանալի մի ավանդույթ՝ մարդիկ ջարդում են ձուն բաժակի մեջ և ամբողջ Նոր Տարվա գիշերը այն թողնում պատուհանագոգին: Իսկ առավոտյան գուշակում են թե իր ձևով ինչի է նման այդ ձուն: Հենց այդ ձև հիշեցնող որևէ բանն էլ կտրվի գալիք տարում նրան, ով այդ ձուն ջարդել է:

Գվատեմալայի բնակիչները Նոր Տարվա գիշերը, ժամը 12-ին, ուսի վրայով նետում են 12 պեննի, այդ ընթացքում նայելով հակառակ ուղղությամբ: Ըստ նրանց ավանդույթի, դա արվում է, որպեսզի տարին լինի փողառատ:

Շվեյցարիայում նոր տարին տոնում են գետնին պաղպաղակ գցելով:

Leave a comment