Ողջույն, իմ սիրելի և քաջ զինվորներ, ես ուզում եմ, որ դուք շատ շուտ վերադառնաք տուն։ Իսկ եթե ուշ եք վերադառնալու, գոնե այնտեղ ձեզ շատ լավ, տաք ու հարմար լինի։ Դուք շա’տ ապրեք, որ պահեցիք մեր Հայաստանը և թուրքերը չհասան մեզ։ Դուք մի՛ նեղվեք, որ մեր հողերի մի մասը հանձնեցինք, բայց նրանք շատ էին և մենք չկարողացանք։ Բայց դուք քաջասիրտ, ազնիվ, բարի, քաջ և ուժեղ զինվորներ եք, որոնք գնում են կռվելու, որ մեզ բոլորիս պաշտպանեն: Դրա համար էլ մենք ուղարկում ենք այս ամենը։ Ես ուզում եմ, որ դուք ողջ և առողջ տուն գաք։
Սիրով՝ Միքայել Հովհաննիսյան 16.12.2020